Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2011

Շրջայց Շիրակի մարզ

Շրջայց Շիրակի մարզ

ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի և Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվող մարզային բժշկական հաստատություններ:

 

Աշխատանքային օրվա սկզբում նախարարն այցելել է Մարալիկի բժշկական կենտրոն: Սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի հետ բաժանմունքներում ծանոթացել է բուժօգնության իրականացման պայմաններին, զրուցել հիվանդների հետ: Համայցի ընթացքում նախարարն ուսումնասիրել է հիվանդանոցի շենքը, բուժսարքավորումների վիճակը, որոնք, ի դեպ, հիմնականում, անցյալ դարի 60-70-ական թվականների արտադրության են:

 

Նախարարն այցելել է նաև հիգիենիկ և հակահամաճարակային  մարզային տեսչության ներկայացուցչություն, որը մինչև օրս տեղակայված է տնակում: Այնուհետև նա շրջել է հիվանդանոցի տարածքում, ներկաների հետ քննարկել հիվանդանոցի շրջակայքը բարեկարգելու և ապագայում տարածքն օպտիմալ եղանակով օգտագործելու բոլոր հնարավոր ուղիները: Քննարկվել է նաև Մարալիկի բժշկական կենտրոնի հետագա գործունեության, հիմնանորոգման, ինչպես նաև նորագույն սարքավորումներով ու գույքով հագեցնելուն առնչվող հարցեր:

 

Սոցիալական ներդրումների հիմնադրամի ղեկավարության հետ քննարկվել են հիմնանորոգման աշխատանքների ծավալն ու ժամկետները:

 

Օրվա երկրորդ կեսին եղել են Ամասիայի առողջության կենտրոնում, հետևել Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքներին, որոնք արդեն ավարտվել են: Ընդհանուր առմամբ, պաշտոնյաները հավանության են արժանացրել կատարված աշխատանքը, տեղում քննարկել կենտրոնն անհրաժեշտ սարքավորումներով և գույքով ապահովելու հարցերը:

 

Շուտով ամասիացիները լիարժեք բուժօգնություն ստանալու հնարավորություն կունենան առողջության կենտրոնի հիմնանորոգված շենքում: 

 

Այցի ավարտին առողջապահության նախարարը եղել է նաև Գյումրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինարարական հրապարակում: Նրան են ներկայացվել աշխատանքների ընթացքը, խնդիրները: Նախարարը կատարված աշխատանքները գնահատել է դրական և հանձնարարել պահպանել աշխատանքների բարձր որակն ու տեմպը:

 

Գյումրու բժշկական կենտրոնը նախատեսված է շահագործման հանձնելու 2012 թ. ապրիլին:

 

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել է մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ ծառայություները` Գյումրի քաղաքում ստեղծելով մեծահասակների մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 210 մահճակալ հզորությամբ: Այդ նպատակով առաջարկվել է Ավստրիական մանկական հիվանդանոցի ներկա շենքին կից կառուցել նոր քառահարկ մասնաշենք, որտեղ կտեղակայվեն մարզային հիվանդանոցի, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բոլոր, ինչպես նաև «Սամարիթեր» հիվանդանոցի թերապևտիկ, սրտաբանական և հեմոդիալիզի բաժանմունքները: Նոր հիվանդանոցում կգործի նաև նեղ մասնագիտական խորհրդատվական կենտրոն, որտեղ կսպասարկվեն ու բժշկական խորհրդատվություն կստանան ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի և մանկաբույժի կողմից ուղեգրված հիվանդները:

 

Արդյունքում Շիրակի մարզային և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների շենքերը կազատվեն և կհանձնվեն մարզպետարանի տնօրինությանը:

 

Գյումրու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման և բժշկական ժամանակակից սարքավորումներով և կահույքով հագեցման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում:

 

Կենտրոնի շինարարական աշխատանքների համար վարկային ծրագրի միջոցներից նախատեսված է իրականացնել ավելի քան 3 միլիարդ ՀՀ դրամի ներդրում:

 

Ներկայումս ընթանում են քառահարկ շենքի երրորդ հարկի միաձույլ հիմնակմախքի բետոնացման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են նկուղային հարկի հարդարման, առաջին հարկի միջնապատերի կառուցման և ինժեներական կոմունիկացիաների անցկացման աշխատանքները:

 

Բժշկական կենտրոնը կհագեցվի նաև բժշկական ժամանակակից սարքավորումներով և կահույքով: 

 

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կգործի միջազգային չափանիշներին համապատասխանող, արդի բազմապրոֆիլային բժշկական կենտրոն, որը մարզի բնակչությանը կմատուցի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ:

Հեղինակ. Տիգրան Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն
2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն

Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...

«Առողջապահությունը» 55 Տարեկան է
«Առողջապահությունը» 55 Տարեկան է

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը
Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը

Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...

Իրադարձություններ Հայաստանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում
Բժշկական նոր կենտրոն Ապարանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...

Իրադարձություններ Հայաստանում
Կստեղծվի նոր կենտրոն
Կստեղծվի նոր կենտրոն

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...

Հրատապ թեմա Հայաստանում
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Վիրաբուժություն Բուժման մեթոդներ
Բժշկասոցիալական շիզոֆրենիան` քաղաքական-տնտեսական բարեփոխումների հետևանք

Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունն արդի գերխնդիրներից է (I մաս)

Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...

Դեղամիջոցներ Վարակաբանություն
PASI-Ն որպես մաշկի` պսորիազով ախտահարվածության թվային ցուցանիշ

Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...

Մաշկաբանություն
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Միջազգային իրավունք
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն

Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...

Հոգեկան առողջություն Աշխատավայրում Ես և կարիերան
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է

–   Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:

–   Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...

Բժիշկներ
Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները

Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...

Բուժում Ներզատաբանություն
Մարդու կմախքը
Մարդու կմախքը

Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...

Անատոմիա և ֆիզիոլոգիա

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ