...
Անմիզապահություն.
Անմիզապահությունը հատկապես կանանց շրջանում հաճախ հանդիպող ուրոլոգիական խնդիր է, որը պահանջում է ժամանակին և ճիշտ արված մասնագիտական միջամտություն:
Անմիզապահության կանխարգելմանն ու բուժմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգ Գարեգին Սարգսյանի հետ:
– Ի՞նչ է անմիզապահությունը:
– Անմիզապահությունը կարելի է բնորոշել որպես, մարդու կամքից անկախ, մեզի չվերահսկվող արտահոսք: Անմիզապահությամբ տառապում են հիմնականում կանայք: Ստաստիստիկ տվյալներով կանանց 25-35%-ը տառապում է անմիզապահությամբ: Անմիզապահությունը կարող է ուղեկցվել ինչպես միզելու անհաղթահարելի ցանկությամբ (ուրգենտ կամ հրամայական անմիզապահություն), այնպես էլ առանց միզելու որևէ ցանկության (սթրեսային-ֆիզիկական լարվածության, հազի, փռշտոցի ժամանակ): Հազվադեպ չէ նաև նյարդային հիվանդությունների (ցրված սկլերոզ, Պարկինսոնի հիվանդություն, գլխուղեղի ինսուլտ և այլն) հետևանքով առաջացող անմիզապահությունը: Արդյունավետ բուժում կազմակերպելու համար շատ կարևոր է ախտորոշել, թե անմիզապահության որ տեսակով է տառապում պացիենտը:
– Որքանո՞վ է խնդիրը լուրջ
– Պետք է ասել, որ անմիզապահությունը կյանքին վտանգ սպառնացող ախտաբանություն չէ, բայց երբ զրուցում ես անմիզապահությամբ տառապող կնոջ, հատկապես երիտասարդ կնոջ հետ, ով չի կարողանում անկաշկանդ աշխատել, հյուր գնալ, ճանապարհորդել, մշնապես կախվածության մեջ է գտնվում զուգարանից և տակդիրներից՝ հասկանում ես, որ գործ ունես խորապես դժբախտ անձնավորության հետ:
– Ովքե՞ր են ռիսկային խմբում:
– Ցավոք, տարեցտարի ավելանում են ռիսկային խմբում գտնվողները և՛ տարիքային, և՛ սեռային տեսանկյունից: Եթե հրամայական անմիզապահությունը տարածված է ավելի երիտասարդ տարիքում, ապա սթրեսայինն առավել հանդիպում է հասուն տարիքի կանանց մոտ, որը հետևանք է, օրինակ, մեծ պտղով բարդ ծննդաբերությունների, գինեկոլոգիական վիրահատությունների, որոնք բերում են կոնքի հատակի թուլացման: Միզուկի արտաքին սեղմակը հարում է կոնքի հատակին, և բոլոր այն գործոնները, որոնք հանգեցնում են կոնքի հատակի փակեղի թուլացմանը, կարող են պատճառ դառնալ նաև սթրեսային անմիզապահության:
– Ինչպիսի՞ն է բժշկին դիմելիությունը Հայաստանում:
– Բավականին ցածր՝ 10-ից 2-ը, սակայն վերջին տարիներին աճի միտում կա: Մեր կանայք նման գանգատներով դիմում են հիմնականում թերապևտներին և գինելոկոգներին. շատերը չգիտեն անգամ, որ այս խնդրով հարկավոր է դիմել ուրոլոգին: Իհարկե, նրանց հաճախ օգնում են նաև գինեկոլոգները, սակայն արդյունավետ բուժում ապահովելու համար անհրաժեշտ է ուրոլոգի, գինեկոլոգի, էնդոկրինոլոգի համագործակցություն:
– Կլիմաքսի շրջանում գտնվող կանանց մոտ խնդրի սրացումներ նկատվո՞ւմ են:
– Կլիմաքսի շրջանում, կապված դաշտանադադարի և հետագա հորմոնալ տեղաշարժերի հետ, երբ տեղի է ունենում միզուկի արտաքին հատվածի և հեշտոցի լորձաթաղանթի փոփոխություն, ու առաջ են գալիս չորություն, մրմուռ, դրանք ևս կարող են պատճառ լինել հրամայական անմիզապահության:
– Իսկ հղիության շրջանու՞մ …
– Այդ շրջանում ևս կարող է հանդիպել, որի պարագայում խնդիրը ֆիզիոլոգիական է, և հետծննդյան շրջանում հիմնականում վերանում է: Պարզապես կարելի է խորհուրդ տալ մեր կանանց, որ ծննդաբերությունից երկու-երեք ամիս անց սկսեն կոնքի մկանների վերականգնողական վարժությունները՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
– Տղամարդկանց շրջանում որքա՞ն հաճախ է հանդիպում անմիզապահություն:
– Տղամարդկանց շրջանում անմիզապահությունը բավականին քիչ հանդիպող երևույթ է և, որպես կանոն, հետևանք է նյարդային խանգարումների և բարդ ուրո-պրոկտոլոգիական վիրահատությունների:
– Ինքնուրույն ի՞նչ քայլեր կարելի է անել խնդրից խուսափելու համար:
– Առաջին հերթին՝ պայքար ավելորդ քաշի դեմ: Ավելորդ քաշը մեծացնում է որովայնի ճնշումը, որն ազդում է կոնքի փակեղի վրա, և թուլացնում սեղմակը: Հարկ է պարբերաբար զբաղվել մարմնամարզությամբ: Երկրորդը. կարգավորել սննդակարգը՝ հրաժարվել գազալցված հյութերից, սուրճից, կծու-թթու ուտելիքից, թարմ քամած նարնջի, տոմատի հյութերից... Այս մթերքները կարող են առաջացնել միզապարկի հիպերակտիվություն՝ բերելով անմիզապահության:
– Կա՞ն ֆիզիկական վարժություններ, որոնք ևս օգնում են:
– Օգտագործվում են, այսպես կոչված, Կեգելի վարժությունները, որոնք կարելի է նաև տնային պայմաններում կատարել:
– Ի՞նչ կասեք արհեստական սեղմակների օգտագործման մասին:
– Երբ ախտորոշված է սթրեսային անմիզապահություն, այսինքն, երբ տուժած է փականային համակարգը, այս դեպքերում, բուժման Ոսկե ստանդարտ է համարվում
Սլինգային վիրահատութըունը՝ որի էությունը միզուկի միջնահատվածում արհեստական ժապավենի տեղադրումն է, ինչը միզուկի համար ծառայում է որպես հենարան և կանխում մեզի ակամա արտահոսքը:
– Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր կասկածում են, որ ունեն այս խնդիրը:
– Եթե նկատում են հաճախամիզություն, գիշերամիզություն, մեզի չվերահսկվող ակամա արտահոսք, բազմակի օգտագործում են տակդիրներ, ապա անպայման դիմել համապատասխան մասնագետի և որքան հնարավոր է շուտ:
31.03.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ