Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

Ամերիկյան-ավստրիական հիմնադրամ և Բաց բժշկական ինստիտուտ. The American Austrian foundation

Ամերիկյան-ավստրիական հիմնադրամ և Բաց բժշկական ինստիտուտ. The American Austrian foundation

1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը: 

 

Ի սկզբանե երկկողմանի հանդիսացող այս նախաձեռնությունը հետագայում վերածվեց մի միջազգային կազմակերպության, որը համագործակցում է հասարակական կազմակերպությունների, տարբեր երկրների կառավարությունների, ինչպես նաև անհատ անձանց հետ: Հիմնադրամը կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: 

 

Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի տեսլականն է լրացնել տեղեկատվության պակասը` ընձեռելով բժշկության, մամուլի և հումանիտար գիտությունների ոլորտում աշխատող որակյալ մասնագետներին իրենց կրթությունը շարունակելու հնարավորություն: 

 

ԱԱՀ կրթաթոշակային ծրագիրը, որն ի սկզբանե ուղղված էր միայն ամերիկացիներին և ավստրիացիներին սատարելու համար, այժմ ապահովում է ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների մասնակցությունը: ԱԱՀ-ն իրականացնում է ինչպես իր սեփական ծրագրերը, այնպես էլ միացյալ ծրագրերը ամերիկյան, ավստրիական և միջազգային կազմակերպությունների հետ:

 

Ավստրիայում ԱԱՀ ծրագրերի իրականացմանն աջակցելու համար 1995 թվականին ստեղծվեց Զալցբուրգի հիմնադրամը (The Salzburg Stiftung) իսկ 2002 թվականին` Վիեննայի մասնաճյուղը: 

 

2005 թվականին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի,«Բաց հասարակություն» հիմնադրամի և Ավստրիայի գիտության և կրթության նախարարության համատեղ ջանքերով հիմնադրվեց Բաց բժշկական ինստիտուտը (OMI), որը միավորեց Զալցբուրգի բժշկական սեմինարներն ու կլինիկական պրակտիկան մեկ անվան ներքո: 

 

Բաց բժշկական ինստիտուտի կողմից առաջարկվող ծրագիրը բաղկացած է 3 փուլից:

 

Փուլ առաջին


Գիտելիքի փոխանակում (սեմինարներ): Այս փուլի ընթացքում իրականացվում են ընթացիկ գիտական սեմինարներ: Մասնակիցներն ընտրվում են բարձր մրցակցության պայմաններում: Աշխարհահռչակ մասնագետները տրամադրում են իրենց ժամանակն ու նյութերը: Մասնակիցները հնարավորություն են ստանում աշխատել փոքր խմբերում և ստեղծել անձնական կապեր աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների հետ: 

 

Փուլ երկրորդ


Փորձի փոխանակում (այցելություն կլինիկա): Այս փուլի ընթացքում, սեմիրնարներ հաճախած մասնագետները հնարավորություն են ստանում գործնական հմտություններ ձեռք բերել Ավստրիայի հիվանդանոցներում, ծանոթանալ բուժման նոր մեթոդներին, բուժման ընթացակարգին, ինչպես նաև ժամանակակից հիվանդանոցների և առողջապահության կառավարման հիմունքներին: Բացի դրանից ծրագրի մասնակիցներին ընձեռվում է անձնական ու մասնագիտական կապերի ստեղծման և համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորություն:

 

Փուլ երրորդ


Ունակությունների զարգացում (հեռահար կրթություն), որը թույլ է տալիս ազատ օգտվել ժամանակակից բժշկական տեղեկատվությունից, բարելավել տեղական առողջապահական համակարգը, մասնակցել գիտաժողովներին և կոնֆերանսներին և օգտվել բազմաթիվ այլ առավելություններից:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ