Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է համալիրի վերաբացվող նոր բաժանմունքներով, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը:

 

Բուժման ժամանակակից մեթոդներին ուսանողներին հաղորդակից դարձնելու և առաջատար տեխնոլոգիաներից օգտվելու համալսարանական մասնագետների փորձի ցուցադրման հնարավորություններ ստեղծելու նպատակով վերանորոգվել են մասնաշենքի երկու հարկերը: Շինարարական աշխատանքների նպատակով կատարվել է 421 միլիոն դրամի ներդրում, որոնք ամբողջովին իրականացվել են ԵՊԲՀ-ի սեփական միջոցների հաշվին: 

 

Հիմնանորոգումից ու վերազինումից հետո երկու հարկերում կենտրոնացվել են նախկինում ոչ բարվոք վիճակում գտնվող վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու ութ վիրահատարանները` ընդհանուր վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության, փոքր ինվազով անոթային վիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության, այլ վիրահատարաններ:

 

Լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց համալիրի մասնաշենքում իրականացված վերանորոգման աշխատանքները: Նա վստահություն հայտնեց, որ վերաբացված ենթակառուցվածքները լավագույնս կծառայեն և´ երիտասարդ մասնագետների պատրաստմանը, և´ ազգաբնակչության առողջության պահպանմանը: 

 

ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշեց, որ վերաբացված բաժանմունքները հատկապես կնպաստեն կրթական գործի արդիականացմանը:«Յուրաքանչյուր վիրահատարանում կատարվող վիրահատության ընթացքին ուսանողները կհետևեն հատուկ այդ նպատակով տեղակայված մեծ մոնիտորների օգնությամբ: Բոլոր վիրահատությունները կտեսագրվեն և կպահպանվեն որպես ուսումնական վարույթի հաղորդում», - հայտնեց Դ.Դումանյանը:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. news.am
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ