Առողջապահություն 1.2010
Օգնիր ինքդ քեզ բրոնխային ասթմայի նոպայի ժամանակ
Բրոնխային ասթմայի` շնչահեղձության բուժման գործում առավելագույն արդյունքի հասնելու համար և հաշվի առնելով տարբերակների բազմազանությունը, անհրաժեշտ է ձեռնարկել համալիր միջոցառումներ:
Համալիր միջոցառումների նպատակն է. հիվանդին սովորեցնել կարգավորել շնչառությունը, կանխել կամ թեթևացնել խեղդող նոպան, զարգացնել շնչառական համակարգի հավասարակշռող (կոմպենսատոր) հնարավորությունները, ազատվել հուզական լարվածությունից, բարձրացնել ֆիզիկական բեռնվածության նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, կոփել օրգանիզմը` բարձրացնելով դրա պաշտպանական հատկությունները:
Այս առումով արդյունավետ է Ա.Ն.Ստրելնիկովայի առաջարկած շնչառական հատուկ մարզանքը, որը խորհուրդ է տրվում կատարել առավոտյան և երեկոյան, ինչպես նաև նոպայի ժամանակ: Մեթոդի էությունը շնչառական վարժությունների և շարժողական ակտիվության զուգակցումն է:
Բուժման գործընթացի հաջողությունը պայմանավորված է հիվանդի ակտիվությամբ:
Զգալով նոպայի մոտենալը, նստեք, թեքվեք առաջ, գլուխն իջեցրեք, մեջքը կորացրեք, ուսերն անշարժ են (սա անհրաժեշտ պայման է խորը շունչ առնելու ապահովման համար), ծալած արմունկներով հենվեք ծնկներին: Քթով 2-4 անգամ կտրուկ ու աղմկալի շունչ քաշեք, ինչպես հոտոտում են հոտը որոշելու համար: Այնուհետև արագորեն ուղղվեք, սակայն ոչ լրիվ չափով, մեջքը կորացրեք, արմունկները` ծնկներին, ձեռքերը` բացված վիճակում, և ոչ լայն բացված բերանով կատարեք պասիվ արտաշնշում: Վարժությունը 2-4 անգամ կրկնելուց հետո պետք է 10 վայրկյան հանգստանալ: Վարժությունները կատարել 10-15 րոպե, մինչև վիճակի թեթևացումը:
Եթե, բացի բրոնխային ասթմայից առկա են նաև միզաքարային կամ լեղաքարային հիվանդություն, օստեոխոնդրոզի սրացում, արյան բարձր ճնշում, ներգանգային կամ աչքի ճնշում, պետք է ծայրահեղ զգույշ լինել և շատ չթեքվել առաջ:
Եթե տվյալ վարժությունը անարդյունավետ է, իսկ ձեր վիճակը` ծանր, կարելի է վարժությունը կատարել նույնպես նստած վիճակում, թեքվել առաջ, մեջքը կորացնել, գլուխն ազատորեն իջեցնել (նայել հատակին), ուսերն անշարժ են, արմունկները` ծնկների վրա:
Անշարժ դիրքում քթով ներշնչման աղմկոտ ու կարճ փորձեր կատարեք: Արտաշնչեք բերանով:
Վարժությունը 2 անգամ կրկնելուց հետո մնացեք անշարժ դիրքում, մի քանի վայրկյան հանգստանալուց հետո վարժությունը կրկնեք մինչև վիճակի լավանալը:
Վարժության արդյունավետությունը զգալիորեն կբարձրանա, եթե կարողանաք որքան հնարավոր է խորը ներչնչել: Դա հնարավոր է, եթե մեջքին կապեք լայն գոտի, ներշնչում կատարելիս հենվեք այդ լայն գոտուն որովայնի գոտկային հատվածով: Հարկավոր է գոտին կապել ոչ թույլ և ոչ շատ ձիգ:
Ասթմայի նոպան դադարեցնելու նպատակով կատարեք հետևյալ վարժությունը: Նստեք, ձեռքերն առանց լարման ծալեք արմունկներում և խաչեք կրծքին` ափերը բաց: Ձեռքերը շարժեք այնպես, որ կարծեք շոյում եք ինքներդ ձեր ուսերը, միաժամանակ քթով կտրուկ ֆսսացրեք (օդն արագ ներքաշեք): Կատարեք 2-4 ներշնչում, այնուհետև 10 վայրկյան հանգստացեք, վարժությունը կրկնեք մինչև վիճակի թեթևանալը:
Սրտի իշեմիկ հիվանդությամբ, սրտի բնածին արատով, սրտամկանի ինֆարկտ տարած անձանց խորհուրդ է տրվում այս վարժությունը կատարել մյուս վարժությունները սովորելուց հետո, 2-րդ շաբաթից սկսած:
Ահա ևս մեկ վարժություն, որը նույնպես պետք է կատարել նստած. չլարելով պարանոցը` գլուխը թեքեք աջ, ապա աղմկոտ կարճ ներշնչումից հետո` ձախ, կրկնեք մի քանի անգամ: Կատարեք 2-4 ներշնչում, այնուհետև հանգստացեք 10 վայրկյան, կրկնեք վարժությունը մինչև վիճակի թեթևանալը:
Հիվանդության ծանր ընթացքի դեպքում, եթե առաջարկվող վարժությունները անարդյունավետ լինեն, անհրաժեշտ է բժշկի խորհուրդով օգտագործել ինհալատոր կամ դեղ:
Բուժական մարմնամարզությունը հզոր գործոն է, սակայն ասթմայով հիվանդներին խորհուրդ չի տրվում բարձրացնելով ձեռքերը վեր կամ տարածելով կողմ` խորը շունչ քաշել:
Ցանկալի արդյունքի հասնելու համար կարևորը կատարված վարժություններին մեծ հավատով վերաբերելն է:
06.04.2010 Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...
30.04.2010 Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
29.04.2010 Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...
28.04.2010 Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...
2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...
26.04.2010 2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...
23.04.2010
22.04.2010 Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...
21.04.2010
Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...
20.04.2010 Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...
19.04.2010 1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...
16.04.2010
Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...
15.04.2010
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
14.04.2010
Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...
13.04.2010
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYapT3tO' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ