Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Մեզ հուզող հարցերը պարզաբանում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը

- Ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին բավականին փոփոխություններ են տեղի ունենում, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը: Որքան ինձ հայտնի է, վերջերս կենտրոնական մեթոդական հանձնաժողովը քննարկել է մագիստրատուրայի ուսուցման 1-ին տարում քննությունների բանավոր կերպի կիրառման վերաբերյալ հարցը: 

 

Բացի այդ կարևորվել է քննական գործընթացում 51 ճիշտ պատասխանի դեպքում դրական գնահատականի ձևավորումը:

 

Եվ, վերջապես, քննարկվել է ամառային պրակտիկայի անցկացման համար նախատեսված նոր հարցաթերթիկների ձևակերպման հարցը: 

 

Խնդրում եմ, վերոնշյալ քննարկումների արդյունքում կայացրած որոշումների մասին տեղեկացնել մեր ընթերցողներին:

 

- Այս հարցերի շարքում ես առավել կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք սեպտեմբերից որոշեցինք անցնել դրական գնահատականի ձևավորման սանդղակի իջեցման, որը նշանակում էր 45 ճիշտ պատասխանի դեպքում գնահատել դրական` ՙ5՚ գնահատականը: Այս սեպտեմբերից մենք վերադառնում ենք նախկինին` 51 ճիշտ պատասխանի դեպքում դրական գնահատականի ձևավորմանը, այլևս հետ չիջնելու պայմանով: Առաջ դրական գնահատականի համար հիմքը 51 ճիշտ պատասխանն էր, երկրորդ մարման ժամանակ իջնում էինք մինչև 40: Հետո 51-ը դարձրինք 45, սեպտեմբերից դարձրել ենք 51 և այլևս չի իջնելու: Այս առնչությամբ կարևորն այն է, որ այն մտավախությունները, որ ունեինք նախկինում, այլևս չկան, որովհետև, նոր կարգի համաձայն, մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունենալու դեպքում ուսանողը չի հեռացվում համալսարանից: Այս խնդիրը ծագեց, երբ որ հավատարմագրման գործընթացի հարցն առաջացավ, և ակնհայտ էր, որ մեզ հավատարմագրողները անպայման մեզ կտան այն հարցը, թե եթե ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ 50 տոկոս+1-ի դեպքում է գնահատականը դրական հաշվվում, ապա բացատրեք խնդրեմ, թե ինչու եք 45-ը հիմք ընդունել դրական գնահատականի համար: 

 

Մագիստրատուրան` անկախ մասնագիտությունից, բոլոր ֆակուլտետներում 2 տարի է, և առաջին տարվա ավարտին` ամառային քննաշրջանում, հիմնական մասնագիտական առարկաներից ուսանողները հանձնում են բանավոր քննություն: Եւ այստեղ արդեն գնահատականի կազմման գործընթացը լինելու է հետևյալ կերպ` ուսանողը 2 կիսամյակներում տվյալ առարկայից, ասենք օրինակ` ներքին հիվանդությունից հանձնելու է հարցումներ գրավոր թեստային եղանակով, դրանց հիման վրա ստեղծվելու է տարեկան գնահատական, ոչ թե կիսամյակային, այլ` տարեկան, այսինքն` 2 կիսամյակների արդյունքում, հետո նա դրանով մտնելու է բանավոր քննության, բանավոր քննության ժամանակ ստացած գնահատականից և տարեկան գնահատականից դուրս է բերվելու միջին թվաբանական, ինչպես որ կատարվում է պետական քննության ժամանակ և ամբողջացվելու է վերջնական արդյունքը: Մենք գտնում ենք, որ բանավոր քննության մուտքը մագիստրատուրա այս կերպով փաստարկված է և համոզված եմ, որ սա ուսանողների կողմից կընդունվի: 

 

Իկ այժմ` պրակտիկայի հարցում կիրառվող նորույթը, վերաբերում է ուսանողների ամառային պրակտիկայի հարցաթերթիկների փոփոխված տարբերակներին:

 

Ամռանը ունենք 12 տեսակի ուսումնաարտադրական պրակտիկա: Այն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել ԿՄՀ-ի կողմից հաստատելու հարցաթերթիկները: Հարցաթերթիկները կթարգմանվեն ռուսերեն, անգլերեն լեզուներով և օտարերկրացի ուսանողներն իրենց երկրում պրակտիկան անցնելիս կներկայացնեն համալսարանի կողմից հաստատված հարցաթերթիկները, որոնք, ըստ էության, կփոխարինեն նախկին օրագրերին, որոնք լրացնում էին ուսանողները պրակտիկայի ավարտին, ըստ էության, հնարավորություն չտալով պատկերացում կազմել, թե ի՞նչ է սովորել ուսանողը տվյալ պրակտիկայի ընթացքում, ի՞նչ հմտությունների է տիրապետում:

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ