...
Հիպնոս
Հիպնոսը հատուկ քնանման վիճակ է, որն առաջ է գալիս ֆիզիկական թույլ ու միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ:
Հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց ուժեղանում է մարդու ներշնչվողականությունը և տեղի են ունենում հոգեբանական խոր փոփոխություններ:Հիպնոս (հուն. hypnos - քուն) հասկացությունն առաջացել է հին հունական դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից:
Հիպնոսը դեռևս շատ վաղուց օգտագործվում է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց: Հիպնոսացնողը այցելուին ներշնչանքի միջոցով կարող է մղել տարբեր գործողությունների, գցել նրան տարբեր հոգեվիճակների մեջ, ուժեղացնել կամ թուլացնել նրա իմացական գործընթացները:Մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից հայտնվում էին հիպնոտիկ վիճակների մեջ: Շատ կրոնական մշակույթներում կարևոր դեր էր խաղում մեդիտացիան` հիպնոսի տարատեսակներից մեկը: Սակայն գիտությունը սկսեց հետաքրքրվել հիպնոսով միայն 1700-ական թվականների վերջին:Ժամանակակից հիպնոսի հիմանդիրն է ավստրիացի հոգեբույժ Ֆրանց
Մեսմերը, որը ենթադրում էր, որ հիպնոսը մի միստիկ ուժ է, որը փոխանցվում է հիպնոսացնողից հիպնոսացվողին:Քննադատները միանգամից ժխտեցին միստիկ ուժի մասին տեսությունը, սակայն գիտնականները դեռ երկար տարիներ շարունակեցին քննել Մեսսերի այն գաղափարը, որ հիպնոտիկ էներգիան բխում է հենց հիպնոսացնողից և էական ազդեցություն թողնում հիպնոսացվողի վրա: Ի սկզբանե հիպնոսը կոչում էին
Մեսմերի անունով `մեսմերիզմ, և նույնիսկ այսօր այս երկու տերմինները համարվում են հոմանիշներ:Հիպնոսն իրենից ներկայացնում է տրանսի վիճակ: Տրանսպերսոնալ վիճակում մարդու գիտակցությունը խորքային փոփոխության է ենթարկվում, սակայն պրոֆեսիոնալ իրականացման դեպքում այն երբեք չի վնասում: Տրանսպերսոնալ վիճակում գտնվող մարդը շարունակում է լսել հիպնոսացնոսին և ենթարկվել նրա ներշնչանքների ազդեցությանը:Հիպնոսացնողը այն մասնագետն է , ով այցելուին գցում է հիպնոտիկ վիճակի մեջ, իսկ հիպնոթերապևտը բժիշկ է, ով բուժում է հիպնոսի միջոցով:Հոգեբույժները պնդում են, որ ռելաքսացիան և հիպնոսն օգնում են մարդուն հանգստանալ, ներքուստ թուլանալ, քանի որ գիտակցությունը կարծես թե <> և սկսում ավելի քիչ մասնակցություն ունենալ մտածողական գործընթացում:Այդ վիճակում գտնվող մարդը գիտակցում է, թե ինչ է կատարվում իրականում, սակայն ամեն ինչ կարծես մթնշաղով պատված է լինում, քանի որ այդ ժամանակ ակտիվանում է ենթագիտակցականի աշխատանքը, որն էլ մարդուն դարձնում է ավելի ազատ, անկաշկան և զգայուն: Սրվում են բոլոր զգայությունները և հիպնոթերապևտը սեանսի ընթացքում կարող է բազմաթիվ համային, հոտառական և այլ զգայություններ առաջացնել:Հիպնոսի միջոցով ակտիվանում է նաև հիշողությունը. մարդ կարող է հիշել այնպիսի երևույթներ, որոնց մասին առհասարակ մոռացել էր:
Հիպնոսի միջոցով բուժում են այն մարդկանց, ովքեր մանկության տարիներին հոգեկան տրավմա են ստացել, և դա այսօր իրենց խանգարում է առօրյա կյանքում:Հիպնոսի միջոցով հնարավոր է նաև <> առաջացնել, սակայն հիպնոթերապևտը պետք է շատ զգույշ լինի, որպեսզի սխալմամբ «օտար» հիշողություններ չառաջացնի այցելուի մոտ և նրան չենթարկացնի իր կամքին:Հիպնոսը պետք է անցկացնել հոգեթերապևտիկ հատուկ սենյակում, ուր այցելուն գտնվելով մասնագետի ուշադրության կենտրոնում, կարող է իրեն զգալ հանգիստ, պաշտպանված ու վստահ:Հիպնոս անցկացնելու համար պարտադիր չէ մարդուն քնեցնել, հրահանգները կարելի է տալ գիտակցության համար նաև աննկատ ձևով` քողարկելով դրանք որոշ միջոցների օգնությամբ:
Հիպնոզը կապված է հիպնոսացվողի էմոցիոնալ վիճակի հետ, և հիպնոսացնողը անմիջականորեն ազդում է ոչ թե մարդու ֆիզիոլոգիայի, այլ նրա հույզերի և նյարդերի վրա:Հիպնոսի միջոցով կարելի է մարդկանց բուժել տարբեր հոգեկան և ֆիզիկական հիվանդություններից, օրինակ` նևրոզը:Քանի որ նևրոզն առաջանում է այն պատկերներից, որոնք մարդ ինքն է ստեղծում, ուստի կարելի է այդ պատկերներն անէացնել`դրանք փոխարինելով նորերով:Այսինքն`գտնելով և վերացնելով նևրոզի առաջացման սկզբնաղբյուրը`հնարավոր է լիովին բուժվել դրանից: Հոգեթերապևտի կողմից առաջացրած կարծրատիպը, որպես կանոն, ավելի թույլ է, քան մարդու անցյալում ունեցածը և այն, որպես կանոն, որոշ ժամանակ անց անհետանում է: Դրա փոխարեն հայտնվում է նախկինը և հիվանդությունը կարող է նորից ի հայտ գալ: Եթե պատկերը ձևավորվել է տարիների ընթացքում, ապա այն շատ դժվար է վերացնել մի քանի րոպեում: Որքան մարդ շուտ դիմի մասնագետի, այնքան բուժումն ավելի արագ ու արդյունավետ կլինի:Հիպնոս կարող են իրականացնել միայն շատ բարձր էթիկա ունեցող բժշկական, հոգեբուժական և հոգեբանական կրթություն ու վերապատրաստում ստացած մասնագետները: Այն նշանակվում է բժշկի կողմից և միայն այցելուի ցանկությամբ չի կարող իրականացվել :Հիպնոսի միջոցով առողջ մարդուն կարելի է նոր կարծրատիպեր ներշնչել:Այդպես կարելի է հասնել ստիգմատների առաջացմանը` նկարագրելով մարդուն իր մարմնի նոր պատկերը: Դրա միջոցով հնարավոր է նաև մարդու մոտ առաջացնել, օրինակ, սրտխփոց`պատմելով նրան որևէ անհանգստություն առաջացնող իրադարձություն:
hyp.jpgՀիպնոսը հատուկ քնանման վիճակ է, որն առաջ է գալիս ֆիզիկական թույլ ու միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ: Հիպնոսի վիճակի խորացման հետ զուգընթաց ուժեղանում է մարդու ներշնչվողականությունն ու տեղի են ունենում հոգեբանական խոր փոփոխություններ:
Հիպնոս (հուն. hypnos - քուն) հասկացությունն առաջացել է հին հունական դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից:
Հիպնոսը դեռևս շատ վաղուց օգտագործվում է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց:
Հիպնոսացնողն այցելուին ներշնչանքի միջոցով կարող է մղել տարբեր գործողությունների, գցել նրան տարբեր հոգեվիճակների մեջ, ուժեղացնել կամ թուլացնել նրա իմացական գործընթացները:
Մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից հայտնվում էին հիպնոտիկ վիճակների մեջ: Շատ կրոնական մշակույթներում կարևոր դեր էր խաղում մեդիտացիան` հիպնոսի տարատեսակներից մեկը: Սակայն գիտությունը սկսեց հետաքրքրվել հիպնոսով միայն 1700 - ական թվականների վերջին:
Ժամանակակից հիպնոսի հիմանդիրն է ավստրիացի հոգեբույժ Ֆրանց Մեսմերը, որը ենթադրում էր, որ հիպնոսը մի միստիկ ուժ է, որը փոխանցվում է հիպնոսացնողից հիպնոսացվողին: Քննադատները միանգամից ժխտեցին միստիկ ուժի մասին տեսությունը, սակայն գիտնականները դեռ երկար տարիներ շարունակեցին քննել Մեսսերի այն գաղափարը, որ հիպնոտիկ էներգիան բխում է հենց հիպնոսացնողից և էական ազդեցություն թողնում հիպնոսացվողի վրա: Ի սկզբանե հիպնոսը կոչում էին Մեսմերի անունով` մեսմերիզմ, և նույնիսկ այսօր այս երկու տերմինները համարվում են հոմանիշներ:
Հիպնոսն իրենից ներկայացնում է տրանսի վիճակ: Տրանսպերսոնալ վիճակում մարդու գիտակցությունը խորքային փոփոխության է ենթարկվում, սակայն պրոֆեսիոնալ իրականացման դեպքում այն երբեք չի վնասում: Տրանսպերսոնալ վիճակում գտնվող մարդը շարունակում է լսել հիպնոսացնոսին և ենթարկվել նրա ներշնչանքների ազդեցությանը:
Հիպնոսացնողը այն մասնագետն է, ով այցելուին գցում է հիպնոտիկ վիճակի մեջ, իսկ հիպնոթերապևտը բժիշկ է, ով բուժում է հիպնոսի միջոցով:
Հոգեբույժները պնդում են, որ ռելաքսացիան և հիպնոսն օգնում են մարդուն հանգստանալ, ներքուստ թուլանալ, քանի որ գիտակցությունը կարծես թե <> և սկսում ավելի քիչ մասնակցություն ունենալ մտածողական գործընթացում: Այդ վիճակում գտնվող մարդը գիտակցում է, թե ինչ է կատարվում իրականում, սակայն ամեն ինչ կարծես մթնշաղով պատված է լինում, քանի որ այդ ժամանակ ակտիվանում է ենթագիտակցականի աշխատանքը, որն էլ մարդուն դարձնում է ավելի ազատ, անկաշկանդ և զգայուն: Սրվում են բոլոր զգայությունները և հիպնոթերապևտը սեանսի ընթացքում կարող է բազմաթիվ համային, հոտառական և այլ զգայություններ առաջացնել: Հիպնոսի միջոցով ակտիվանում է նաև հիշողությունը. մարդ կարող է հիշել այնպիսի երևույթներ, որոնց մասին առհասարակ մոռացել էր:
Հիպնոսի միջոցով բուժում են այն մարդկանց, ովքեր մանկության տարիներին հոգեկան տրավմա են ստացել և դա այսօր իրենց խանգարում է առօրյա կյանքում:
Հիպնոսի միջոցով հնարավոր է նաև <> առաջացնել, սակայն հիպնոթերապևտը պետք է շատ զգույշ լինի, որպեսզի սխալմամբ «օտար» հիշողություններ չառաջացնի այցելուի մոտ և նրան չենթարկի իր կամքին:
Հիպնոսը պետք է անցկացնել հոգեթերապևտիկ հատուկ սենյակում, ուր այցելուն գտնվելով մասնագետի ուշադրության կենտրոնում, կարող է իրեն զգալ հանգիստ, պաշտպանված ու վստահ:
Հիպնոս անցկացնելու համար պարտադիր չէ մարդուն քնեցնել, հրահանգները կարելի է տալ գիտակցության համար նաև աննկատ ձևով` քողարկելով դրանք որոշ միջոցների օգնությամբ: Հիպնոզը կապված է հիպնոսացվողի էմոցիոնալ վիճակի հետ, և հիպնոսացնողը անմիջականորեն ազդում է ոչ թե մարդու ֆիզիոլոգիայի, այլ նրա հույզերի և նյարդերի վրա:
Հիպնոսի միջոցով կարելի է մարդկանց բուժել տարբեր հոգեկան և ֆիզիկական հիվանդություններից, օրինակ` նևրոզը: Քանի որ նևրոզն առաջանում է այն պատկերներից, որոնք մարդ ինքն է ստեղծում, ուստի կարելի է այդ պատկերներն անէացնել` դրանք փոխարինելով նորերով: Այսինքն` գտնելով և վերացնելով նևրոզի առաջացման սկզբնաղբյուրը` հնարավոր է լիովին բուժվել դրանից:
Հոգեթերապևտի կողմից առաջացրած կարծրատիպը, որպես կանոն, ավելի թույլ է, քան մարդու անցյալում ունեցածը և այն, որպես կանոն, որոշ ժամանակ անց անհետանում է: Դրա փոխարեն հայտնվում է նախկինը և հիվանդությունը կարող է նորից ի հայտ գալ: Եթե պատկերը ձևավորվել է տարիների ընթացքում, ապա այն շատ դժվար է վերացնել մի քանի րոպեում: Որքան մարդ շուտ դիմի մասնագետի, այնքան բուժումն ավելի արագ և արդյունավետ կլինի:
Հիպնոս կարող են իրականացնել միայն շատ բարձր էթիկա ունեցող բժշկական, հոգեբուժական և հոգեբանական կրթություն ու վերապատրաստում ստացած մասնագետները: Այն նշանակվում է բժշկի կողմից և միայն այցելուի ցանկությամբ չի կարող իրականացվել:
16.05.2014
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ