Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2011

Կստեղծվի նոր կենտրոն

Կստեղծվի նոր կենտրոն

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով և լեյկեմիայով հիվանդ երեխաների համար 2012 թ. մասնագիտացված մանկական կլինիկա ստեղծելու առաջարկով:

 

«Ընդհանրապես օնկոլոգիայի և հեմատոլոգիայի խնդիրները միշտ գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և առողջապահության ոլորտի ռազմավարական ծրագրերից են», - նշել է ՀՀ առողջապահության նախարարը:

 

Նախարարը տեղեկացրել է, որ 2012 թ. ընթացքում նախատեսված է Համաշխարհային բանկի հետ համատեղ ստեղծել օնկոլոգիայի, հեմատոլոգիայի և օնկոհեմատոլոգիայի մանկական կենտրոն, որպեսզի հիվանդ երեխաները կարողանան ժամանակակից և ճշգրիտ ախտորոշում, բուժում, և, անհրաժեշտության դեպքում, ոսկրածուծի փոխպատվաստում ստանալ հարազատ երկրում:

 

Հ. Քուշկյանը հանդիպման ժամանակ նաև նշել է, որ վերջերս Ռուսաստանի Դաշնություն ՀՀ նախագահի պետական այցի ժամանակ երկու նախագահներին է ներկայացրել Ռուսաստանում վերջերս բացված, նախադեպը չունեցող հեմատոլոգիական կենտրոնի հետ համագործակցության առաջարկ: Այն հավանության է արժանացել, ինչը նշանակում է, որ նոր ստեղծվելիք կենտրոնը Ռուսաստանում գործող կենտրոնի մասնաճյուղ կարող է դառնալ: ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տ. Գոլիկովայի հետ ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանն արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել:

 

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանի խոսքով` հիվանդ երեխաներին արտասահմանում բուժելու համար հսկայական միջոցներ են պահանջվում, սակայն հաճախ այդ ջանքերն ապարդյուն են լինում: Մանկական մասնագիտացված կլինիկան լինելու է առաջինը Անդրկովկասում, որը համալրվելու է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով և չի զիջելու Գերմանիայում և Իսրայելում գործող նմանատիպ կլինիկաներին:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ