Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հղումը վեհաժողովի մասնակիցներին
Ինձ համար հաճելի պարտականություն է ջերմորեն ողջունել բոլորիդ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովի աշխատանքները սկսելու կապակցությամբ:
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մեր վեհաժողովի 700 մասնակիցների թվում ինչպես Հայաստանի և Արցախի լավագույն ստոմատոլոգներն են, այնպես էլ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի պատվիրակությունները` իրենց ճանաչված մասնագետներով:
Ինչպես արդեն տեղեկացել եք ձեզ ներկայացված ծրագրից, վեհաժողովի օրակարգը բավական հագեցած է: Այս օրերին դուք ստոմատոլոգիայի ժամանակակից ձեռքբերումներին նվիրված հետաքրքիր զեկուցումներ կլսեք, ինչպես նաև կմասնակցեք աշխարհի ճանաչված մասնագետների կողմից տրվող հմտության դասընթացներին:
Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացման սկիզբը դրվել է 20-րդ դարի 30-ական թվականներին` Ա.Մաշուրի կողմից ատամնապրոթեզավորման առաջին լաբորատորիայի, ապա ատամնաբուժական դպրոցի հիմնադրումով:
«Ստոմատոլոգիա» առարկան բժշկական ինստիտուտում սկսել են դասավանդել 1946 թվականի հոսպիտալ վիրաբուժության ամբիոնում:
Հանրապետության ազգաբնակչությանը բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգների ծառայություն ապահովելու նպատակով Երևանի պետական բժշկական ինստիտուտում 1961-1962 ուսումնական տարում հիմնադրվեց ստոմատոլոգիական ֆակուլտետը: Ստոմատոլոգիայի նորաստեղծ ամբիոնը բարձրակարգ կադրերով համալրելու նպատակով ասպիրանտուրայում սովորելու համար Մոսկվա գործուղվեցին Իվետա Պետրոսյանը, Էդուարդ Կիլիկյանը, Էդուարդ Գևորգյանը: Իսկ Աննա Մինալյանը, ով այսօր մեր վեհաժողովի պատվավոր մասնակիցներից մեկն է, 1963-ին դարձավ Երևանի պետական բժշկական ինստիտուտի առաջին նպատակային ասպիրանտը պրոֆեսոր Գեորգի Եղիյանի` ստոմատոլոգիայի առաջին դասախոսներից մեկի ղեկավարությամբ:
Առիթն օգտագործելով ուզում եմ բոլորիս անունից երախտիքի խոսքեր հղել նրանց, ովքեր իրենց նվիրումով ծանրակշիռ դերակատարություն ունեցան բժշկության այս ոլորտը մեր երկրում կայացնելու և հետագա զարգացումն ապահովելու գործում:
1963-69թթ. կազմավորվեց ստոմատոլոգիական, սանիտարահիգիենիկ և մանկաբուժական միացյալ ֆակուլտետը, որի առաջին դեկանը հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Կ. Հ. Կարապետյանն էր:
Սակայն գիտության զարգացող այս նոր ճյուղի` ստոմատոլոգիա մասնագիտության առանձնահատկությունները հաշվի առնելով նպատակահարմար գտնվեց առանձին ֆակուլտետ կազմակերպել: 1969-70 ուսումնական տարում կազմավորվեց ստոմատոլոգիական ֆակուլտետը` «1904-ստոմատոլոգիա» մասնագիտությամբ, իսկ դեկանի պաշտոնում նշանակվեցին պրոֆեսորներ Մ. Ս. Գավալովը և Գ. Գ. Նիկողոսյանը:
Հետագայում դեկանի պաշտոնն ստանձնել են դոցենտներ Լ. Ա. Ֆրանգուլյանը, Միքայել Իսրայելի Հովհաննիսյանը, Ի. Գ. Պետրոսյանը, պրոֆեսորներ Վալերի Գուրգենի Տատինցյանը, Մարգարիտա Զավենի Բախշինյանը, Արամազդ Պարգևի Քանքանյանը և ուրիշներ: Այսօր ֆակուլտետի դեկանն է դոցենտ Լազար Կարլենի Եսայանը:
1967 թվականին ստոմատոլոգիական ֆակուլտետը տվեց իր առաջին` 47 շրջանավարտը: Նրանցից 39-ը տեղացիներ էին, 8-ը`սփյուռքահայեր:
Անցած 50 տարիների ընթացքում ֆակուլտետը զարգացման մեծ ճանապարհ է անցել: Դրան մեծապես նպաստել են համալսարանի մասնագիտական ամբիոններում իրականացվող գործնական և գիտահետազոտական աշխատանքները:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի մեծաթիվ շրջանավարտներից շատերն առաջնակարգ մասնագետներ են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մի շարք երկրներում: Կեսդարյա հոբելյանը նաև ֆակուլտետի անցած տարիների շրջանավարտներին հարազատ հարկի տակ համախմբելու առիթ է:
Հարգելի գործընկերներ, սովորաբար նման համաժողովներում կատարվող քննարկումներն ու բանավեճերն անպտուղ չեն լինում: Ես վստահ եմ, որ միջազգային այս վեհաժողովի ներուժը նույնպես կնպատակաուղղվի ախտորոշման և բուժման գործնական կիրառություն ստացած նորագույն մեթոդներն ու եղանակները մեր երկրում ներդնելու գործին:
Կարծում եմ` երևանյան հանդիպումները նաեւ բարեկամական կապերն ամրացնելու և ջերմացնելու, նոր ծանոթությունների հրաշալի առիթ կդառնան:
26.06.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
25.06.2012
22.06.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ