Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Օտարերկրացի ուսանողներին առնչվող հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները

Օտարերկրացի ուսանողներին առնչվող հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները

Մեր հարցերին պատասխանում է  օտարերկրացիների ուսուցման դեկան բ.գ.թ., դոցենտ Աննա Վլադիմիրի Սարգսյանը։

 

–   Նախ կխնդրեի ներկայացնեք ձեր ֆակուլտետը, ուսանողներին, հիմնականում ո՞ր երկրներից են նրանք և ի՞նչ կյանքով են ապրում:

 

–   Սա օտարերկրացիների դեկանատն է, մեզ մոտ կան տարբեր երկրներից ուսանողներ, գերակշռում են ուսանողներ Հնդկաստանից և Իրանից, բայց վերջին տարիներին մեծ թվով սփյուռքահայ ուսանողներ ունենք, ընդ որում շատ են անգլերեն լեզվին փայլուն տիրապետողները: Մեզ մոտ ամեն տարի ընդունվում է մոտ 150 օտարերկրացի ուսանող: Բայց նախորդ տարի Հայաստանում 12-ամյա կրթության անցնելու առնչությամբ տեղացի շրջանավարտ չունենալու պատճառով արտասահմանցի դիմորդների թիվը ավելացրինք: Ահա ինչու` այս տարի մեզ մոտ գերակշռում է հնդիկ ուսանողների թիվը` շուրջ 350:

 

–   Նախ կխնդրեի ներկայացնեք ձեր ֆակուլտետը, ուսանողներին, հիմնականում ո՞ր երկրներից են նրանք և ի՞նչ կյանքով են ապրումԱրդյո՞ք օտարերկրացիների մեր համալսարան ընդունվելու այդ մեծ ոգևորությունը պայմանավորված է կրթության բարձր մակարդակով և ուսման ցածր վարձավճարով:

 

–  Իհարկե, դա մեծ նշանակություն ունի, քանի որ բժշկական կրթությունը ամբողջ աշխարհում ունի բավականաչափ բարձր գին, անհամեմատելի է մեր բուհի հետ գնային առումով, ասեմ ավելին` որակն էլ չի զիջում: Իսկ ինչ վերաբերում է սփյուռքահայ ուսանողներին, ապա, նրանց համար էլ ֆինանսը մեծ նշանակություն ունի, բայց կա նաև մեկ այլ հանգամանք. նրանցից շատերի ծնողները, հարազատները կրթություն են ստացել և ավարտել են հենց այս բուհը, գոհ են եղել բուհի կրթության որակից և ավանդույթը պահպանում են նրանք: Ունենք իհարկե այլ ուսանողներ` արաբներ, ասորիներ, ովքեր, լսելով մեր բուհի բարի համբավի մասին, անգլերենով ուսուցման մասին, այստեղ են եկել բարձրագույն կրթություն ստանալու: Այս վերջին 3 տարիների ընթացքում եկած սփյուռքահայերից ես շատ գոհ եմ: Նրանք բավականին լավ են սովորում և բավականաչափ լավ կարգապահություն են ցուցաբերում:

 

–   Իսկ կա՞ն ուսանողներ, ովքեր աչքի են ընկնում թե´ դրական իմաստով, թե´ բացասական: Կա՞ն արդյոք ուսանողներ, ովքեր իրենք են նախաձեռնում որոշ միջոցառումներ կամ մասնկացում են ուսանողական խորհրդարանի աշխատանքներին:

 

–  Աննա Շուքուրյանը, Աբրահամ Բաղջագուլյանը, Ռահուլ Սեթին, Քրիստինե Սաբագուլյանը համագործակցում են ուսանողական խորհրդարանի հետ: 

 

Ունենք շատ ակտիվ ուսանողներ` Անդրանիկ Բեդրոսը, Սալիմ Անտոնը և Հաննա Անտոնը: Մենք ունենք նաև մեր օտարերկրացիների ուսանողական խորհրդարանը, որը ղեկավարում է Ռուբեն Համբարձումյանը: Նա շատ կազմակերպված  ուսանող է: Շատ լավ կազմակերպում է միջոցառումներ: Օրինակ` հնդիկներին տանում են Հայաստանի տեսարժան վայրերը, ծանոթացնում մեր հնագույն արժեքների հետ: Վերջերս տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով էֆթանազիայի վերաբերյալ, որը կազմակերպել էր ուսանողական խորհրդարանը հնդիկ ուսանողների հետ միասին: Կոնֆերանսը շատ հաջող անցավ, ինտերակտիվ միջոցառում էր, նրանք ներկայացրին պատմական ակնարկներ: Եղան դեբատներ և ընդգրկեցին ամբողջ լսարանը: Մեր ուսանողները մասնակցում են նաև բարեկամության տոներին, երբ այլազգի ուսանողները ներկայացնում են իրենց ավանդույթները, ուտեստները և այլն: Այդ ամենը ֆինանսավորում են համալսարանը և ուսանողական խորհրդարանը, բայց մեր ուսանողները շատ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում: Մասնկացում են նաև մշակութային ստեղծագործական միջոցառումներին` լեզվի օրվան նվիրված, ապրիլի 24-ին և այլն:

 

–   Ընդհանուր առմամբ այս ուսումնական տարվա համար բավարա՞ր եք համարում արդյունքները: Ինչպիսի խնդիրներ են առաջացել:

 

–  Ուսումնական տարին եղել է սովորական, ինչպես նախորդ տարիներին: Ուսանողության հիմնական խնդիրը, իհարկե, կապված է ցածր կուրսերի հետ, քանի որ ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանք թե´ մեր կարգ ու կանոնին, թե´ մեր ազգի կենցաղին հարմարվեն: Եղել են բացակայություններ թե´ հարգելի, թե´ անհարգելի: Այդ խնդիրը միշտ եղել և մնում է առաջնայիններից մեկը: Պետք է հաշվի առնենք, որ մեզ մոտ կլիման ցուրտ է, նրանք սովոր չեն տաք հագուստների, թեպետ, ասեմ` և´  համալսարանը և´ հանրակացարանը այդ առումով բավականին ապահովված են. ջեռուցում միշտ կա, բայց լինում են հիվանդությունների սրացումներ` վերին շնչուղիների ինֆեկցիաներ: Հնարավոր լուծումներից մեկը գուցե կլինի այն, որ մենք խստացրել ենք կարգերը` 70 ժամ անհարգելի բացակայության համար հեռացնում ենք: Լինում են մեծ թվով հեռացումներ, գրեթե չկա ամիս, որ մենք չհեռացնենք հենց բացակայության պատճառով: Հաշվի ենք առնում հիվանդության առկայությունը: Եղել են հեռացումներ, երբ ուսանողները չեն կարողացել հաղթահարել ուսումնական ծրագիրը` պատճառը նրանց ուշ ժամանելն է: Ուսման գործընթացը մեզ մոտ պահանջում է երկարաժամկետ աշխատանք: Քննությունները անցկացվում են բացարձակապես բաց ու թափանցիկ, և աշխատում ենք, որ ուսանողները իրենք համոզվեն, որ մեզ մոտ պահանջվում է գիտելիք: Ունեցանք մեծաթիվ ուսանողներ, ովքեր չկարողացան հաղթահարել ուսումնական ծրագիրը, սակայն համաձայն ՀՀ ԿԳ նախարարության կողմից տրամադրված նոր կարգի, նրանք կարող են հանձնել այդ բացթողումները ավելի ուշ: Դա շատ օգտակար է շատերի համար:

 

–   Ապագայում ի՞նչ ակնկալիքներ, ի՞նչ բարելավումներ կան թե´ բովանդակային, թե´ տեխնիկական առումով:

 

–   Մեր համալսարանը այժմ ձգտում է ամեն նորույթ ներդնել որքան հնարավոր է շուտ: Պրոգրեսը մեր կողքով չի անցնում: Նայելով Եվրոպային` փորձում ենք անել ամեն քայլ` համաձայն Եվրոպական չափորոշիչների: Նույն համակարգչի օգնությամբ անցկացվող քննությունը, փորձնական կանցկացվի ինչպես տեղացի ուսանողների, այնպես էլ հետագայում` օտարերկրացիների համար: Ամեն ինչ գնում է նրան, որ մարդկային գործոնը բացառվի: Կարծում եմ` արտասահմանցի ուսանողների հետ աշխատանքը ավելի աշխատատար է և երկարատև: 

 

Ուսանողները շատ հետաքրքրված մասնակցում են իրենց ամբիոններում տեղի ունեցող գիտական կոնֆերանսներին:

 

–   Արդյոք ունեք անվանական կրթաթոշակառուներ:

 

–  Օտարերկացի ուսանողների համար մենք կրթաթոշակներ չենք սահմանում, երբևէ չի եղել: Բայց վերջին երկու տարիներին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ գտնվեց մի բարերար, ով Ռուբեն Սևակի զարմիկն է, և նրա անվան կրթաթոշակ է նշանակել այն սփյուեքահայ ուսանողին, ով ունի լավ առաջադիմություն, ով ծանոթ է Ռուբեն Սևակի ստեղծագործական կյանքին:

 

Անցած տարի մենք ընտրեցինք սփյուռքահայ լավագույն ուսանողին, ով ստացավ այդ կրթաթոշակը: Այս տարի այդ գործընթացը ընթացքի մեջ է, մենք ընտրել ենք 4 ուսանողի վերջին կուրսից և վերջնական ընտրությունը կկատարվի բարերարի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից: Հաջորդ շատ կարևոր կետը, որ կուզենայի անպայման բարձրաձայնել, այն է, որ մեր բոլոր ուսանողները կարող են մասնակցել ցանկացած միջազգային ծրագրի: Որևէ սահմանափակում չկա: Նրանք ակտիվորեն մասնակցում են ամառային փոխանակման ծրագրերի:

 

Վերջում կցանկանամ իմ խորին շնորհակալությունն հայտնել «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ» թերթի խմբագրությանը, որ պարբերաբար անդրադառնում է արտասահմանցի ուսանողներին առնչվող խնդիրներին և հուսով եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարոնաական:  

 

–   Շնորհակալություն հարցազրույցի համար:

 

Կարծում եմ` առաջիկայում ծրագրվող հարցազրույցում արդեն կգերակշռեն իրականացված ծրագրերը, որոնք մեծապես կնպաստի մեր կրթօջախում կրթության որակի գնահատման ապահովմանը:

Հեղինակ. Լիլիթ Վարդանյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ