Առողջապահություն 4.2011
Արտաբերական օրգանների շեղումներով երեխաների խոսքի առանձնահատկությունները
Ժամանակակից հասարակությունում մարդու հաջողությունները, սոցիալապես կայացումն ու հարմարվողականությունն անմիջականորեն կապված են նրա հաղորդակցվելու ունակության հետ: Այսօր բանավոր խոսքի, մասնավորապես հնչյունների արտասանության որակի նկատմամբ մեծ պահանջներ են ներկայացվում:
Պակաս կարևոր չէ նաև մարդու բարեկեցության, արտաքին տեսքի և գրավչության հոգեբանական կողմը. արտաքին, մասնավորապես դիմային ձևախախտումների բացակայությունը:
Բերանի խոռոչի արատների, մանավանդ ատամների ու ծնոտների անկանոնությունների դեպքում մարդը հաճախ բախվում է մի շարք խնդիրների հետ: Կծվածքի արտահայտված թերությունները, ատամնաշարի ձևախախտումները, լեզվի կարճ սանձիկը և ծայրամասային արտաբերական օրգանների այլ շեղումներ ազդում են ոչ միայն դեմքի համաչափության վրա, այլև դժվարացնում են հնչյունների արտասանությունը, և, բնականաբար, խոսքը դառնում է անհասկանալի: Վերջիններս առաջացնում են հոգեբանական բարդույթներ, խոչընդոտելով անձի` որպես անհատի ձևավորման գործընթացը:
«Արտաբերական ապարատի կառուցվածքային փոփոխություններ» հասկացության մեջ ներառվում են ծայրամասային խոսքային ապարատի շարժուն և անշարժ օրգանների (վերին ու ստորին ծնոտներ, ատամներ, ալվեոլներ, լեզու, շրթունքներ, փափուկ և կոշտ քիմք, քթի խոռոչ, քիթըմպան) օրգանական խանգարումները: Վերջինիս դեպքում դժվարանում են ոչ միայն հնչյունների արտասանության և ծամելու գործընթացները, այլև կլլման, երբեմն էլ` շնչառական ակտը: Ծայրամասային խոսքային ապարատի կազմաբանական շեղումներով պայմանավորված` հնչյունների արտասանության թերություններն անվանում են օրգանական դիսլալիա` թլվատություն, որի ժամանակ կարող է աղավաղվել ինչպես բաղաձայն, այնպես էլ ձայնավոր հնչյունների արտասանությունը:
Հարկ է նշել, որ ավելացել է ինչպես ատամնածնոտային ու բերանի խոռոչի անկանոնությունների, այնպես էլ ծայրամասային արտաբերական ապարատի կազմաբանական փոփոխությունների հետևանքով առաջացած խոսքի խանգարումներով երեխաների թիվը:
Արտաբերական օրգանների շեղումների պատճառների հետազոտություններով պարզվել է, որ դրանք բազմազան են: Ժառանգական գործոնը կազմում է 14%: Ատամների ու ծնոտների շեղումներն ավելի հաճախ նախածննդյան և հետծննդյան շրջաններում անբարենպաստ գործոնների ազդեցությամբ պայմանավորված` պտղի ձևավորվող օրգանիզմում ընթացող նյութափոխանակության խանգարման, թունավոր հղիության, պտղի վարակական հիվանդությունների, ծնողների ալկոհոլամոլության, ծխելու, ուժեղ սթրեսների, ծննդաբերական վնասվածքի հետևանք են:
Խոսքային ապարատի ծայրամասային հատվածի կազմաբանական շեղումները և դրանցից բխող հնչարտասանության թերությունները կարող են լինել նաև վնասակար սովորությունների` մատները ծծելու, երկար ժամանակ ծծակ օգտագործելու հետևանք և այլն: Օրգանական թլվատությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում` դիմածնոտային վնասվածքների, տարիքի հետ կապված ատամնաշարի փոփոխությունների հետևանքով: Որքան ավելի վաղ են դրսևորվում արտաբերական օրգանների շեղումները, այնքան ավելի մեծ է հնչյունների արտասանության կայուն թերությունների առաջացման հավանականությունը:
Հարկ է նշել, որ դիմածնոտային շեղումները ոչ միշտ են հնչյունների արտասանության խանգարման պատճառ դառնում: Երբեմն ծայրամասային արտաբերական ապարատի ցայտուն թերությունների առկայության դեպքում երեխան հնչյուններն արտաբերում է ճիշտ: Դա վկայում է մեծ կոմպենսատոր` համակշռման հնարավորությունների մասին, որոնք թույլ են տալիս ձևավորել նորմալ խոսք` վերջինիս համար անբարենպաստ պայմաններում:
Այսպիսով,
- կաթնատամների ախտաբանական շեղումները բանավոր խոսքի առավել կոպիտ խանգարումների պատճառ են դառնում, քան հիմնական ատամնաշարինը,
- կաթնատամների շեղումներով պայմանավորված խոսքի խանգարումները հանդիպում են 2-3 անգամ ավելի հաճախ, քան հիմնական ատամնաշարի շեղումների հետևանքով առաջացածները,
- որքան շուտ են բացահայտվում արտաբերական ապարատի շեղումները և սկսվում դրանց հաղթահարմանն ու հնչյունների արտասանության խանգարումների շտկմանն ուղղված աշխատանքները, այնքան ավելի արագ են հասնում ցանկալի արդյունքի,
- արտաբերական օրգանների շեղումներով պայմանավորված խոսքի խանգարումներով երեխաների հետազոտությունն անցկացնում են լոգոպեդն ու ատամնաբույժը համատեղ:
05.01.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ