Առողջապահություն 1.2010
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիա կամ պտղի ալկոհոլային համախտանիշ
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.): Ընդ որում, պտուղն ավելի զգայուն է ալկոհոլի նկատմամբ հղիության առաջին 12 շաբաթներում, հենց այս ժամանակաշրջանն էլ ամենավտանգավորն է զանազան արատների ձևավորման համար:
Դեռևս վաղուց բժիշկ գիտնականներին հայտնի էր սերունդների վրա ալկոհոլային թունավորման, հատկապես խրոնիկական ալկոհոլամոլության ազդեցության մասին: Այդպիսի ծնողներից ծնված երեխաներին Ֆրանսիայում անվանում էին ՙկիրակնօրյա, տոնական երեխաներ՚ կամ ՙուրախ ընթրիքի երեխա՚: Այս ախտանշանախմբի առաջացումը կապում են ֆոլաթթվի քանակի պակասի հետ: Ծնված 2000 երեխաներից 1-4 դեպքերում նման համախտանիշի վտանգն ուղղակի կապ ունի յուրաքանչյուր օր ընդունած ալկոհոլի քանակի հետ: 30-60 գրամ ընդունածներից ծնվածների 10 տոկոսը լինում են այդպիսի երեխաներ, օրը 150 գրամ ընդունածների շրջանում այդ տոկոսը հասնում է 50-ի [2]:
Պտղի ալկոհոլային համախտանիշին բնորոշ են կլինիկաանատոմիական մի շարք ախտանիշներ. նախ նման երեխաները ծնվում են պրենատալ հիպոպլազիայով և չափավոր անհասությամբ (նորածնի միջին քաշը` 1959 գրամ, հղիության միջին տևողությունը` 37,2 շաբաթ), նրանք լինում են թուլակազմ, ունենում են նյարդային և հոգեկան խանգարումներ: Գլխուղեղի և ողնուղեղի ծավալը նկատելիորեն փոքր է, խանգարված է դրանց հյուսվածաբանական կառուցվածքը: Դիտվում են նաև միկրոցեֆալիա, կոպերի պտոզ և միկրոգիրիա (ուղեղի մանրագալարություն): Նման երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացումը նկատելիորեն հետ է մնում: Հաճախակի են լինում բնածին արատները, այլանդակ երեխաների ծնունդը, իսկ երբեմն էլ` մեռելածնությունը: Սրտի արատներից առավելապես հանդիպում է միջփորոքային միջնապատի դեֆեկտը: Ավելի սակավ են լինում ձագարաձև կրծքավանդակ` բրախիդակտիլիա, ճկույթների կլինոդակտիլիա, հոդերի սահմանափակ շարժումներ: Տղա երեխաների ամորձիները չեն իջնում փոշտի մեջ (կրիպտորխիզմ), աղջիկների կլիտորը լինում է մեծացած, սեռական շուրթերը` փոքր, առկա են տարբեր տեղակայման ճողվածքներ և երիկամների, միզածորանների և միզապարկի զարգացման արատներ (10-12%):
Առանձին դեպքերում ձեռքի ափերի գլխավոր գծերի ուղղությունը փոփոխված է, վերին շրթունքի և քիմքի ճեղքվածքը` կարճ, քիթը` ցից, կզակը` փոքր, շրթունքները` բարակ ու կարմիր և այլն: Ուշագրավ է ֆրանսիացի բժիշկ Դեմեի (1895) ուսումնասիրությունները, թե ինչպես է ալկոհոլային թունավորման մեկ դեպքը (ինտոքսիկացիա) ազդում աճող պտղի վրա: Նա հետազոտել է 10 ալկոհոլամոլների ընտանիքի 57 երեխաների, որոնցից միայն 10-ն են եղել առողջ, 25-ը մահացել են վաղ մանկական հասակում, 5-ը` տառապել էպիլեպսիայով, 5-ը` ծանր հիդրոցեֆալիայով, 12-ը` անօգնական ապուշ են եղել:
Ահա թե ինչու ալկոհոլամոլությամբ տառապող ծնողների երեխաների մի զգալի տոկոսը մահանում է հենց վաղ հասակում կամ լինում է թուլամիտ և անաշխատունակ, դառնալով սոցիալական չարիք ընտանիքի և պետության համար: Պարզել է նաև, որ ցնցումային նոպաներով տառապող 188 երեխաներից 117-ի ծնողները եղել են ալկոհոլամոլ:
Պետք է նկատի ունենալ, որ առողջ երեխայի ծնունդը պայմանավորված է մի շարք գործոններով, սկսած արական ու իգական բջիջների նորմալ, ճիշտ կազմավորումից, ներարգանդային կյանքի պայմաններից, ծննդաբերության ընթացքից և այն միջավայրից, որտեղ աճում ու զարգանում է երեխան (միկրոսոցիալական): Այնպիսի մի սխալ պատկերացում կա, թե իբր միայն խրոնիկական ալկոհոլամոլներից են ծնվում ալկոհոլային համախտանիշով երեխաներ: Սակայն բավական է, որպեսզի ամուսինները մեկ անգամ լինեն խմած վիճակում և այդպիսի պայմաններում տեղի ունենա բեղմնավորում, որպեսզի ծնվի արատներով երեխա: Նման օրինակները բավական շատ են և ապացուցված կլինիկաանատոմիական դիտարկումներով: Այնպես որ հարբած վիճակում հղիանալու հետևանքները բավական ծանր են և ոչ մի հարբեցողից նորմալ երեխա չի ծնվի: Եթե ծնողներից մեկն ու մեկը հարբած լինի և սեռական հարաբերություն ունենա, ապա դա կարող է հանգեցնել ֆիզիկական բազմաթիվ արատներով երեխայի ծնվելուն:
Ներարգանդային շրջանում զարգացող ախտաբանական պրոցեսների շարքում ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաները զբաղեցնում են առաջնակարգ տեղ: Վաղ մանկական տարիքում և կանանց շրջանում ալկոհոլային հիվանդությունն ավելի արագ է զարգանում, հաճախ առաջանում են հեպատիտ, ցիռոզ, նևրիտ, որը կապում են հորմոնային փոխանակության խանգարումների հետ: Այստեղ կարևոր դեր են խաղում մայրական աուտոիմունային գործընթացները: Փորձնական պայմաններում ցույց է տրված, որ հղիության առաջին 3-8-րդ շաբաթներին պտղի մոտ զարգանում է ցիտոտոքսիկ և մուտագեն էֆեկտ, որը բերում է նրա մահվան: Ալկոհոլամոլությամբ տառապող յուրաքանչյուր 3-րդ կնոջ մոտ զարգանում են նյարդահոգեկան խանգարումներ, պտղի ալկոհոլային համախտանիշ, խանգարվում է ներարգանդային զարգացումը, որը պահպանվում է նաև հետծննդյան շրջանում:
Ալկոհոլը կաթի միջոցով անցնում է նաև երեխային, այնպես որ կրծքով կերակրող մոր երեխայի մոտ կարող է առաջանալ ալկոհոլային թունավորում, ընդհուպ մինչև ցնցումների ու էպիլեպսիայի առաջացում:
Ներկայումս «ալկոհոլային հիվանդությունը» դիտվում է որպես համակարգային հիվանդություն, որի ժամանակ վնասվում են գրեթե բոլոր օրգան-համակարգերը: Իհարկե, նշանակություն ունի ալկոհոլի քանակը, օգտագործման տևողությունը, ինչպես նաև օրգանիզմի անհատական զգայունությունն ալկոհոլի հանդեպ: Եթե աճող էմբրիոնը և պտուղը դիտենք որպես կենսաբանական համակարգ, որն օրգանապես կապված է մայրական օրգանիզմի հետ արյան միջոցով, ապա հասկանալի կդառնա, թե ինչու առաջին հերթին տուժում են այն օրգանները, որոնք պարունակում են բավական հեղուկ, դրանք են արյունը, ուղեղը, որտեղից ալկոհոլը շատ արագ է ներծծվում: Չպետք է մոռանալ, որ ծննդաբերական վնասվածքները, մենինգիտը, էնցեֆալիտը ծանրացնում են ալկոհոլային համախտանիշով ծնված նորածինների վիճակը: Եվ, առհասարակ, նման երեխաները բավական ծանր են տանում վարակական հիվանդությունները և հաճախ են մահանում դրանցից: Այնպես որ, երբեք չպետք է մոռանալ Պլուտարքոսի բանաձևը` «Էբրիի էբրիոս գիգնունտ» (հարբեցողը հարբեցող է ծնում): Անհրաժեշտ է գիտենալ նաև թմրադեղային, նիկոտինային էմբրիոպաթիաների, ինչպես նաև թունավորված կենսոլորտի մասին, որն առանձին քննարկման նյութ է:
Գրականության ցանկ
- Lemoine P. et al., 1968.
- Sitzmann F. 1977
- Тимошенко Л.В.,Скакун Н.П., Скакун Г.К. Алкогольный синдром плода. Клев.здоровья, 1987.
- Шамасуров Ш.Ш. Поражение нервной системы у детей при алкогольных интоксикациях, Ташкент, Медицина 1987.
- Демме, 1895
27.04.2010 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...
30.04.2010 Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
29.04.2010 Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...
28.04.2010
2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...
26.04.2010 2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...
23.04.2010
22.04.2010 Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...
21.04.2010
Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...
20.04.2010 Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...
19.04.2010 1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...
16.04.2010
Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...
15.04.2010
Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
14.04.2010
Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...
13.04.2010
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ