Առողջապահության լրատու 1.2012
Ներկայացվել է ԱԱՊ համակարգի ֆինանսավորման սիմուլյացիոն մոդելը
Վերջերս ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության HS-STAR ծրագրի ներկայացուցիչներին:
Հյուրերը նախարարին են ներկայացրել «Գրանցված բնակչության թվով Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգի ֆինանսավորման, ԱԱՊ բժիշկների բաշխման, կատարողականի և ԱԱՊ աշխատուժի պլանավորման»
վերլուծությունը՝ Երևանի ԱԱՊ համակարգի օրինակով։
HS-STAR ծրագրի կողմից իրականացված վերլուծության նպատակն էր ուսումնասիրել փաստացի գրանցված բնակչության թվի հիման վրա Երևանի ԱԱՊ հաստատությունների ֆինանսավորման պատկերը և բացահայտել ֆինանսավորման այդ մոդելին խոչընդոտող կամ ռիսկեր առաջացնող գործոնները, ինչպես նաև ներկայացնել առաջարկներ դրանց վերացման կամ նվազեցման վերաբերյալ։ Վերլուծվել է նաև ԱԱՊ բժշկական աշխատուժի հնարավոր բաշխման պատկերը վերոհիշյալ համակարգին անցում կատարելու դեպքում։
Ըստ վերլուծության արդյունքների, եթե ԱԱՊ ծառայության ֆինանսավորումն իրականացվի միայն գրանցված բնակչության թվաքանակով (Հայաստանում ԱԱՊ բժիշկ ընտրել ու գրանցվել է բնակչության 89,4%-ը), ապա Երևանի ԱԱՊ հաստատությունների ՙպակաս ֆինանսավորումը՚ հավասար կլինի չգրանցված բնակչության համար հաշվարկված գումարին։
HS-STAR ծրագրի ներկայացուցիչները ներկայացրել են ՙպակաս ֆինանսավորման՚ մեղմացման հնարավոր տարբերակները, ԱԱՊ չգրանցվածների բյուջեի՝ գրանցվածներին վերաբաշխման սիմուլյացիոն մոդելը և այդ մոդելի արդյունքների վրա հիմնված առաջարկները։
Վերլուծությունը նաև բացահայտում է Երևանի ԱԱՊ հաստատություններում աշխատող 829 բժշկից (ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, թերապևտ) 82%-ի սահմանված նորմատիվների համեմատ ոչ լրիվ դրույքով ծանրաբեռնվածություն: Այս թերծանրաբեռնությունը վերաբերում է ինչպես գրանցած բնակչության թվին, այնպես էլ բժշկին այցելած պացիենտների միջին օրական թվին:
Նախարար Քուշկյանը գերատեսչության համապատասխան պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն արձանագրված խնդիրները լուծելու համար, մասնավորապես` ըստ գրանցված բնակչության ֆինանսավորման համակարգի մարտահրավերները հաղթահարելուն միտված անհրաժեշտ ուղիներ մշակելու նպատակով։
Նախարարը հանդիպել է
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Իտալիայի Պիզայի համալսարանի մի խումբ սրտաբանների:
Ծանոթանալով Հայաստանում սրտաբանության ոլորտում տիրող իրավիճակինª իտալացի մասնագետները բարձր են գնահատել ոչ միայն հայ կոլեգաների իմացությունը, այլև հիվանդանոցների տեխնիկական հագեցվածությունը: Սակայն դեռ կան ոլորտի որոշ ճյուղեր, որոնք զարգացման կարիք ունեն:
Հյուրերն առաջարկել են համագործակցել հենց այդ ուղղություններում, իրենց փորձը և հմտությունները փոխանցել հայ մասնագետներին, էլ ավելի բարելավելով ոլորտը:
Առողջապահության նախարարը կարևորել է համագործակցությունը միջազգային փորձին ծանոթ մասնագետների հետ: Հարություն Քուշկյանը նշել է, որ փորձի փոխանակումը կնպաստի ոլորտի զարգացմանըª ոչ միայն բացերը լրացնելու, այլև առողջապահական համակարգը բարելավելու առումով:
Համագործակցություն հօգուտ շտապօգնության
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման ստորագրեցին շտապօգնության ծառայությունների բարեփոխման գործընթացը շարունակելու մասին դրամաշնորհային պայմանագիր:
Փաստաթղթով նախատեսում է բարելավել շտապօգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը, տեխնիկական փորձագիտական աջակցություն տրամադրել առողջապահության նախարարությանը միջազգային չափորոշիչներին համապատասխան ռազմավարություն մշակելու համար, ինչպես նաև օժանդակել նախարարության աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը մեր երկրի առողջապահական համակարգի նկատմամբ մշտապես հոգատար վերաբերմունքի համար: Նախարարը նշել է, որ թեև շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի մեկնարկը տրված է, սակայն դեռևս խնդիրներ կան: Դրանք կլուծվեն նաև դրամաշնորհային այս ծրագրի օգնությամբ:
«Երկամյա համաձայնագիրը USAID կազմակերպության հետ թույլ է տալիս, որպեսզի մենք կարողանանք բարելավել առողջապահական ծառայություններն այս ոլորտում, բարձրացնենք բուժօգնության մակարդակը և կարողանանք ստեղծել կառավարման նոր մեխանիզմներ»,- ընդգծել է առողջապահության նախարարը: Հարություն Քուշկյանը կարևորել է նաև, որ Հայաստանի առողջապահական համակարգի հետ ԱՄՆ կառավարության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և այդ ընթացքում կյանքի են կոչվել խոշոր ծրագրեր: Իսկ երկամյա այս դրամաշնորհը 2010 թվականի օգոստոսին ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ միջև ստորագրված` առողջապահական և սոցիալական բարեփոխումների շուրջ օժանդակության համաձայնագրի մի մասն է:
Առողջապահության նախարարը, Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենը պատասխանել են լրագրողների հարցերին: Կարևորելով առաջնային օղակում, մոր և մանկան առողջության պահպանման ու այլ ոլորտներում իրականացված արդյունավետ աշխատանքը, կողմերը վստահեցրել են, որ համատեղ ծրագրերը և համագործակցությունը շարունակական կլինեն:
14.03.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ