Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2010

Մեղվաբուժություն` ապիթերապիա

Մեղվաբուժություն` ապիթերապիա

Միայն բնությունն է բուժում այն դեպքում, 

եթե նրան տրված է այդ հնարավորութունը:

Հիպոկրատ

 

Ապիթերապիան մարդու հիվանդությունների բուժումն է մեղվի խայթոցով և մեղվաբուժության կենսաբանորեն ակտիվ մթերքով (մեղր, պրոպոլիս, էգ մեղվի մայրական կաթ, ծաղկափոշի, մեղուների հավաքած, բայց չմշակած ծաղկափոշի (տպՐչՈ), մեղրամոմ, մեղվի թույն և այլն): Դեռևս հին հույները մեղրն անվանում էին «աստվածների շնորհ»: 

 

Մեղուն անդադար աշխատում է իր ընտանիքի համար: Իր խպիպը նեկտարով լցնելու համար նա գրեթե 1000 բույսի է «այցելում», այնուհետև մոտավորապես 20 րոպե հավաքած ծաղկափոշին հարստացնում է ֆերմենտներով (խմորիչ, մակարդ): Փեթակում շարունակվում է նեկտարի մշակումը: Մեղրի հասունացման նպատակով մեղուները նեկտարի կաթիլը մինչև 80 անգամ տեղաշարժում են փեթակում: 

 

Մեղուներն իրենց թևիկների թրթռոցով փեթակում ապահովում են մշտական ջերմաստիճան` մինչև 1 աստիճանի ճշգրտությամբ: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում նրանք օդի հոսքն ուղղում են դեպի մեղրահացը (րՏՑօ), իջնելու դեպքում, ընդհակառակն, դեպի դուրս: Փեթակը մեղրի, էգ մեղուների մայրական կաթի, չմշակված մեղրի արտադրության, ինչպես նաև մայր մեղուների ու մեղուների աճեցման քիմիական ֆաբրիկա է:

 

Մեղրի և դրանից պատրաստած մթերքի բուժիչ հատկությունների մասին հիշատակել են դեռևս անտիկ շրջանի գիտնականները` 7-9 հազար տարի առաջ: Մեղվաբուժությունը զարգացած էր Ասորեստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Հին Հունաստանում, Հռոմում, Պաղեստինում, Արաբիայում, Հայաստանում: Եգիպտական բժշկական հին գրքերից մեկում, որը գրվել է 3500 տարի առաջ, նշված են ստամոքսի, թոքերի, երիկամների, աչքերի, մաշկի և մի շարք այլ օրգանների հիվանդությունների բուժման վերաբերյալ խորհուրդներ:

 

Ավելի քան 4000 տարի առաջ Հնդկաստանում մեղրով բուժել են մի շարք հիվանդություններ: Չինական ամենահին բժշկական գրքում նշված է, որ «Մեղրի երկարատև օգտագործումը կոփում է կամքը, մարմնին տալիս է թեթևություն, պահպանում երիտասարդությունը, երկարացնում կյանքի տևողությունը»:

 

Հայերը դեռևս հին ժամանակներից զբաղվել են մեղվաբուժությամբ, մեղուներին համարելով երկրագնդի ամենահին էակները: Այդ մասին են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված հին հուշարձանները: Դրանք քարանձավներում պատկերված նկարներ են, հայկական մետաղադրամներ, կնիքներ ու մատանիներ, որոնց վրա մեղու է պատկերված:

 

Հին Հայաստանում օգտագործվել է ոչ միայն կովկասյան ցեղին պատկանող դեղին մեղուների արտադրանքը, այլև կիսավայրի մեղուներինը, որոնք մինչև օրս էլ հանդիպում են հանրապետության որոշ տարածքներում: Հայկական մեղվաբուծության մասին իրենց աշխատություններում նշել են անտիկ շրջանի բազմաթիվ պատմիչներ` Քսենոֆոնտը, Ստրաբոնը (I դար մ.թ.ա.), Էլիան, հռոմեացի պատմիչ Դիոդորոս Սիցիլիացին: Զարգացած մեղվաբուժության մասին են վկայում նաև հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Եզնիկ Կողբացին և այլք: 

 

Ապիթերապիան ներկայումս ինտենսիվ զարգացում է ապրում ամբողջ աշխարհում: Մշակվել ու արդեն կիրառվում են մեղվաբուժության արտադրանքի հարյուրավոր դեղաձևեր: 

 

Ամեն տարի անցկացվում են ապիթերապևտների միջազգային համաժողովներ: Առաջինը տեղի է ունեցել 1897թ., 100 տարի անց միայն` 35-րդ հոբելյանականը, 1997-ին` Անտվերպենում (Բելգիա): 

 

Ճապոնիայում գործում է բժիշկների հզոր կազմակերպություն, որը զբաղվում է բազմաթիվ հիվանդություններ բացառապես մեղուների խայթոցներով բուժելու ուղղությամբ:

 

Հարկ է նշել, որ Ռուսաստանում, որտեղ դեռևս վաղ ժամանակներից զարգացած է մեղվաբուծությունը, էգ մեղուների կաթի և մեղվի թույնի բուժիչ հատկությունների վերաբերյալ աշխարհում առաջինը սկսեցին գիտական հիմունքներով հետազոտություններ կատարել: Գյուղառևտրի նախարարությանն առընթեր ստեղծվել է ապիթերապիայի միջգործակալային համակարգող խորհուրդ, որում ընդգրկվել են նախարարությունների և գործակալությունների ներկայացուցիչներ, իսկ 1992-ից սկսած մեղվաբուծության ԳՀԻ-ի հիման վրա ամեն տարի անցկացվում են ապիթերապիայի հարցերին նվիրված միջազգային գիտաժողովներ:

 

Մեղվաբուժության զարգացման հիմք են ծառայել մեղվամթերքի մի շարք արժեքավոր հատկությունների հայտնագործումը` հակամանրէային, ցավազրկող, կենսախթանիչ, հակաբորբոքային և այլն:

 

Նման հատկություններով է պայմանավորված այս մթերքի բուժական բարձր արդյունքը սիրտանոթային, նյարդային-կաթվածային, ստամոքսաաղիքային, լյարդի, երիկամների, ռևմատիզմի, թոքերի հիվանդությունների դեպքում: Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել: Կարևորն այն է, որ այդուհանդերձ մարդու օրգանիզմի վրա ոչ մի վտանգավոր ազդեցության մասին չի հիշատակվում:

 

Մեղվամթերքն ունի նյութափոխանակությունը կարգավորող, արյունաստեղծումը ինտենսիվացնող, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներն ամրապնդող, երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացումն արագացնող հատկություն և այլն:

 

Այսօր բժիշկն ու դեղագործը ինքնուրույն կարող են գնահատել մեղվամթերքի այս կամ այն հնարավորությունը, գիտենալով դրանց բաղադրությունը և կենսաբանական ու բուժական հատկությունները:

 

Այսպես, եթե մեղրը հիմնականում պարունակում է մոնոշաքարներ (գլուկոզա և ֆրուկտոզա` 40-ական %) և օրգանական թթուներ, ապա այն անհրաժեշտ է այն դեպքում, երբ պահանջվում է էներգաստեղծման պրոցեսների արագացում: Եթե ծաղկի փոշին պրոտեինի և լիպիդների հիմնական մատակարարն է, ընդ որում` հարուստ բազմաթիվ անփոխարինելի ճարպային թթուներով, ապա առաջին հերթին այն անհրաժեշտ է սնուցման խանգարումներով հիվանդներին: Եթե ակնամոմը (պրոպոլիս) տոնուսը բարձրացնող բազմագործառնային անտիբիոտիկ է, ապա այն անհրաժեշտ է վարակական և բորբոքային հիվանդությունների դեպքում: 

 

Մեղվի կաթում կան բաղադրիչներ, որոնք չեն հանդիպում բնական ուրիշ մթերքում և որոնք մեղվին հնարավորություն են տալիս երկարակյաց պտղատու մայր դառնալ, ինչը արդարացնում է այդ կաթի օգտագործումը գերիատրիայում:

 

Մեղվամթերքի ֆիզիոլոգիական հատկությունների բազմաթիվ մեխանիզմներ բացահայտվել են: Մասնավորապես պարզվել է, որ էգ մեղվի կաթի, ակնամոմի, մեղվի թույնի` մարդու օրգանիզմ ներթափանցման արդյունքում նեյրոէնդոկրինային համակարգը ակտիվանում է և կարգավորվում: 

 

Պարզվել է, որ մեղրը բարձր կալորայնությամբ խտացված մթերք է, որն իր բաղադրությամբ մոտ է արյան պլազմային և իր քիմիական բաղադրությամբ զգալիորեն տարբերվում է սննդամթերքից: Մեղրի քիմիական և կենսաբանական բաղադրության մեջ մտնում են օրգանիզմի համար կարևոր 70-ից ավելի նյութեր ու տարրեր: 

 

Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան և ճաշին ուտել 30-ական, երեկոյան` 40 գրամ մեղր: Ապիթերապիայի միջոցներին են դասվում` 

 

  • էգ մեղվի կաթը (խորհուրդ է տրվում օգտագործել որպես օրգանիզմի պաշտպանական ուժերը խթանող, հյուսվածքների վերականգնման գործընթացն արագացնող և հիշողությունը լավացնող արդյունավետ միջոց, հատկապես աթերոսկլերոզի ժամանակ), 
  • բոռի (արու մեղու) կաթը (գերոնտոլոգիայում օգտագործվում է որպես էներգախթանող, կազդուրիչ և երիտասարդացնող միջոց), 
  • չմշակված ծաղկափոշին (կարգավորում է ներզատական գեղձերի աշխատանքը, խորհուրդ է տրվում տղամարդու և կնոջ անպտղության դեպքում),
  • մեղվի ծաղկափոշին մեղուները կրում են հետևի ոտիկներով (լավացնում է ախորժակը, վերականգնում ֆիզիկական ուժերը, խթանում մտավոր աշխատանքը, ունի անտիբիոտիկին բնորոշ ներգործություն, նպաստում է հասակի աճին, օգտագործվում է երեխաների ստամոքսաաղիքային տրակտի խանգարումների և շագանակագեղձի հիվանդության բուժման նպատակով),
  • մեղրամոմը (օգտագործում են հայմորյան խոռոչների բորբոքումների, ասթմայի, խոտատենդի, ալերգիկ հարբուխի բուժման նպատակով),
  • ակնամոմը (ներգործության լայն սպեկտրով բնական անտիբիոտիկ է, օգտագործվում է դաշտանային պարբերաշրջանների կարգավորման, արգանդի հավելումների սուր և խրոնիկական բորբոքային պրոցեսների ժամանակ, ինչպես նաև ստոմատոլոգիայում):

 

Մեղվի թույնը` ապիտոքսինը, պատկանում է ժողովրդական բժշկության հնագույն միջոցների շարքին: Այն վտանգավոր է (թունավոր) ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների ու միջատների համար, քանի որ մեծ քանակությամբ ընդունելու դեպքում կարող է առաջացնել շարժողական կաթված: 

 

Չնայած թույնը կարող է ծանր հետևանքներ ունենալ, ընդհուպ մինչև մահ, չափավոր քանակներով այն մի շարք հիվանդությունների բուժման կարևոր միջոց է, որոնք դժվար են բուժվում դեղամիջոցներով:

 

Մեղվի թույնի մեջ պարունակվող բազմաթիվ ակտիվ բաղադրիչների առկայության շնորհիվ դրա կիրառումը նպաստում է արթրիտների, կանանց սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդությունների բուժմանը:

 

Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների (նևրալգիա, միոզիտներ, պոլինևրիտներ և այլն), ռևմատիզմի, ռևմատոիդ արթրիտների ժամանակ խորհուրդ է տրվում անցկացնել համալիր բուժում մեղվի թույնով ու էգ մեղվի կաթով, ընդ որում, բուժական արդյունքը զգալիորեն ուժեղանում է, օրգանիզմի պաշտպանական ուժերը` մեծանում: Մեղվի թույնը օրգանիզմ են ներմուծում խայթոցի, ապիտոքսինի ներմաշկային կամ ենթամաշկային ներարկման եղանակով, երբեմն օգտագործում քսուկների ձևով: 

 

Մեղվի թույնից ստացվում են հետևյալ պատրաստուկները` ապիզատրոն, ապիտոքսին, վիրապին, վենապիոլին, ապիտրին, ֆորապինսաբլ:

 

Այսպիսով, ապիֆիտոթերապիան ֆիտոթերապիայի նոր ուղղություն է, որն ուսումնասիրում է տարբեր դեղաբույսերի հատկություններն ու ազդեցությունը` համակցված մեղվամթերքի հետ:

Հեղինակ. Մկրտիչ Ավագյան, Արմինե Հովհաննիսյան, Աստղիկ Աբրահամյան, Վահան Ավագյան, Լուսինե Վարդանյան ՀՀ ԱՆ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան ԱԱԻ-ի ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Լուսինե

06.08.2014

Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

29.07.2014

Հարգելի Լուսինե, այս դեպքում հարկավոր է դիմել անոթաբանի, և ոչ ամենևին մեղվաբուժության օգնությանը:

Լուսինե

25.07.2014

Ինձ մոտ կա խորանիստ երակների վարիկոզ լայնացում ,տռոմբոֆլեյբիտ. Ես լսել եմ , որ մեղվի խայթոցը օգնում է.Ես ուզում եմ իմանալ Երևանում կա այդպիսի բուժում. Շնորհակալություն.

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի Լուսինե, հստակեցրեք, թե անոթային ինչ հիվանդություն ունեք: Իրականում անոթային հիվանդությունները բազմաթիվ են ու տարբեր: Ապիթերապիան` մեղվաբուժությունը, ոչ բոլոր անոթային հիվանդությունների դեպքում է ցուցված: 

Լուսինե

22.07.2014

Ես ունեմ անոթային հիվանդություն: ԵՍ լսել եմ,որ մեղվի խայթոցը օգտակար է:Հայաստանւմ այդպիսի բուժում կատարում են?:

Մեդ-Պրակտիկ

27.12.2013

Հարգելի Լիլիա, բարև Ձեզ, ներարկման համար մեղվի թույնից պատրասված միջոցները կարող եք ձեռք բերել դեղատներից:

Լիլիա

21.12.2013

Խնդրում եմ ինձ ասել Հայաստանում գոյություն ունի մեղվաբուժությամբ զբաղվող որևէ բժշկական կամ այլ հիմնարկ: Ինչպես նաև որտեղից կարող եմ գնել մեղվի պատրաստի թույնը ներարկելու համար: Կանխավ շնորհակալ եմ և անհամբեր սպասում եմ պատասխանի:

Կարդացեք նաև

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է

Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...

Իրադարձություններ Հայաստանում
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները II մաս

Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...

Վարակաբանություն Նյարդաբանություն
Մեթադոնային փոխարինող բուժումը` արդեն Հայաստանում

Պատմական ակնարկ

Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիա կամ պտղի ալկոհոլային համախտանիշ

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում
«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում

2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հարատև կրթության կազմակերպումը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...

Հրատապ թեմա Հայաստանում
Բժշկության պարադոքսների ոլորտից

Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:

Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Աշխարհում
Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)
Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)

Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...

Հայ բժիշկերի կյանքից
Թոքերի քաղցկեղը հնարավոր է ճանաչել հոտով

Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ
Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...

Բժիշկներ
Հարյուր հայ հոգեբույժներ Կենսագրական բառարան գիրք Դ
Հարյուր հայ հոգեբույժներ Կենսագրական բառարան գիրք Դ

Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...

Պատմության էջերից
Իմունային համակարգ
Իմունային  համակարգ

Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...

Իմունաբանություն
Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում
Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում

Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...

Մաշկաբանություն Դեմքի խնամք

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ