Deprecated: str_replace(): Passing null to parameter #3 ($subject) of type array|string is deprecated in /home/med-practic.com/public_html/classes/phpSEO.php on line 43

Deprecated: mb_substr(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home/med-practic.com/public_html/classes/phpSEO.php on line 36
Ակտիվացված ածուխ
Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Ակտիվացված ածուխ

Ակտիվացված ածուխ

Ակտիվացված ածուխը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ որպես ունիվերսալ  դեղամիջոց, որը չեզոքացնում է օրգանիզմում թունավոր նյութերի ազդեցությունը: Այն պատրաստում են բնական հումքից` բարձր ջերմաստիճանի տակ (մինչև 10000С):

 

Ստացված նյութը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ածխածնից, ունի արտահայտված ծակոտկենություն ու հրաշալի ադսորբացնող ու խթանող հատկություն:

 

Կիրառումը

 

Բոլոր դեղերի նման, ակտիվացված ածուխը ևս ունի մի շարք ցուցումներ, հակացուցումներ ու կողմնակի ազդեցություն:

 

Ակտիվացված ածուխ  (ա/ա) խորհուրդ է տրվում օգտագործել փորլուծի, գազառաջացման ու այն  հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են աղիքներում խմորման պրոցեսով, ասթմայով ու ատիպիկ դերմատիտով: Ա/ա-ն օգտագործում են նաև դեղամիջոցներով,ալկալոիդներով, սննդային ու արդյունաբերական թույներով թունավորումների դեպքում:

 

Ա/ա ընդունում են 10 կգ-ին 1 հաբ հաշվարկով (1 հաբը` 25 գ) : Ընդունման առավելագույն  տևողությունը 10 օր է:

 

Քանի որ ա/ա-ի սորբենտ հատկությունը կարող է նվազեցնել մյուս դեղամիջոցների ազդեցությունը, խորհուրդ է տրվում այն ընդունել մյուս դեղամիջոցներից զատ, գոնե մեկ ժամ ընդմիջում տալով ընդունման արանքում: Ա/ա-ի  չափաբաժինը և ընդունման  տևողությունը պետք է բժիշկը նշանակի: Այս դեղամիջոցի կողմնակի երևույթներից են փորկապությունը կամ  հակառակը` լուծը: Երկարատև կիրառման դեպքում օրգանիզմում վիտամինի, հորմոնների, ճարպերի ու սպիտակուցների պակաս է դիտվում , իսկ արտաթորանքը գույն է ստանում: Ա/ա-ը հակացուցված է ստամոքսաղիքային տրակտի, հատկապես` արյունահոսությամբ ուղեկցվող  խոցային հիվանդությունների դեպքում:

 

Նիհարելու միջո՞ց

 

Ա/ա- ի օգտագործումը, ի դեպ, ոչ մի ազդեցություն քաշի վրա չի ունենում, այսինքն` բռերով ածուխ կուլ տալով` երբեք կամ գրեթե անհնար է նիհարել: Սակայն ա/ա-ն կարող է հրաշալի մաքրել աղիքներն ու օրգանիզմից դուրս բերել զանազան թույներ: Ուստի սննդակարգերի կողքին նշվում է նաև ա/ա միջոցով նիհարելու մեթոդը (թյուրիմացաբար): Համեմատաբար վերջերս` 10 տարի առաջ,   սկսեցին ա/ա կիրառել  որպես սննդակարգի բաղկացուցիչ: Սակայն վաճառքում հայտնված ամենատարբեր սորբենտների պատճառով մոռացան ա/ա-ի մասին: Չնայած հատկապես ա/ա-ն է լավագույն զտող միջոցը, իսկ դրա կիրառման ոլորտը լայն է: Կենցաղում հիմնականում փայտածուխ  է կիրառվում  ջրի ու օդի մաքրման համակարգերում, իսկ դեղագործական նպատակով կիրառվում է նաև տորֆ ու քարածուխ, ինչպես նաև բուսական այլ հավելիչներ:

 

Իր ծակոտկեն մակերեսի  շնորհիվ ա/ա-ն կլանում, հավաքում է թունավոր նյութերն ու դուրս բերում օրգանիզմից,այդ իսկ պատճառով էլ այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ: Արդեն հասկանալի է, որ ա/ա-ն նիհարելու գործում անմիջական ազդեցություն չունի, այլ ընդամենն օգնում է մի քանի կգ գցել զուտ օրգանիզմը խարամներից ու անպետք նյութերից մաքրելու եղանակով: Ա/ա-ն դուրս է բերում խարամները, նվազեցնում մետեորիզմը: Մասնագետներն այն առաջարկում են կիրառել որպես սննդակարգին օգնող միջոց:

 

Ա/ա-ի կիրառման դեպքում պետք է բացառել ալկոհոլը, աղը, շաքարը, ալյուրից պատրաստված մթերքն ու կոնֆետը: Սննդակարգի համալիրում ճիշտ է նաև մաքրող  հոգնաներ անելը: Այսինքն` սննդաբաժնից հանելով վերը նշված մթերքները, ընդունելով ա/ա-ն և մաքրող հոգնաներ անելով` կարելի է լավ արդյունքի հասնել:

 

Եթե որոշել եք սննդակարգին զուգահեռ օգտագործել նաև ակտիվացված ածուխ, ապա կուրսը պետք է տևի 10 օր, դրանից հետո հարկավոր է անպայման 10-օրյա դադար տալ:

 

Պետք է հիշել, որ ակտիվացված ածուխը խոչընդոտում է աղիքներում որոշ վիտամինների ու հանքանյութերի ներծծումը: Հետևաբար դրա երկարատև կիրառումն անթույլատրելի է. այն կարող է թունավորման պատճառ դառնալ, սրտխառնոց  ու ավիտամինոզ առաջացնել:

 

Ինքնաներշնչումը հզոր ուժ է ու շատ մարդիկ նիհարում են` անկեղծորեն հավատալով  ընտրված միջոցի ազդեցությանը: Ընդ որում, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ միջոց է այն:

 

Իհարկե, ակտիվացված ածուխը իսկապես էլ օրգանիզմը խարամներից մաքրելու լավ միջոց է: Սակայն  այն նիհարելուն չի օգնում. դրա համար հարկավոր է քաշը գցելու լուրջ մարտավարություն մշակել. այն ժամանակ ածուխը հուսալի օգնական կդառնա: Եթե որոշել եք ածուխ ընդունել, ապա դա կատարեք բանաձևին համապատասխան` 10 կգ-ին` մեկ հաբ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148