Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Ինչո՞վ է օգտակար ձիթապտուղը. news.am

Ինչո՞վ է օգտակար ձիթապտուղը. news.am

Կարծիք կա, որ ձիթենին պատասխանատու է երկնքի եւ երկրի միջեւ առկա միստիկ կապի համար. այսքանով ամեն ինչ ասված է։ Ձիթապտուղն օգտագործվել է բոլոր ժամանակներում, եւ այն մինչեւ հիմա համարվում է ազնվության, հասունության եւ իմաստության խոհրդանիշ։ Անգամ հին Հունաստանում հաղթողներին ձիթենու տերեւներով պատրաստած պսակներ էին տալիս։

 

Մեզ մոտ ձիթապտուղը բավականին ուշ է հայտնվել, սակայն միանգամից լայն տարածում է գտել եւ այժմ էլ շատերի համար ամենասիրելի մթերքներից է։ Դրանով կարելի է ո՛չ միայն զարդարել տարբեր ուտեստներ, այլ պարզապես հենց այդպես մատուցել։ Հատկանշական է, որ մարդիկ արդեն ձիթապտղի յուղն են սկսել հաճախ օգտագործել՝ առօրյա ուտեստներ պատարստելիս։

 

Պետք է նշել, որ իզուր չէ այս մթերն այսպիսի լայն տարածում է ձեռք բերել, քանի որ ունի շարք օգտակար հատկություններ եւ առողջարար է օրգանիզմի համար։

 

Առաջին հերթին ձիթապտուղը հարուստ է В վիտամինային խմբով, С եւ Е վիտամիններով (ի դեպ, վերջինս հարմարվում է «գեղեցկության վիտամին»), հանքային նյութերով՝ ֆոսֆոր, նատրիում, մագնեզիում, յոդ, երկաթ եւ կալիում։

 

Քանի որ ձիթապտղի մեջ առկա են մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ բջջանյութ, ուստի մթերքի օգտագործումը բարելավում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքն ու նպաստում շլակների հեռացմանը։

 

Բացի այդ, ձիթապտուղը օգտակար է նաեւ սիրտ-անոթային համակարգի եւ հենաշարժական ապարատի խնդիրների առկայության դեպքում։

 

Ձիթապտղի համար ոչ մի  հակացուցում եւ օգտագործման սահմանափակում չկա, սակայն պետք է հիշել, որ բարձր կալորիականություն ունեցող ձիթապտղի յուղը կարող է խթանել լեղու արտադրության գործընթացին։

Սկզբնաղբյուր. sovettebe.ru
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. interesnenkoe.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYw9lLgc' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403