Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Վտանգավոր դիետաներ, որոնք բերում են որոշակի խանգարումների. tert.am

Վտանգավոր դիետաներ, որոնք բերում են որոշակի խանգարումների. tert.am

Նիհարել ամեն գնով. կանայք հաճախ են նման նպատակ դնում իրենց առաջ` փորձելով ամեն հնարավոր ու անհնար միջոց ավելորդ քաշից ձերբազատվելու համար: Ինչպես գրում է iledy.ru-ն նիհարելու համար կանայք կարող են փորձել ոչ թե մեկ, այլ մի քանի դիետաներ, որոնց երկարատև պահպանումը, սակայն, այնքան էլ օգտակար չէ առողջության համար:

 

Աղբյուրն առանձնացրել է վտանգավոր դիետաները:

Սպիտակուցային դիետա

Սպիտակուցային դիետայի հիմնական վտանգը սպիտակուցների մեծ քանակությունն ու լիարժեք ճարպերի բացակայությունն է, առանց որոնց անհնարին է օրգանիզմի կանոնավոր գործունեությունը: Բացի այդ, սպիտակուցներով հարուստ դիետան նպաստում է օրգանիզմում թունավոր նյութերի կուտակմանը, թթվայնության բարձրացմանը և վաղաժամ ծերացմանը: Նման դիետայի պարագայում պետք է սննդակարգից չբացառել օսլա չպարունակող բանջարեղենը և կանաչեղենը: Միայն մրգերի, բանջարեղենի և շիլաների առկայությունը կարող է նպաստել նյութափոխանակության կարգավորմանը: Իսկ նյութափոխանակության խանգարումը կարող է հանգեցնել փորկապության, երիկամներում քարերի կուտակման և օրգանիզմի թունավորման:

Անաղ դիետա

Այս դիետան ևս մեծ վնաս է հասցնում օրգանիզմին: Աղի մեծ քանակությունն, իհարկե, վնասակար է առողջության համար, սակայն օրական 5-6 գրամն անհրաժեշտ է  նյութափոխանակության համար, հատկապես եթե օրգանիզմը սովոր է յոդացված աղի օգտագործմանը:

Հնդկաձավարի դիետա

Շատերին հայտնի հնդկաձավարի դիետան վտանգավոր է նրանց համար, ովքեր արյան մակարդման բարձր մակարդակ ունեն, քանի որ հնդկաձավարը ևս խտացնում է արյունը՝ երկաթով հարուստ լինելու շնորհիվ: Իսկ ընդհանուր առմամբ, այս դիետայի վտանգավորությունն այն է, որ հնդկաձավարը ջրազրկում է օրգանիզմը` դրանով իսկ խախտելով օրգանիզմի նյութափոխանակությունն ու մարսողությունը` բերելով փորկապության:

Առանց ածխաջրի դիետա

Մեր օրգանիզմի համար սովոր  ցանկացած բաղադրիչի` ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի ամբողջական բացառումը սննդակարգից հանգեցնում է օրգանիզմում որոշակի խանգարման: Ածխաջրերի բացառման պարագայում ծանրաբեռնվածությունն ընկնում է  երիկամների և լյարդի, անոթային համակարգի վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.iravunk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ