Առողջապահություն 4.2011
Բժշկական նոր կենտրոն Ապարանում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու և ժամանակակից նորագույն սարքավորումներով հագեցնելու իր կողմից որդեգրած քաղաքականությանը, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգել է Արագածոտնի մարզի Ապարանի բժշկական կենտրոնը:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը, Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը, առողջապահության վարչության պետ Ա. Բասենցյանը, բուժաշխատողներ, հյուրեր:
Բարձրաստիճան ղեկավարներն ու հյուրերը ծանոթացել են կենտրոնի պոլիկլինիկայի, շտապ բուժօգնության կայանի, վիրաբուժական, հետվիրահատական ինտենսիվ բուժման և այլ բաժանմունքների պայմաններին, գնահատական տվել մատուցվող ծառայությունների որակին:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանը նշել է, որ ՀՀ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում նախորդ տարի Հայաստանի մարզերում բացվել է 5 խոշոր բժշկական կենտրոն` Հրազդանում, Իջևանում, Արմավիրում, Արարատում, Գորիսում:
Ապարանի բժշկական կենտրոնում կատարված ներդրումների արդյունքում վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է պոլիկլինիկական և հիվանդանոցային մասերից բաղկացած մասնաշենքն ու կաթսայատունը: Հիվանդանոցը կահավորվել և հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով:
Բժշկական կենտրոնում ներկայումս աշխատում է 38 բժիշկ, 76 միջին բուժաշխատող:
- Այսօր մենք ունենք հիմնովին վերանորոգված, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած հիվանդանոց, ինչը հնարավորություն կտա բնակիչներին բարձր մակարդակով բուժօգնություն տրամադրելու,- նշել է նախարարը:
26.01.2012 Կարդացեք նաև
Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...
31.01.2012
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...
30.01.2012
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...
27.01.2012
Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...
26.01.2012
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...
25.01.2012 Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
24.01.2012 Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...
23.01.2012 Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...
20.01.2012 Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...
19.01.2012
«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...
18.01.2012
Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...
17.01.2012
– Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...
16.01.2012 Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...
13.01.2012
Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...
13.01.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYatdeMQ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ