Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղով ու յուրաքանչյուր տանտիկին դրանից նախասիրած ուտեստ է պատրաստում, պահածոյացնում:

Կարմիր տաքդեղով նախուտեստ


Բաղադրությունը.

  • 5 կարմիր պղպեղ,
  • մեկ բաժակ բրինձղ
  • սամիթ ու համեմղ
  • 2 գազարղ
  • 1 գլուխ սոխղ
  • աղ, պղպեղ և ձեթ:


Պատրաստման եղանակը: Պղպեղները լվանալ ու ձեթի մեջ 2 կողմից տապակել: Բրինձը խաշել, ապա ձեթի մեջ սոխառած անել, վրան լցնել քերած գազարը, լավ խառնել: Հովանալուց հետո վրան լցնել խաշած բրինձը, ցանկության դեպքում նաև` քերած պանիր կամ թթվասեր ու մանրացրած կանաչի: Ստացված խառնուրդով լցոնել տապակած պղպեղները: Ի դեպ, այս բաղադրատոմսին հարմար են հենց կարմիր պղպեղները, կանաչ պղպեղով համը փոքր ինչ այլ է: Պատրաստի պղպեղները դասավորել ափսեի մեջ ու վրան կտրատած կանաչի ցանել:


Աղացած կարմիր պղպեղ` ձմեռվա համար


Սա շատ հարմար մածուկ է, որը լիովին կարող է փոխարինել տոմատին: Հարմար է նաև, երբ ձուկը ցականում եք փռի մեջ պատրաստել: Դրա համար միայն պետք է մաքրած ձուկը պղպեղի մածուկով պատել ու կարագի շերտեր դնել կտորների արանքում: Շատ համեղ է ստացվում:


Բաղադրությունը.

  • 3 կգ կարմիր տաքդեղ,
  • 1 տուփ խոշոր աղ:


Պղպեղը լվանալ, կոթուններն ու սերմերը հեռացնել, ապա մսաղացով անցկացնել: Էմալապատ կաթսայի մեջ այդ զանգվածը խառնել մեկ տուփ աղի հետ (10 օր): Այնուհետև կարելի է լցնել ախտահանված տարաների մեջ ու փակել: Կարելի է նաև մեկ կապ մաղադանոս կտրատել մեջը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ