Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)

Դեռահասների վերարտադրողական առողջության բժշկա-սոցիալական և հոգեբանական ասպեկտները

Բանալի բառեր. վերարտադրողական առողջություն, դեռահաս, ռիսկային սեռական վար-քագիծ, դեռահասի ադապտացիա, սեռական դաստիարակություն

ՀՀ Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում (ընդունված 2002 թվականի դեկտեմբերի 11-ին) որպես վերարտադրողական առողջություն ամրագրված է` մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ: Ըստ ՀՀ և ԱՀԿ(1994, Կահիրե) բնորոշման վերարտադրողական առողջությունը դա ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական լիակատար բարեկեցություն է, այլ ոչ թե վերարտադրողական համակարգի հիվանդությունների և ֆունկցիոնալ խանգարումների բացակայություն: Վերարտադրողական առողջության պահպանումը գործոնների, մեթոդների, գործառույթների և ծառայությունների ամբողջություն է, որոնք վերարտադրողական ֆունկցիայի հետ կապված աջակցում են վերարտադրողական առողջությանը` կանխարգելման և հիմնախնդիրների լուծման ճանապարհով: Ժամանակակից ժողովրդագրական ցուցանիշների բացասական տենդենցի պայմաններում` հիվանդացության բարձր մակարդակ, բարձր մահացություն, ծնելիության անկում, երեխաների առողջության վատացում, վերարտադրողական առողջության պահպան-ման հիմնախնդիրը դառնում է խիստ արդիական: Մարդու վերարտադրողական առողջության հիմքերը դրվում են նրա ներարգանդային կյանքի զարգացման ժամանակ ժառան-գականության և մոր առողջության ազդեցությամբ: Հետագայում, օրգանիզմի ձևավորման բոլոր փուլերում, վերարտադրողական համակարգը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների մի շարք գործոնների ազդեցության տակ` այդ թվում`շրջակա միջավայր, սոցիալ տնտեսական պայմաններ, նյարդա-հոգեբանական ծանրաբեռնվածություն, կենսակերպ և այլն: 

 

Ըստ ԱՀԿ մոտեցումների` առողջությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, թե ինչ կարող է անել անհատը` հոգ տանելով իր առողջության մասին և առողջ ապրելակերպ վարելով, այլ նաև նրան շրջապատող հոգևոր և ֆիզիկական միջավայրի և շրջապատի հետ ունեցած փոխհարաբերությունների ազդեցությամբ, որոնք կարող են խթանել առողջությունը և կամ հակառակը` խանգարել եղած հնարավորությունների դրսևորմանը: ԱՀԿ-ի փորձագետները որոշել են ժամանակակից մարդու առողջության վրա ազդող հիմնական գործոնների հարաբերակցությունը: Դրանք հարաբերվում են հետևյալ կերպ.

 

  1. Գենետիկ գործոն - 15-25%,
  2. Շրջապատող միջավայրի վիճակ- 20-25%,
  3. Բժշկական օգնություն- 10-15%,
  4. Պայմանները և մարդու ապրելակերպը- 50-55%: 

 

Ըստ բերված տվյալների` 50-55% ցուցանիշը հավաստում է, որ մարդու ապրելակերպը և կյանքի պայմանները առողջության հարցում որոշիչ գործոններ են: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, սոցիալ տնտեսական անկման պայմաններում առաջին հերթին տուժում են երեխաները և կանայք` հասարակության առավել խոցելի այն խավը, որն ապագայի կրողն է: Սոցիալ-տնտեսական անկումների ժամանակ մի շարք երկրներում արձանագրվել է դեռահասների վերարտադրողական առողջության բացասական միտումներ, ինչից զերծ չի մնացել նաև Հայաստանը: Դեռահասների վերարտադրողական առողջության վիճակը կարելի է դիտել որպես խիստ զգայուն, յուրօրինակ ինդիկատոր արտաքին և ներքին միջավայրերի փո-փոխվող գործոնների նկատմամբ: Այս փաստին շատ գիտնականներ են հանգել, ինչն էլ դիտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում` անցումային շրջանում, որպես սոցիալ-տնտեսական անբարենպաստ վիճակի հետևանք [1,2,10]: Սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններին դեռահասների սոցիալական և հոգեբանական դեզադապտացիան, գենդերային իմացության բացակայությունը պատճառ են դառնում ռիսկային սեռական վարքագծի դրսևորման: Հաշվի առնելով, որ սոցիալիզացիան դա անհատի կողմից սոցիալական փորձի ընկալման պրոցեսն է, սոցիալական կապերի և հարաբերությունների համակարգը, նպատակահարմար է ռիսկային վարքի ֆենոմենի մասին խոսել որպես սոցիալական ադապտացիայի անբաժանելի բնութագրիչ, որը ենթադրում է անհատի ակտիվ հարմարվելը սոցիալական միջավայրի պայմաններին[3]: Երբ սոցիալիզացիայի պրոցեսում որպես ադապտացիոն գործոն ռիսկային սեռական վարք դռսևորում է դեռահասը`գենդերային իմացության ցածր պայմաններում, արդյունքում տուժում է վերարտադրողական համակարգը, վերարտադրության պրոցեսը: Ռիսկային վարքի դռսևորումները` սեռական զուգընկերների հա-ճախակի փոփոխությունը, առանց հակաբեղմնավորիչների սեռական հարաբերությունը սեռավարակների և փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, անցանկալի հղիությունների պատճառ են դառնում, ինչը հաճախ ավարտվում է աբորտով կամ վաղ մայրությամբ: Անկասկած, վաղ սեռական ռիսկային վարք դրսևորող դեռահասները լրացնում են սեռական ճանապարհով փոխանցվող բորբոքային հիվանդությունների ռիսկային խումբը, ինչն էլ բերում է վերարտադրողական համակարգի ախտաբանական խանգարումների հավանականության մեծացման: Վերարտադրողական համակարգի բազմաթիվ օրգանական և ֆունկցիոնալ հիվանդությունները սկսվում են հենց դեռահասության տարիքում [9]: 

 

Ծնելիության ցածր մակարդակի, բնակչության ընդհանուր մահացիության կտրուկ աճի, կյանքի միջին տևողության կրճատման պատկերի վրա նկատելի է երեխաների, դեռահասների և ֆերտիլ տարիքի կանանց առողջության ժողովրդագրական ցուցանիշների վատացում: Դեռահասների մեջ իջել է առողջ երեխաների թիվը և աճել է քրոնիկ հիվանդացության տոկոսը [4,5,7]: Այսպիսի միտում է գրանցվել նաև Հայաստանում: 

 

Դեռահասների վերարտադրողական համակարգի խանգարումների վերաբերյալ աշխարհում կատարված են բազմաթիվ գիտական հետազոտություններ և հետազոտողների մեծ մասը ահազանգում են դեռահասների վերարտադրողական առողջության բացասական տեղաշարժերի մասին: Առաջադեմ մարդկությունը ընդունում է, որ վերարտադրողական առողջության պահպանումը պետական նշանակության հիմնախնդիր է և աշխարհի շատ պետություններում որպես պետական ռազմավարության առաջնահերթ հիմնախնդիր ամրագրված է երեխաների և դեռահասների վերարտադրողական առողջության պահպանման հարցը: Հայաստանի Հանրապետությունը անկախության հռչակումից հետո, որպես ՄԱԿ-ի անդամ-երկիր, նույնպես միացել է երեխաներին նվիրված միջազգային կոնվենցիաներին և հռչակագրերին և կարևորում է վերարտադրողական առողջության հիմնախնդիրը:

 

Համաձայն ՀՀ ԱՎԾ պաշտոնապես հրապարակած տվյալների բնակչության ընդհանուր թվաքանակում շուրջ 30%-ը կազմում են 0-18տարեկան երեխաները: 1990-2001թթ-ի ժամանակահատվածում բնակչության 1000 շնչին ընկնող բնական աճը կրճատվել է 6,5 անգամ(1990թ.-16.3, 2001թ.-2.5), իսկ ծնելիության ցուցանիշը ավելի քան 2 անգամ (1990թ.-22.5, 2001թ.-10.0): Այսպիսով, թեև վերջին 5 տարիների ընթացքում նկարագրվում է ծնելիության ցուցանիշի որոշակի աճ, սակայն գլոբալ առումով 1990-2008թթ. ժամանակահատվածում Հայաստանում գրանցված նորածինների թիվը կրճատվել է գրեթե երկու անգամ` 1990թ.-79882, 2008թ.-41238 նորածին:

 

Փոխվել է ազգաբնակչության վերարտադրողական վարքագիծը: Դիտվում է ընտանիքում քիչ երեխաներ ունենալու միտում, զգալի ընկել է պտղաբերության գումարային գործակիցը (ՊԳԳ`պտղաբեր տարիքի յուրաքանչյուր կնոջն ընկնող երեխաների միջին թիվը)`1990թ.-2.6, 1995թ.-1.8, 2000թ.-1.3: 2001թ.-ի մարդահամարից և բնակչության թվի ճշգրտումից հետո այսպիսինն է պատկերը`ՊԳԳ-ն 2002թ.-ից հետո դրսևորում է աճի որոշակի միտում` 2002թ.-1.2, 2007թ.-1.4: Վերարտադրողական վարքագիծը բնորոշող մեկ այլ ցուցանիշ` առաջին ամուսնության միջին տարիքը ևս վերջին 15 տարիներին դրսևորել է բացասական միտում: Այն բարձրացել է թե տղաների(1990թ.-25.5, 2007թ.-29.2), թե աղջիկների մոտ(1990թ.-22.3, 2007թ.-24.9)[10]: Ժողովրդագրական ցուցանիշների այսպիսի բացասական ֆոնի վրա վերարտադրո-ղական առողջության պահպանման խնդիրներն կարևորվում են առավել ևս: 

 

Դեռահասների վերարտադրողական առողջության վրա բացասական ազդող ռիսկսյին գործոններ են համարվում նաև ընտանիքի անբարենպաստ հոգեբանական վիճակը, դեռահասի սոցիալական մեկուսացումը, անհրաժեշտ սեռական դաստիարակության բացակայությունը, ոչ բավարար սեռական հասունացման մակարդակը, արտաամուսնական սեռական կապերը, ոչ ամբողջական ընտանիքը, դեռահասի մոտ վնասակար սովորությունների առկայությունը, երեխայի և ծնողների մոտ քրոնիկական հիվանդությունների առկայությունը, գինեկոլոգիական հիվանդությունների մեծ տարածվածությունը [ 6,8]:

 

Անվիճելի է այն հանգամանքը, որ հիվանդությունը ավելի հեշտ է կանխարգելել քան բուժել: Այդ պատճառով, չնայած վերարտադրության ֆունկցիայի վերականգման և չբերության բուժման ոլորտներում անժխտելի հաջողություններին`առաջնահերթ խնդիր պետք է համարել բժշկա-սոցիալական համալիրր միջոցառումները, որոնք ուղղված են հասարակության վերարտադրողական առողջության պահպանմանը: Այդպիսի միջոցառումներից կարելի է նշել վերարտադրողական վարքի կարգավորումը, անցանկալի հղիությունների կանխարգելումը, աբորտների թվի կրճատումը, սեռավարակների կանխարգելումը: Այս միջոցառումները հատկապես արդիական են դեռահասության տարիքում, քանի որ հենց դեռահասության տարիքում է ձևավորվում վերարտադրողական համակարգը և հենց դեռահասի հետ է կապված ազգաբնակչության վերարտադրությունը և առողջ սերնդի ծնունդը, իսկ որպես ակտիվ հոգեբանական, սոցիալական, բժշկական կարգավորող կանխարգելիչ միջոց առաջադեմ երկրներում ընդունվում է սեռական դաստիարակությունը:

 

Գրականություն

 

  1. Агаджанян Н.А., Скальный А.В. М. Химические элементы в среде обитания и экологический портрет человека. КМК. 2001,83 с.
  2. Айламазян Э.К., Беляева Т.В., Виноградова Е.Г., Шутова И.А. Репродуктивное здоровье женщины как критерий биоэкологической оценки окружающей среды. Вестн. Рос. ассоц. акушеров-гинекологов.1997,3,С. 72-78.
  3. Мещерякова Б.Г., Зинченко В.П. Большой психологический словарь. М.: Прайм-Еврознак, 2003,672 с.
  4. Баранов А.А., Щеплягина JI.A., Ильин А.Г., Кучма В.Р. Состояние здоровья детей как фактор национальной безопасности Росс, педиатр, журнал. 2005,2, С. 4-8.
  5. Ильин А.Г. Состояние здоровья детей подросткового возраста и совершенствование системы их медицинского обеспечения. Автореф. Дис... докт. мед. наук. М., 2005,54 с.
  6. Коломеец Е. А. Репродуктивное здоровье и поведение современных девочек и девушек-подростков из группы риска,2006. 
  7. Куинджи Н.Н., Степанова М.И. Современные технологии обучения школьников и их влияние на здоровье. Гигиена и санитария. 2000, 1, С. 44-48.
  8. Уварова Е.В. Основные проблемы контрацепции у сексуально активных подростков. Рос. мед. журнал. 2001., т. 9, 6, с. 222-226,109.
  9. 9. Kirby D., Coyle K., Gould J.B. Fam. Plann. Perspect., 2001; 33: 2: 63-72
  10. 10. Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թ. ազգային ռազմավարություն:

 

Հեղինակ. Գ.Ռ. Սարգսյան ԵՊԲՀ, սոցիալական հիգիենայի և առողջապահության կազմակերպման ամբիոն, УДК
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50), 6-11
Աղբյուր. med-practic.com
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.
 

ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

ՏԵՎԱ  դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փայծաղի և լյարդի վնասումների ախտորոշման մեթոդների վերլուծությունը

Բանալի բառեր. փայծաղի, լյարդի վնասումներ, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն

Համակցված վնասումների ախտորոշումը շարունակում է մնալ ժամանակակից անհետաձգելի վիրաբուժության արդի խնդիրներից մեկը...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Թերապիա
Փայծաղի օրգանպահպան վիրահատությունների կատարման հնարավորությունը պոլիտրավմայի ժամանակ

Բանալի բառեր. փայծաղի վնասում, օրգանպահպան վիրահատություններ, սպլենէկտոմիա, որովայնային բարդություններ

Պոլիտրավմայի ժամանակ որովայնի խոռոչի օրգաններից ամենահաճախը վնասվում է փայծաղը, որի դեպքում սպլենէկտոմիան նախկինում համարվում էր բուժման միակ մեթոդը...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Թերապիա
Բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառումը միզապարկի քաղցկեղի դեպքում (գրականության տեսություն)

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, բիպոլյար ներմիզուկային մասնահատում

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման հիմնական եղանակ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [7,21,22]: Ներմիզուկային վիրահատությունների պատմական սկիզբը համարվում է 16-րդ դարը...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա
Միզապարկի ֆլյուորեսցենտային ներմիզուկային մասնահատման բարդությունների նվազեցումը բիպոլյար եղանակի կիրառմամբ

Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, ֆլյուորեսցենցիա, բիպոլյար ներմիզուկային մասնահատում 

Միզապարկի մակերեսային ուռուցքների վիրահատական բուժման ստանդարտ է համարվում ուռուցքի ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ)...

Ուրոլոգիա
Դեղագործական կազմակերպությունների տարբեր սպառողների համար դեղագործական մարկեթինգի որոշ ասպեկտների վերլուծություն

Բանալի բառեր. դեղագործական մարկեթինգ, սպառողի վարք, դեղագործական կազմակերպություն, ծառայություն

Գրականության տվյալները հավաստում են, որ վերջին տասնամյակներում դեղերի մանրածախ վաճառքը դարձել է մի շարք պետությունների տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը...

Դեղագիտություն
Թթենու (Morus) տերեւների քիմիական կազմը, դեղաբանական նշանակությունը և կիրառումը

Բանալի բառեր. թթենու տերեւներ, դեղաբանական նշանակությունը եւ կիրառումը

Թթենին մորացե (Moraceae, թթենազգիներ) ընտանիքին պատկանող բազմամյա տերևաթափ ծառ է 10-15մ բարձրությամբ: Ծաղկում է մայիս հունիս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին...

Դեղաբույսեր Այլ հոդվածներ
Հայաստանում մշակվող և վայրի աճող մի շարք ծառատեսակներից հավաքված արաբինային և բասորինային խմբի կամեդների ջրային լուծույթների սպեկտրային վերլուծությունը

Բանալի բառեր. արաբինային և բասորինային կամեդներ, սպեկտրային վերլուծություն

Ամբողջ աշխարհում հայրենական հումքային պաշարների հանդեպ աճող հետաքրքրություն-ների հետ կապված մեծ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի բնական հումքային աղբյուրների ուսումնասիրությունը...

Դեղաբույսեր Դեղագիտություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ