Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com

Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com

Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը: Առաջին անգամ Հայատանում, 1976 թվականին ՄՄԱՊԳՀԿ բազայի վրա հիմնադրվեց Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիա: Բժշկա-գենետիկական կոնսուլտացիան ընձեռում է մասնագիտացված բժշկական օգնություն, որի նպատակն է բնածին և ժառանգական ախտաբանությունների կանխարգելումը և ախտորոշումը:

Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիայի բացումը պայմանավորվել է նրանով, որ երեխաների 5%-ը ծնվում է ժառանգական ախտաբանությամբ: Քրոմոսոմային ախտաբանությունների հաճախությունը նորածինների մոտ 0,8% է: Երևանում, 1981թ. ստեղծվել է բնածին և ժառանգական ախտաբանությունների ռեգիստր:

ՄՄԱՊԳՀԿ Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիան միակ կենտրոնն է Հայաստանում, որտեղ անցկացվում են ոչ միայն հղիների արյան շիճուկում РАРР-А (սպիտակուցներին կցված հատուկ պրոտեին) և AFP (ալֆաֆետոպրոտեին) սպիտակուցների որոշում, այլ նաև հղիության I եռամսյակում խորիոնի (թավկենու) բիոպսիա, երկրորդ եռամսյակում ամնիոցենտեզ (ջրաթաղանթահատում) և կորդոցենտեզ (պորտալարի ծակում): Ընդ որում ինտերֆազային (միջփուլային) խորիոնի ամնիոցիտների և կորիզների քրոմոսոմային քննությունը անցկացվում է 2 մեթոդով` կուլտիվացիայի (աճեցման) մեթոդով և FISH (ֆլյուոեսրցենտային in situ (տեղում) հիբրիդացում) մոլեկուլային-ցիտոգենետիկական մեթոդով: FISH մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ փոքր քանակի կենսաբանական նյութով կարելի է տալ անալիզի պատասխանը 2-3 օրվա ընթացքում, այն ժամանակ, երբ կուլտիվացիայի մեթոդը պահանջում է 3-4 շաբաթ:

Կաբինետի բժշկական խումբը ապահովում է ընդունելություն.

  1. Ժառանգական հիվանդություններով և զարգացման բնածին արատներով երեխաների և նրանց ծնողների
  2. Մտավոր և ֆիզիկական զարգացման մեջ հետ մնացող երեխաների
  3. Անորոշ սեռով հիվանդայցելուների
  4. Առաջնային ամենորեայով (անդաշտանություն) հիվանդայցելուների
  5. Ամուսնական զույգերի, որոնց մոտ եղել է նախորդ հղիությունների անբարենպաստ ելք (կրելախախտ, մեռածածնություն, վաղ մանկական մահացություն, քրոմոսոմային հիվանդություներով և/կամ բնածին արատներով երեխա կամ պտուղ):

Սկզբնաղբյուր. armobgyn.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYDs6I4O' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384