Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աշխատավարձերը կբարձրանան, իսկ վարձավճարները չեն փոխվի
Հերթական գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը:
Ռեկտորը նաև տեղեկացրեց, որ գիտխորհրդի կողմից հաստատված կարգի համաձայն` համալսարանի երկու ամբիոններ անվանակոչվել են նշանավոր, վաստակաշատ գիտնականների անուններով:
«Մինչև այժմ ամբիոններից միայն այդ երկու հայտն է ներկայացվել: Դրանք մանրամասն քննարկվել են համապատասխան բոլոր ստորաբաժիններում: Արդյունքում ախտաբանական անատոմիայի ամբիոնն անվանակոչվել է պրոֆեսոր Արտաշես Բեգլարյանի, իսկ ֆարմակոլոգիայի ամբիոնը` Սիմոն Միրզոյանի անունով: Այլ ամբիոններից նման հայտեր ստանալու դեպքում դրանք ևս կդնենք քննարկման»,-ասաց Դերենիկ Դումանյանը:
Գիտական խորհուրդը միաձայն հաստատեց ռեկտորի կողմից ներկայացված 2012-13 ուսումնական տարվա ուսման վարձաչափերի վճարման փոխհատուցման կարգը: Ըստ դրա` համալսարանի վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացիների համար (ուսանողների, ինտերնների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների) ուսման տարեկան վարձաչափերը փոփոխության չեն ենթարկվի:
Որոշակիորեն կավելանան արտասահմանցի դիմորդների վարձաչափերը: Դա կվերաբերվի նոր ընդունվողներին:
Գիտխորհուրդը միաձայն հաստատեց նաև համալսարանի «Ներքին կարգապահական կանոնակարգը» և «Ռեկտորատի կանոնակարգը»:
«Գիտխորհրդի նախորդ նիստերից մեկի ժամանակ ես խոստացել էի, որ առաջին հերթին պետք է բարձրացնենք տեսական ամբիոնների աշխատակիցների աշխատավարձերը: Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել, և ուրախությամբ հայտնում եմ, որ սեպտեմբերի 1-ից տեսական 33 ամբիոնի աշխատակիցների աշխատավարձերը տնտեսագիտական բոլոր հիմնավորումներով կբարձրանան 60-125 հազար դրամով: Այդ գումարների աղբյուրները մենք ունենք: Ամբիոնների մասնագետները և համալսարանի հնաբնակները համարում են, որ այս փուլում սա լուրջ ձեռքբերում է: Այժմ մենք հաշվարկներ ենք կատարում, որպեսզի ճշտենք, թե որքան գումար է անհրաժեշտ սպասարկող անձնակազմի աշխատավարձերը ևս բարձրացնելու համար: Ամենայն հավանականությամբ կկարողանանք միջոցներ գտնել սեպտեմբերի 1-ից, թեև ոչ այդ մեծությամբ, բարձրացնել նաև մեր այդ աշխատակիցների աշխատավարձերը»,-ասաց Դերենիկ Դումանյանը:
Գիտական խորհրդի ապրիլի 25-ին կայացած նիստի օրակարգում նախատեսված էին նաև ամբիոնի վարիչի և պրոֆեսորի պաշտոնների ընտրություններ:
Գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը տեղեկացրեց, որ նյարդավիրաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1, հյուսվածաբանության, հոգեբուժության, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկական դաստիարակության, ինչպես նաև հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի նեոնաթոլոգիայի և մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնների վարիչների և 11 ամբիոնների պրոֆեսորների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար ներկայացվել են մեկական հայտեր:
Գիտքարտուղարը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց թեկնածուների համառոտ գործունեությունը, աշխատանքային ու գիտական ձեռքբերումները և հայտնեց, որ բոլորի թեկնածությունները միաձայն երաշխավորվել են համալսարանի որակավորման հանձնաժողովի և ֆակուլտետային խորհրդի կողմից:
Ներկայացված բոլոր թեկնածուներն ընտրվեցին ձայների ճնշող մեծամասնությամբ:
30.05.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ