Առողջապահության լրատու 1.2012
Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է. Երեխաներին կյանք պարգևենք
Ուռուցքային չարորակ նորագոյացություններն ու հիվանդություններն իսկական պատուհաս են համայն մարդկության գլխին: Չնայած բժիշկ-գիտնականների և ուռուցքաբանների համառ ջանքերին, այս չարանենգ հիվանդության զոհ են դառնում միլիոնավոր մարդիկ:
Եթե այս ամենին հավելենք, որ մեր մոլորակի վրա ամեն տարի չարորակ քաղցկեղով հիվանդանում են ավելի քան 175 հազար 0-ից մինչև 16 տարեկան երեխաներ, որոնցից 90 հազարին հնարավոր չէ փրկել, պատկերն առավել քան անմխիթար է:
Եվ, այնուամենայնիվ, շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, արդիական քիմիաթերապևտիկ միջոցների կիրառման հիվանդության շատ դեպքեր ոչ միայն ժամանակին կանխվում են, այլև լիարժեք բուժում է արձանագրվում:
Մեզ հետ զրույցի ընթացքում ակադեմիկոս Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի հայ ուռուցքաբանները մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը դիմավորում են նոր նախաձեռնումներով, որոնք մի դեպքում արտացոլվում են բաժինը նորագույն սարքավորումներով համալրելով, մեկ այլ դեպքում` անհրաժեշտ թանկարժեք դեղորայք ձեռք բերելով, երրորդ դեպքում` բարեգործական համերգներ և այլ կարգի ակցիաներ կազմակերպելով, երբ հավաքված ամբողջ դրամական հասույթն ուղղորդվում է երեխաներին պատուհասած այս հիվանդության դեմ պայքարին:
Պրոֆեսոր Բադալյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ամբողջ աշխարհում, մինչև 16 տարեկան երեխաների քաղցկեղային հիվանդությունների աճ է արձանագրվել, որոնց 30-40 տոկոսն ավշային համակարգի, մինչև 15 տոկոսը գլխուղեղի, մնացածը` երիկամների և այլ կենսական կարևոր օրգանների չարորակ ուռուցքներին, որոնց 60-70 տոկոսը բուժվում է: Համեմատության կարգով նա մատնանշեց, որ զարգացած երկրներում ապաքինման տոկոսը հասնում է 80-ի, իսկ թույլ զարգացած մասնավորաբար, աֆրիկյան երկրներում, բուժման արդյունավետությունը չի գերազանցում 20 տոկոսի սահմանագիծը:
Բաժնի ղեկավարը փաստեց, որ իրենց մոտ, բացառապես պետպատվերի շրջանակներում, տարեկան բուժման կուրս է անցնում մինչև 100 երեխա: Եվ, չնայած այն բանին, որ վերջին մեկ-երկու տարիներին, ֆինանսական ճգնաժամի հետևանքով Կենտրոնի արդիականացումը մնացել է միևնույն մակարդակին, այնուամենայնիվ, պարոն Բադալյանը չափազանց կարևորում է մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի Կենտրոն հիմնադրելու արդեն գործնական քայլերի վերաճած գաղափարը, Կենտրոն, որ կկառուցվի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում:
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Ալ.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի անմիջական ջանքերով կազմակերպվեց բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը տրամադրվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
Մարդասիրական այս ակցիաները շարունակական բնույթ են կրում, որովհետև վերոհիշյալ բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն ամբողջությամբ կապել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հայրենանվեր գործին:
19.03.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ