Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2011

Ստամոքս-կերակրափողային հետհոսք` ռեֆլյուքս

Ստամոքս-կերակրափողային հետհոսք` ռեֆլյուքս

Երբեմն հետկրծոսկրային շրջանում առաջացող այրոցը, գղտոցը սովորաբար կապում են ստամոքսը սննդով կամ օդով լցվելու հետ: Իսկ եթե այն հաճախ Է կրկնվում կամ նույնիսկ չի դադարում, շարունակվում է օրվա ընթացքում և ուղեկցվում որովայնի վերին հատվածում` հետկրծոսկրային շրջանում, առաջացող ցավի զգացումով, անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

Պետք չէ խուճապի մատնվել, բայց և չի կարելի հապաղել: Պարզապես պետք է գիտենալ, որ այդ ախտանիշը բնորոշ է ստամոքս-կերակրափողային հետհոսքի (ռեֆլյուքս) հիվանդությանը, որը չնայած վարակիչ չէ, բայց ամբողջ աշխարհում իսկական «համաճարակի» բնույթ է կրում: Այն բավական հաճախ է հանդիպում նաև Հայաստանում: Ինչ-որ չափով դա կապված է ֆիզիկական ցածր ակտիվության և նստակյաց կյանքի հետ, որի հետևանքով աստիճանաբար խաթարվում է կերակրափողից ստամոքս սննդի անարգել անցնող փականային բարդ համակարգը, որը կանխում է ինչպես սննդի, այնպես էլ թթու պարունակող «ագրեսիվ» ստամոքսահյութի հետհոսքը` ռեֆլյուքսը, ստամոքսից կերակրափող: Այդ համակարգի գործառույթի խաթարման հետևանքով աղաթթու և պեպսին, որոշ դեպքերում էլ լեղի պարունակող հյութը ստամոքսից անցնում է կերակրափող և վնասում հիմնականում լորձաթաղանթի ստորին մեկ երրորդ հատվածը. ժամանակավոր կամ տևական գրգռում, մակերեսային բորբոքում, կերակրափողի լորձաթաղանթի խոցոտում: Որոշ դեպքերում լորձաթաղանթի մակերեսային շերտը` էպիթելը փոխում է իր բնույթը. բազմաշերտ տափակ բջջային էպիթելը դառնում է միաշերտ գլանաձև: Այս վիճակը մասնագիտական գրականության մեջ հայտնի է «Բարրետի կերակրափող», իսկ եթե այս փոփոխություններն առաջանում են կերակրափողի արդեն ձևավորված խոցի շրջանում, ապա «Բարրետի խոց»անվանումով:

 

Ահա այստեղ է, որ հիվանդին պետք է բացատրել վիճակի ամբողջ լրջությունը և բուժումը ճիշտ ուղղությամբ տանել:«Բարրետի կերակրափողը» համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն. այս դեպքում քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է ավելի քան 40 անգամ:«Բարրետի խոցով» տառապող 100 հիվանդներից 8-10-ի մոտ կարող է զարգանալ քաղցկեղ, որը կարելի է կանխել ժամանակին իրականացնելով անհրաժեշտ հետազոտություն ու բուժում:

 

Այսպիսով, ինչ պետք է անել և ում պետք է դիմել նման ախտանիշի դեպքում: 

 

Նախ պետք է դիմել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին, որի ցուցումով էլ կսկսվեն էնդոսկոպիական և մարսողական ուղու ռենտգենյան կոնտրաստային (ցայտներանգային) պարտադիր հետազոտությունները: Ախտորոշմանը մեծապես կօգնի կերակրափողում թթվայնության և ճնշման մակարդակի որոշումը:

 

Բուժումը պետք է սկսի և շարունակի հիվանդությանը քաջատեղյակ հմուտ մասնագետ-բժիշկը, որը կիրականացնի պահպանողական բուժում: Հիվանդության սկզբնական շրջանում (առաջին և երկրորդ փուլեր) նվազեցվում է ստամոքսահյութի թթվայնությունը, կարգավորվում կերակրափողի, ստամոքսի, աղիքների շարժունակությունը (մոտորիկան): Կարևոր է որոշակի սննդակարգի և օրվա ռեժիմի պահպանումը: Կերակրափողից, ստամոքսամուտքից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության ժամանակ հնարավոր է, որ հայտնաբերվի Helicobacter pillory մանրէն, որի դեմ պայքարն իրականացվում է հակաբիոտիկներով: Ճիշտ կազմակերպված բուժման դեպքում հաճախ երկար ժամանակ զգալիորեն թեթևանում է հիվանդի վիճակը: Բայց այստեղ պետք է նշել մի կարևոր հանգամանք, որի անտեսումը կարող է վնասել հիվանդին: Դա այն դեպքն է, երբ միայն դեղորայքային միջոցներով բուժվելու, վիրահատության չենթարկվելու հիվանդի ու թերապևտի ցանկությունները համընկնում են, և այդ պահպանողական բուժումը շարունակվում է տարիներով, երբ այն նույնիսկ իրականացվում է հիվանդության զարգացման 3-4-րդ փուլերում, այսինքն, երբ կերակրափողում արդեն խոցեր են գոյացել: Դա անթույլատրելի է: Անհապաղ պետք է դիմել վիրաբույժի: Ստամոքսահյութի հետհոսքը կանխող վիրահատական բազմաթիվ եղանակներ կան, որոնցով կանխվում են և այրոցի, և ցավի, և գղտոցի զգացումը: Այժմ տարբեր կլինիկաներում կատարվում են ստամոքս-կերակրափողային հետհոսքը կանխող ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ վիրահատություններ:

 

Հիշեք, որ առանց բժշկի խորհրդի ինքնաբուժմամբ զբաղվել չի կարելի: Ճիշտ և ժամանակին կատարված հետազոտությունների և բուժման շնորհիվ կարելի է խուսափել հիվանդության տարբեր բարդություններից:

Հեղինակ. Սուրեն Ստեփանյան բ.գ.թ., դոցենտ Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ վիրաբուժության N 2 ամբիոնի վարիչ,«Արմենիա» ԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն
2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն

Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...

«Առողջապահությունը» 55 Տարեկան է
«Առողջապահությունը» 55 Տարեկան է

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Շրջայց Շիրակի մարզ
Շրջայց Շիրակի մարզ

ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը

Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...

Իրադարձություններ Հայաստանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...

Իրադարձություններ Հայաստանում
Կստեղծվի նոր կենտրոն
Կստեղծվի նոր կենտրոն

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...

Հրատապ թեմա Հայաստանում
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Բժշկասոցիալական շիզոֆրենիան` քաղաքական-տնտեսական բարեփոխումների հետևանք

Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունն արդի գերխնդիրներից է (I մաս)

Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...

Դեղամիջոցներ Վարակաբանություն
PASI-Ն որպես մաշկի` պսորիազով ախտահարվածության թվային ցուցանիշ

Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...

Մաշկաբանություն
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Միջազգային իրավունք
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն

Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և կարիերան
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է

–   Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:

–   Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...

Բժիշկներ
Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները

Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...

Բուժում Ներզատաբանություն
Մարդու կմախքը
Մարդու կմախքը

Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...

Անատոմիա և ֆիզիոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ