Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2010


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է:

 

ԱՄՆ-ի Յուտայի և Նյու Յորքի Կոլումբիական համալսարանների գիտնականները դեռևս տարիներ առաջ մեծածավալ հետազոտություններ կատարելիս, այդ վիրուսը փնտրում էին շագանակագեղձի բարորակ և չարորակ ուռուցքներում: Կասկածվող վիրուսը հայտնաբերվեց քաղցկեղի միայն չարորակ և արագ զարգացող ձևերում:

 

Հայտնագործությունը հույս է ներշնչում, որ կհաջողվի ստեղծել ոչ միայն բուժման արդյունավետ դեղամիջոցներ, այլև քաղցկեղի այս տեսակի դեմ պայքարի կանխարգելիչ պատվաստանյութեր: Ուռուցքային հիվանդությունների պատճառով մահացած հարյուր տղամարդկանցից երեքը այս վիրուսի զոհն են: 

 

Նշենք, որ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութի ստեղծումը նույնպես սկսվել է քաղցկեղային բջիջներում մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերմամբ: Ներկայումս բազմաթիվ երկրներում այդ հիվանդության դեմ պատվաստումներ են կատարվում:

 

Նման հաղորդագրությունները հաստատում են քաղցկեղի վիրուսային ծագման տեսությունը, որի հեղինակն է մեծ վիրուսաբան Լև Զիլբերը: Նրա «Քաղցկեղի ծագումը» հանրամատչելի հոդվածն առաջին անգամ տպագրվել է դեռևս 1945թ., «Իզվեստիա» թերթում: Այն ժամանակ շատ քիչ գիտնականներ էին տեսնում այս հանդուգն տեսության հեռանկարային լինելը, սակայն տարիների ընթացքում դրա իրավացիությունն ապացուցվեց:

 

Անցյալ տարի Նոբելյան մրցանակի արժանացավ գերմանացի գիտնական Հարալդ ցուր Հաուզենը` արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման գործընթացում պապիլոմայի վիրուսի ունեցած դերի հայտնագործման համար:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ