Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Խնկունի (հազրեվարդ)- Розмарин - Rosemary. օգտակար հատկությունները և օգտագործման եղանակները. 168.am

Խնկունի (հազրեվարդ)- Розмарин - Rosemary. օգտակար հատկությունները և օգտագործման եղանակները. 168.am

Խնկունին ո՛չ միայն համեմունք է, այլև արժեքավոր բուժիչ միջոց, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Steptohealth.ru կայքը գրում է, որ այն հակաօքսիդանտ է, կարգավորում է նյութափոխանակությունը, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։

  • Լավացնում է արյան շրջանառությունը։
  • Հակաօքսիդանտ է։
  • Լավացնում է նյութափոխանակությունը և օգնում որովայնի փքվածության, բարձր թթվայնության դեպքում։
  • Հանգստացնում է դաշտանային ցիկլի ընթացքում առաջացող ցավերը։
  • Լավացնում է երիկամների և լեղապարկի աշխատանքը։
  • Իջեցնում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը։
  • Օգնում է կանխարգելել որոշակի հիվանդությունների զարգացումը։
  • Օգտակար միջոց է սննդային թունավորման դեպքում


Խնկունու թուրմ

Գերադասելի է խմել ուտելուց հետո՝ նյութափոխանակությունը լավացնելու համար։ 200 մլ ջուրը եռացրեք, ավելացրեք մեկ գդալ չորացրած ռոզմարին և թողեք եռա 3 րոպե։ Անջատեք կրակը, փակեք կաթսան և թողեք 5 րոպե։

Սպիրտային թուրմ

Սա օգտագործվում է մերսման համար, որը թարմացնում է մաշկը, հանգստացնում բորբոքումները, լավացնում արյան շրջանառությունը։ Հերմետիկ փակ ապակե տարայի մեջ դրեք թարմ ռոզմարին, 96%-անոց սպիրտ ավելացրեք։ 15 օր թողեք թրմվի։ Մի՛ մոռացեք ամեն օր խառնել։

Խնկունու յուղը՝ մազերի համար

Սա շատ օգտակար է մազերի առողջության համար, քանի որ լավացնում է գլխի մաշկի շրջանառությունը և կանխարգելում մազաթափությունը։ Պարզապես ռոզմարինի յուղի մի քանի կաթիլ ավելացրեք շամպունին։ Եթե ցանկանում եք ռոզմարինով դիմակ պատրաստել, կարող եք խառնել կոկոսի յուղի հետ և քսել մազերին՝ մերսելով գլխի մաշկը։ Թողեք 30 րոպե, ապա լվացեք մազերը։

Մեղր՝ խնկունուց

  • օգնում է բրոնխիտի դեպքում,
  • կարգավորում է նյութափոխանակությունը,
  • հանգստացնում է արթրիտի և ռևմատիզմի ցավերը,
  • կարգավորում է նյարդային համակարգը,
  • օգնում է պայքարել ռեսպիրատոր հիվանդությունների դեմ,
  • բարձրացնում է իմունիտետը։


Որպես համեմունք

Այն հատկապես շատ է օգտագործվում իտալական խոհանոցում։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ