Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս

Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս

Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն:
Ստորև այն 10 բույսերն են, որոնք պետք է հեռացվեն տանից երեխաների ծնողների կամ ընտանի կենդանիների սեփականատերերի կողմից:

Նարգիզ

Այս բույսի տեսակները բավականին թունավոր են, կարող են խնդիրներ առաջացնել ստամոքսի համար, ինչպես նաև սրտխառնոցի և փորլուծության պատճառ դառնալ:

Եթե դրանք գտնվում են խոհանոցում, ապա ամեն ինչ շատ ավելի վատ ավարտ կարող է ունենալ: Այս բույսը կարող է նաև արյան ճնշման բարձրացման, սրտի կծկումների հաճախակիության առիթ դառնալ: Դրանց կոճղեզի կիրառումը կարող է անգամ մահացու ավարտ ունենալ:

Հակինթ

Հակինթներն ինչպես և նարգիզները կարող են սրտխառնոցի, փսխման և փորլուծության առաջացման առիթ դառնալ: Դրանք կարող են անգամ ընտանի կենդանիների համար մահվան պատճառ լինել:

Դիֆենբախիա

Այս տարածված սենյակային բույսը խավար է սիրում և կարող է կոկորդի հիվանդությունների զարգացման հանգեցնել: Եթե այս բույսի հյութը հայտնվի երեխայի կամ շան օրգանիզմում, ապա կարող է սպանել նրանց:

Դափնեվարդ

Թեև այս բույսը նուրբ և անմեղ տեսք ունի, սակայն այն շատ թունավոր է: Եթե տան ընտանի կենդանիներից որևէ մեկը պատահմամբ ուտի այս բույսի գեթ մեկ տերև, կարող է բերել մահվան:

Երեխաներն այս բույսի նկատմաբ ևս ընկալունակ են և հենց այդ պատճառով հարկավոր է դրանք հեռացնել տանից: Իսկ մեծահասակների մոտ այս բույսը կարող է թուլության, գլխապտույտի, մկանների ջղաձգման և առիթմիայի պատճառ դառնալ:

Սպատիֆիլլում

Սա ամենահասարակ շուշանն է և այն բավականին տարածված է որպես սենյակային բույս: Համարվում է, որ այն հաճելիորեն մաքրում է օդը: Շատերն անգամ պատկերացում չունեն, որ ալերգիա ունեն այս բույսից: Օրգանիզմում հայտնվելու դեպքում մեծահասակների մահվան առիթ կարող է դառնալ:

Սանսևիերա

Այս բույսը տգեղ տեսք ունի: Համարվում է, որ այն գրեթե խնամքի կարիք չունի և մաքրում է օդը: Սակայն հարկավոր է հիշել, որ կարող է երեխաների մոտ կոկորդի հիվանդությունների առաջացման և փսխման պատճառ դառնալ: Որոշ դեպքերում այս բույսին դիպչելու արդյունքում մաշկը կարող է կարմրել:

Հարկավոր է երեխաներին դրանց մոտ չթողնել և հրաժարվեք այս բույսից:

Հալվե (ալոե)

Այս բույսը շատ օգտակար հատկություններով է օժտված: Մասնավորապես, այն կարելի է օգտագործել այրվածքների, կտրած վերքերի և մաշկի այլ վնասվածքների դեպքում: Սակայն հարկավոր է նաև հիշել, որ այն գրգռում է աղիները: Իսկ ընտանի կենդանիների համար լիովին հակացուցված է:

Անգլիական բաղեղ

Այս բույսը խաղողի որթատունկ է հիշեցնում և զարդարում է առանձնատներին կից շինությունները: Ընդ որում, հիասքանչ աճում է անգամ փակ տարածքներում: Սովորաբար, կիրառվում է դեկորատիվ նպատակներով, սակայն այս բույսը թունավոր է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար: Կարող է առաջացնել շնչառության հետ կապված բարդություններ, սրտխառնոց և փսխում:

Հորտենզիա

Այս գեղեցիկ բույսի տեսակները ևս թունավոր են: Կարող են թուլության և շնչառության հետ կապված բարդությունների պատճառ լինել: Երբեմն կարող են կոմայի մեջ ընկնելու պատճառ դառնալ: Այնպես որ, տանն այս այս բույսից ունենալու դեպքում հարկավոր է հրաժարվել դրանից:

Հիրիկ

Այս բույսը թունավոր է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար: Կարող են սրտխառնոցի, փսխման և ջերմության կտրուկ աճի առաջացման պատճառ դառնալ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ