Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2011

Միզաքարային հիվանդություն

Միզաքարային  հիվանդություն

Միզաքարային հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որին բնորոշ են օրգանիզմում նյութափոխանակության խանգարումները և միզատար ուղիներում (երիկամներ, միզածորաններ, միզապարկ, միզուկ) մեզի բաղադրամասերից քարերի առաջացումը:

 

Հիվանդությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան մարդը. միզաքարեր են հայտնաբերվել գրեթե 7000 տարվա պատմություն ունեցող եգիպտական մումիայում:

 

Ապացուցված է, որ հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից են խմելու կոշտ ջուրը և դրանում հանքային աղերի մեծ պարունակությունը: 

 

Միզաքարեր առաջանում են երիկամի պարենխիմայում, միզուղիներում, բաժակներում, ավազանում, միզապարկում, իսկ միզածորաններում և միզուկում` որոշ հիվանդությունների (գոյացություններ, ուռուցքներ) ժամանակ: Այսպիսով, մեզի կանգը, միզուղիներում ընթացող փոփոխությունները համարվում են հիվանդության առաջացմանը նպաստող գործոններ: Նշենք, որ միզաքարեր կարող են առաջանալ նաև խմելու փափուկ ջրի և միզուղիներում օբստրուկցիայի` խցանումների բացակայության դեպքում:

 

Մեզը աղերով գերհագեցած լուծույթ է, որում աղերը բյուրեղանալով, վերածվում են մանր քարերի, որոնք կորիզ են դառնում աղերի նստեցման և քարերի մեծացման համար: Քարերի քիմիական կազմը կապված է նրանց առաջացման պատճառների հետ: Միզաթթվի աղերից կարող են գոյանալ միզաթթվային (ուրատային), թրթնջկաթթվի փոխանակության խանգարման դեպքում (օքսալատային, ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարման ու միզատար ուղիներում վարակի առկայության ժամանակ)` ֆոսֆատային քարեր: Լինում են նաև, այսպես կոչված` խառը քարեր, որոնք կազմված են լինում ցիստինից, կալցիումի ֆոսֆատից և այլն:

 

Հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից է նաև դեղորայքի (կալցիում, D վիտամին պարունակող պատրաստուկներ, ացետազոլամիդ, սուլֆոնամիդներ, օրական 4 գրամից ավելի C վիտամինի օգտագործում և այլն) չարաշահումը:

 

Միզաքարային հիվանդություն առաջանում է նաև A վիտամինի պակասի (հիպովիտամինոզ) կամ ավելցուկի (ավիտամինոզ) դեպքում: Վաղուց հայտնի է նաև, որ միզուղիների տեղային վարակները և վարակական հիվանդությունները ևս դառնում են միզաքարային հիվանդությունների պատճառ: Տեղային բորբոքային պրոցեսի ժամանակ միզուղիներում առաջանում են թարախային մակարդուկներ, որոնք էլ դառնում են կորիզ` միզային աղերի նստեցման համար: 

 

Օրգանիզմում հանքային աղերի փոխանակությունը կարգավորվում է հարվահանագեղձերի կողմից: Սրանք չորսն են և գտնվում են պարանոցի երկու կողմերում` վահանագեղձի մոտ:

 

Այս գեղձերի գերգործառնության դեպքում հանքային աղերի փոխանակությունը խախտվում է, որի հետևանքով դրանք «լվացվում» են ոսկրերից և արտազատվում մեզով: Միզուղիներում տարբեր օտար մարմինների առկայությունը նույնպես կարող է քարերի առաջացման պատճառ դառնալ, օրինակ, ուրոլոգիական և գինեկոլոգիական վիրահատությունների ժամանակ օգտագործվող չլուծվող թելերը, զանազան օտար մարմիններ և այլն: 

 

Միզաքարային հիվանդության կլինիկական ախտանիշները պայմանավորված են միզուղիներում քարի տեղակայմամբ, որին բնորոշ են գոտկային շրջանի կամ որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, երբեմն ջերմության բարձրացումը, սառը քրտինքը, մեզի պղտորությունը և դրանում արյան առկայությունը: Ուժեղ նոպայաձև ցավեր (երիկամային խիթ) առաջացնում են ավազանի և միզածորանի փոքր, խցանող քարերը: 

 

Երիկամում հայտնված քարի պատճառով ցավերն ավելի են ուժեղանում, ճառագայթվում դեպի սեռական օրգաններ, աճուկային շրջան: Հիվանդներն այն գոտկացավ համարելով, հաճախ բժշկի չեն դիմում և ինքնաբուժմամբ են զբաղվում, մինչդեռ երիկամի ավազանում քարերի երկար ժամանակ գտնվելու հետևանքով ավազանն աստիճանաբար լայնանում է և առաջանում է երիկամային հյուսվածքի բորբոքում:

 

Հիվանդության ախտորոշման համար կատարվում են արյան ու մեզի ընդհանուր և արյան կենսաքիմիական հետազոտություն, միզուղիների սոնոգրաֆիա և ուրոդինամիկ մի շարք այլ հետազոտություններ: 

 

Միզաքարային հիվանդության բուժման եղանակները երեք հիմնական նպատակ են հետապնդում` նոպայի ժամանակ անհետաձգելի բուժօգնության կազմակերպում, քարերի հեռացում, քարագոյացման կրկնությունների կանխարգելում:

 

Ինքնաբուժում չի թույլատրվում, քանի որ նոպաները կարող են առաջանալ նաև ներքին օրգանների սուր հիվանդությունների ժամանակ, որոնք բուժման այլ մեթոդներ են պահանջում: Նոպայի դեպքում բուժումը սկսում են ցավազրկող և սպազմոլիտիկ դեղամիջոցների ներարկումից: Միզուղիների մեծ չափսի քարերը ենթակա են էնդոսկոպիական, երբեմն` վիրահատական մեթոդով հեռացման:

 

Քարագոյացման կրկնությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն ռացիոնալ սնունդը և այն միջոցները, որոնցով կարգավորում է խանգարված նյութափոխանակությունը: 

 

Սննդակարգը նշանակում է բժիշկը` կապված փոխանակության խանգարման բնույթի և քարերի բաղադրության հետ: Այսպես, միզաթթվային քարերի դեպքում խորհուրդ է տրվում կաթնաբուսական սննդակարգ, բացառելով տապակած, խաշած, ապխտած միսը, կծու պանիրը, թունդ թեյը, լոբազգիները, ամսական բողկը, սպանախը, պղպեղը, մանանեխը և այլն: Կալցիում-ֆոսֆատային քարերի դեպքում, ընդհակառակն, խորհուրդ է տրվում օգտագործել մսամթերք, մեզի թթվայնացմանը նպաստող միջոցներ, բացառելով կաթնաբուսականը:

Հեղինակ. Համլետ Դվոյան «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ ուրոլոգիական բաժանմունք
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն
2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն

Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...

«Առողջապահությունը» 55 Տարեկան է
«Առողջապահությունը» 55 Տարեկան է

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Շրջայց Շիրակի մարզ
Շրջայց Շիրակի մարզ

ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը

Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...

Իրադարձություններ Հայաստանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...

Իրադարձություններ Հայաստանում
Կստեղծվի նոր կենտրոն
Կստեղծվի նոր կենտրոն

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...

Հրատապ թեմա Հայաստանում
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Բժշկասոցիալական շիզոֆրենիան` քաղաքական-տնտեսական բարեփոխումների հետևանք

Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունն արդի գերխնդիրներից է (I մաս)

Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...

Դեղամիջոցներ Վարակաբանություն
PASI-Ն որպես մաշկի` պսորիազով ախտահարվածության թվային ցուցանիշ

Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...

Մաշկաբանություն
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Միջազգային իրավունք
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն

Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և կարիերան
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է

–   Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:

–   Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...

Բժիշկներ
Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները

Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...

Բուժում Ներզատաբանություն
Մարդու կմախքը
Մարդու կմախքը

Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...

Անատոմիա և ֆիզիոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ