Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2012

2012 թվականը հայտարարել է բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի

2012 թվականը հայտարարել է բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորելով բուժքրոջ աշխատանքի դերը առողջապահության բնագավառում` 2012 թվականը հայտարարել է բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի:

 

Վերջին տարիներին մեծ բարեփոխումներ են կատարվել առողջապահության բոլոր բնագավառներում, այդ թվում նաև հեռավոր մարզերի բուժօգնության օղակներում: Դրանցում բարելավվել են շենքային պայմանները, բնակչությանը հասանելի են դարձել ժամանակակից բուժախտորոշիչ միջոցները: Ստեղծված նոր պայմանները նոր պահանջներ են թելադրում: Ուստի, հրամայական պահանջ է դարձել բուժաշխատողների և հատկապես բուժքույրական աշխատանքի համապատասխանեցումը նոր պահանջներին:

 

ԱՆ արմատական բարեփոխումների թվին է պատկանում նաև բոլորովին վերջերս` 2012թ. հունվարին ստեղծվեց ԱՆ ենթակայությամբ Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոնը (ՆՀԻ ԳԳԿ): Վերջինիս նպատակը ինֆեկցիոն անվտանգության ապահովման միջոցով բուժօգնության որակի բարձրացումն է: Այն իր գործունեությամբ և շոշափող խնդիրների  ծավալների առումով նորույթ է նաև տարածաշրջանում: ՆՀԻ ԳԳԿ-ի գործունեության նպատակներից մեկը ինֆեկցիոն անվտանգության հարցերի վերաբերյալ տարբեր մասնագիտության բուժաշխատողների, այդ թվում նաև բուժքույրերի համար համակարգված կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումն է:

 

Նորաստեղծ գիտագործնական կենտրոնի առաջին աշխատանքային հանդիպումը կայացել է ՀՀ բուժքույրերի հասարակական կազմակերպության անդամների հետ 2012 թվականի հունվարի 25-ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Հանդիպմանը ներկա էին Երևանի և հանրապետության բոլոր մարզերի բուժհիմնարկների շուրջ երկու հարյուր բուժքույրական գործի կազմակերպիչներ:

 

Հանդիպման ժամանակ ՆՀԻ ԳԳԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Սարգսյանը նշել է, որ բուժքույրն, այլ բուժաշխատողների հետ միասին, հավասարապես կրում է բուժօգնության որակի ապահովման պատասխանատվությունը: 

 

«Յուրաքանչյուր բժշկական կենտրոն պետք է բարձր որակ ապահովող քայեր ձեռնարկի` ծրագիր կազմի և խոսքից անցնի գործնական քայլերի` կատարելով բուժհիմնարկի արմատական ավանդույթների փոփոխություն»,- նշել է Անահիտ Սարգսյանը:

 

Միչիգանի համալսարանի պատվավոր դոկտոր-պրոֆեսոր, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր անդամ, բազմաթիվ պատվո պարգևների ասպետ Ավետիս Տոնապետյանը աշխատանքի որակի ապահովման գրավականը համարել է սերը, շեշտելով որակի ապահովման բաղկացուցիչները` համակարգի ձևավորում և միջոցներ, աշխատանքի հսկում և կարգավորում:

 

Որակի հսկումը նա բնութագրել է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց չենք կարողանա իմանալ,  թե որտեղ ենք և ուր ենք գնում:

 

Բուժքույրը պետք է կարողանա պահպանել իր մասնագիտության վարկը, հեղինակությունը, նվաճի հիվանդի վստահությունը` թե' իր արտաքին տեսքով, թե' վարվեցողությամբ, թե' մասնագիտական պատրաստվածությամբ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ