Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է. 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է. 2012-ը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի համար

Շարունակում ենք ներկայացնել խորհրդարանի նախագահներին։ 2004-2007 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի  աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, բժշկական համալսարանի կառավարման խորհրդի անդամ Կարեն Կառլենի Ավագյանը: 

 

Մինչև օրս քաղաքական ակտիվ գործունեությանը զուգահեռ բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախկին նախագահը ամենաջերմ կապերի մեջ է ներկա խորհրդականների հետ` սիրով մասնակցելով նրանց կազմակերպած բազմաբնույթ միջոցառումներին: Նման միջոցառումների թվարկումը մի կողմ թողնելով` նշենք վերջինը:

 

Այց Եռաբլուր

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ շուրջ 300 երիտասարդներ և ուսանողներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած հայորդիների հիշատակին:

 

Այցը նվիրված էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին:

 

Երիտասարդները ծաղիկներ դրեցին բոլոր հերոսների շիրմաքարերին` խոնարհվելով նրանց հիշատակի առջև: Պանթեոնում նրանք նաև հայրենասիրական երգեր կատարեցին:

 

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ