Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2010


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ինքնասպանություն

Ինքնասպանություն

Ինքնասպանություններ եղել են բոլոր դարերում ու երկրներում: Այն միշտ համարվել է անբնական, արգահատելի երևույթ, պարսավվել հասարակության կողմից, հոգևորականների կողմից որակվել ոչ աստվածահաճո արարք: Տարբեր երկրներում ինքնասպանությունների թիվը տարբեր է: Այն կապված է քաղաքակրթվածության աստիճանի, ազգային պատկանելության, կրոնական դավանանքի, սոցիալական պայմանների, աշխարհագրական դիրքի, տարվա եղանակի հետ և այլն: Ինքնասպանությունների հարցով զբաղվում են հոգեբույժները, հոգեբանները, սոցիոլոգները, իրավաբանները, փիլիսոփաները: Սակայն այն եղել և մնում է առաջին հերթին որպես հոգեբուժական հիմնահարց: Ինքնասպանությունների գնահատման հարցում հոգեբույժները բաժանվում են 2 խմբի: Առաջիններն ընդունելի են համարում այն կարծիքը, թե ինքնասպանություն կարող է գործել նաև միանգամայն առողջ մարդը, եթե նա հայտնվում է կյանքի բարդ, դժվարին կամ անելանելի իրադրության մեջ, ունենում հոգեկան ծանր ապրումներ, երկրորդների կարծիքով` այդ քայլին կարող է դիմել միայն ու միայն հոգեկան խաթարում ունեցող մարդը: Ընդ որում, այն կարող է լինել դանդաղ ու աննկատ ընթացող հոգեկան հիվանդության կամ սուր և հանկարծահաս հոգեկան խանգարման հետևանք:

 

Այսպես, ինքնասպանություն գործողները շիզոֆրենիայով, դեպրեսիայով, ռեակտիվ, նաև ծերունական փսիխոզով, փսիխոպաթիայով, ալկոհոլամոլությամբ, թմրամոլուցքով, մարմանական ծանր ու անբուժելի հիվանդություններով տառապող անձինք են: Դրանք այնպիսի հիվանդություններ են, որոնք լինում են հետապնդման, խանդի, ինքնամեղադրման, ինքնանվաստացման, հիվանդամոլական- զառանցական մտքեր, լսողական-հրամայողական ցնորքներ, տրամադրության խորը անկում, ծանր վշտի ու թախծի, ավելորդության ու անելանելի վիճակի զգացում և այլն, և այլն:

 

Այնպես որ, սիրելի ընթերցող, եթե ձեր հարազատի, մտերիմի, ընկերոջ մոտ նկատում եք տրամադրության չպատճառաբանված տատանումներ, տխրություն, թախծոտություն, կյանքի ու մահվան մասին հոռետեսական խորհրդածություններ անելու հակում, մեռնելու անխուսափելիության ու ցանկության մասին տարօրինակ մտքեր, ապա անհապաղ, նրա հետ կամ առանց նրա, այցելեք ձեր տարածքային հոգեբույժին կամ հոգեթերապևտին և ամենայն մանրամասնությամբ պատմեք ձեր կասկածներն ու տագնապները: Հիշեք, որ հոգեկան խանգարումները հաճախ ուղեկցվում են ինքնաքննադատության բացակայությամբ և հիվանդները ամենևին չմտածելով, թե իրենք հոգեկան խանգարում ունեն, խուսափում են բժշկի դիմելուց:

 

Երբեք մի փորձեք հիվանդի հոգեվիճակը կամ նրա հայտնած մտքերը պատճառաբանել, թե սխալ դաստիարակության հետևանք Է, անցումային տարիքից Է, երևի սիրահարված Է, կյանքը չի դասավորվել, աշխատանք չունի և այլն:

 

Բժշկի հետ հենց առաջին իսկ զրույցից պարզություն կմտնի ձեր կասկածների մեջ, և գուցե թե միասին հասցնեք հիվանդին փրկել հնարավոր կամ անխուսափելի ողբերգությունից:

 

Ինքնասպանության դեպքերի թիվը Հայաստանում վերջին տարիներին աճում է: 

 

Նշենք, որ, շատ են նաև ինքնասպանության անհաջող փորձերը, երբ, բարեբախտաբար, մարդու կյանքը հաջողվել է փրկել:

 

Եթե նկատի ունենանք, որ վերոհիշյալ թվերը սոսկ պաշտոնական վիճակագրության տվյալներ են և դրանց փորձերի որոշակի մասը իրականում քննիչների կողմից կարող են համարված լինել իբրև դժբախտ պատահար, ապա այս խնդիրը պետք է առավել մեծ ուշադրության արժանանա, որպեսզի նման դժբախտ քայլերը համատեղ կանխելու միջոցներ ձեռնարկվեն մասնագետների` հոգեբանների, հոգեբույժների անմիջական մասնակցությամբ:

 

Չմոռանանք, որ դա մեր հասարակության բոլոր խավերի մտահոգության խնդիրն է:

 

 

Հեղինակ. Հարություն Մինասյան «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեթերապևտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ