Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը:
Մայիսի 24-ին մեկնարկեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը: Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով կարևորելով վեհաժողովը, նշեց. «Մեր ստոմատոլոգիան միշտ եղել է առաջադեմ և աշխարհին ներկայանալի: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես հպարտացել է մեր ստոմատոլոգներով և աջակցել լավագույն նպատակային ծրագրերը»: Նա միաժամանակ իր մտահոգությունը հայտնեց այն խնդրի շուրջ, որ ոլորտում առաջացել է որոշ մասնագետների ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով:
Մայիսի 24-26-ը ներկայացվեցին զեկույցներ` նվիրված ստոմատոլոգիայի ժամանակակից ձեռքբերումներին: Աշխարհի տասից ավելի երկրներից ժամանած ճանաչված մասնագետները զեկուցումներ ունեցան ախտորոշման, էնդոդոնտիայի, պարօդոնտոլոգիայի, իմպլանտոլոգիայի, օրթոդոնտիայի, օրթոպեդիկ և էսթետիկ ստոմոտոլոգիայի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, ներկայացվեցին նաև ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսումնական գործընթացի բարեփոխումները:
Քննարկումներին մասնակցեցին ինչպես Հայաստանի ու Արցախի ստոմատոլոգները, այնպես էլ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի ճանաչված մասնագետներից կազմված պատվիրակությունները: Մասնագետների համար առանձնակի հետաքրքրություն ներկայացրին հմտության դասընթացները` ինչպես, օրինակ, Քյոլնի Էսթետիկական վիրաբուժության ինստիտուտի պրոֆեսոր Ինգո Շպինգեռի «Փափուկ հյուսվածքների վերակառուցում իմպլանտի շուրջ», ՌԴ Հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի օրթոդոնտիայի ամբիոնի դոցենտ Նինա Սամոյլովայի «Ցեֆալոմետրիկ վերլուծության վրա հիմնված դիմածնոտային անոմալիաների ախտորոշում», Օմսկի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լարիսա Լոմիաշվիլու ՙՄոդուլային տեխնոլոգիաները գեղագիական ստոմատոլոգիայում՚ և մյուս մասնագետների` ոլորտում այսօր կիրառվող ժամանակակից այլ մեթոդների վերաբերյալ:
![]() |
![]() |
Համատեղ այս աշխատանքը ոչ միայն նպաստեց մասնագիտական ունակությունների բարձրացմանը, այլև գիտագործնական կապերի ամրապնդմանը և նոր համագործակցությունների ստեղծմանը:
Կեսդարյա հոբելյանը նաև ստոմատոլոգիական ֆակուլտետի անցած տարիների մեծաթիվ շրջանավարտներին հարազատ հարկի տակ համախմբելու առիթ տվեց: Ոլորտի երախտավորները արժանացան խրախուսանքի և տարբեր պարգևների:
Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի Ոսկե մեդալներ շնորհվեցին ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանին, ինչպես նաև ստոմատոլոգիայի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած մի խումբ բժիշկների` բ.գ.դ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին, ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին դասախոսներից պրոֆեսոր Խաչատուր Բադալյանին, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Տատինցյանին, պրոֆեսորներ Վահագն Կիրակոսյանին, Կարեն Լալայանին, Վիկտոր Մելքումովին, բժշկագիտության բնագավառում հայտնագործության հեղինակ Պավել Մայիլյանին, ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին շրջանավարտներ, ապա` դասախոսներ Հասմիկ Խաչատրյանին և Էդգար Եղիկյանին, Երևանի պետական բժշկական ինստիտուտի առաջին նպատակային ասպիրանտ Աննա Մինալյանին:
Խորհրդանշական է, որ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի 1967 թվականի առաջին շրջանավարտները բոլորն էլ արժանացան Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի պատվոգրի: Մի մասը` ցավոք, հետմահու:
Երեք օր շարունակ վեհաժողովի մասնակիցները փոխանակեցին իրենց փորձն ու գիտելիքները: Համատեղ այս աշխատանքը ոչ միայն նպաստեց մասնագիտական ունակությունների բարձրացմանը, այլև գիտագործնական կապերի ամրապնդմանը և նոր համագործակցությունների ստեղծմանը: Որպես դրա վառ օրինակ ծառայեց 2011-ին Օմսկի պետական բժշկական ակադեմիայում հրատարակված «Ատամների մոդելավորում և իմպլանտացիա» մենագրություն-դասագիրքը, որն իր հետ բերել էր ակադեմիայի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լարիսա Լոմաշվիլին:
Վեհաժողովի շրջանակներում կազմակերպվել էին ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես:
22.06.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
25.06.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


