Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

ԵՊԲՀ ուսանողները մայիսյան հաղթանակները տոնեցին ճանաչողական արշավով

ԵՊԲՀ ուսանողները  մայիսյան հաղթանակները տոնեցին  ճանաչողական արշավով

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնեցին արշավ` Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխ-սար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով:

 

Արշավը նվիրված էր մայիսի 28-ին` Հանրապետության տոնին և մայիսյան հերոսամարտերին: Արշավին մասնակցեցին ԵՊԲՀ շուրջ 20 ուսանողներ, նաև բուհի լեռնագնացների ակումբի անդամներ: 

 

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, անդրադառնալով արշավի երթուղու ընտրությանը, նշեց.«Այն գագաթները, որոնք արշավի ընթացքում հաղթահարեցին ուսանողները, պատահական չէին ընտրված, քանի որ հայ-թուրքական պատերազմի ընթացքում այդ լեռներում լուրջ մարտեր են ընթացել: Ուստի ուսանողները ամեն գագաթում անցկացրին մեկ գիշեր` լեռներում գիշերելով շուրջ երկու օր, այնուհետև այցելեցին Վանաձոր և վերադարձան Երևան»: 

 

Կ. Ակոպյանը տեղեկացրեց, որ ԵՊԲՀ լեռնագնացների ակումբն ավանդույթի համաձայն սեպտեմբերի 21-ին էլ բարձրանում է Արագածի գագաթը: Անդրադառնալով արշավի նպատակին` ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահը նշեց.«Այսպիսի միջոցառումների նպատակն է երիտասարդների շրջանում սեր և ազգասիրություն ներարկել պետական տոների հանդեպ, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ գիտակցի, որ հաղթանակներն իրականում դժվարին ուղով են ձեռք բերվել»: 

 

Արշավը ղեկավարում էր Մարտին Մարտիրոսյանը: Արշավի ընթացքում երիտասարդներին տրվեց տեղեկատվություն նշված վայրերի մասին, ներկայացվեցին բնակավայրերից յուրաքանչյուրի աշխարհագրական ու կենսաբանական առանձնահատկությունները և պատմական հուշարձանները:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ