Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2011

2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն

2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն

Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին, գիտական հայտնագործություններին, աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին: 

 

Գոյություն ունեցող լրատվամիջոցների շարքում իրենց արժանի տեղն ու դերն ունեն պարբերականները, որոնց առաքելությունը ոչ միայն լրատվությունն է, այլև գիտական, հրապարակախոսական, մասնագիտական, հանրամատչելի հոդվածների հրապարակումները: Ինչպես ցանկացած լրատվամիջոց, պարբերականները նույնպես շատ հաճախ չդիմանալով մրցակցությանը, դադարեցնում են իրենց գործունեությունը: Քչերին է հաջողվում գոյատևման երկար ճանապարհ անցնել: 55 տարին գրեթե բացառիկ երևույթ է պարբերականների կյանքում, և, ի ուրախություն մեզ ու մեր բազմահազար ընթերցողների, պետք է նշեմ, որ

«Առողջապահություն» հանդեսն այն եզակիներից է, որ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, երբեմն նույնիսկ առճակատվելով փակման վտանգին, կարողացավ գոյատևել: 

 

Հավատարիմ մնալով իր դավանանքին, ի սկզբանե հանդեսը ստանձնել է առողջապահության համակարգում հայերեն լեզվով հրատարակվող առաջին և միակ պարբերականի դերը և մինչև այժմ իրականացնում է այդ առաքելությունը` իր էջերը տրամադրելով բժշկագիտության զարգացմանը, գիտական կադրերի պատրաստմանը վերաբերող, ինչպես նաև հանրամատչելի հոդվածների հրապարակումներին: 

 

Առողջապահության ոլորտն այսօր կանգնած է արմատական փոփոխությունների շեմին: Բժշկական ծառայությունների որակի, վերակառուցվող և նորաստեղծ հիվանդանոցների ու պոլիկլինիկաների բուժսարքավորումների արդիականացմանը, երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրմանը, սանիտարահակահամաճարակային անվտանգության ապահովմանը, մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականությանը և շատ ուրիշ հարցերի վերաբերյալ հրապարակումներին է պարբերաբար անդրադառնում «Առողջապահություն» հանդեսը: 

 

Եկող` 2012 թ. խմբագրությունը իրականացնելու է ինչպես բովանդակային, այնպես էլ` կազմակերպչական բնույթի մի շարք փոփոխություններ, որոնք էլ ավելի հետաքրքիր կդարձնեն մեր հանդեսը: Ավելի մեծ տեղ Է հատկացվելու մարզային բուժաշխատողների հոդվածների հրապարակումներին, նամակներին, առաջարկություններին ու դիտողություններին: 

 

Ամենակարևոր նորությունը հանդեսի կառուցվածքային փոփոխությունն է:

 

2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն: Հանդեսի էջերում տարբեր հիվանդությունների կանխարգելմանը նվիրված հանրամատչելի հոդվածներից զատ, լուսաբանվելու են նաև ոլորտի արդիականացմանն ուղղված առողջապահության նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրեր, վաստակա-շատ բժիշկների ու պատասխանատու  ղեկավար աշխատողների հետ անցկացվող հարցազրույցներ, բժիշկ-մասնագետների, միջին բուժաշխատողների և մարզային բուժհաստատությունների բազմաթիվ խնդիրներին նվիրված վերլուծականներ, դեղերի ու դեղաբույսերի կարևորությանն առնչվող հարցերի քննարկումներ, հայ բժշկության պատմությանը վերաբերող և շատ այլ թեմաներով հոդվածներ, որոնք էլ ավելի հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն մեր հանդեսը: 

 

Գիտական հոդվածները տպագրվելու են առանձին համարներով, որպես «Առողջապահություն» հանդեսի գիտական հավելվածներ:

 

Շուտով կավարտվի 2011 թվականը և մենք Ձեզ հետ միասին կշարունակենք համագործակցությունը նաև եկող` Նոր տարում: 

 

Ամանորը մեր ժողովրդի նվիրական տոներից է, որին մենք բոլորս նախապատրաստվում ենք մեծ սպասումներով և նշում առատ սեղանների շուրջ: Մեր հանդեսի «Առողջ ապրելակերպ» խորագրի տակ տպագրվող հոդվածները կօգնեն ձեզ ճիշտ սնվելու և խուսափելու ամանորյա ուտեստների չարաշահման պատճառով առաջացող հետևանքներից: Թող գալիք` 2012 թ. մեր ժողովրդի համար լինի առողջության, խաղաղության և բարեկեցիկ կյանքով ապրելու տարի:

Հեղինակ. «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Խանդանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ