Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Քեմբրիջը տագնապած է. թեստային համակարգի պատճառով ուսանողները դադարել են մտածել և վերածվել են ռոբոտների

Թեստերի միջոցով կրթություն ստացած ուսանողները որևէ նոր գաղափար չեն կարողանում առաջ քաշել: Նման եզրահանգման են եկել Քեմբրիջի համալսարանի դասախոսները` ելնելով իրենց բազմամյա փորձից:

 

Պատմության պրոֆեսորներ Ռեբերտ Թոմբսը և Դեվիդ Աբուլաֆիան կարծում են, որ բազմաթիվ տարիների ընթացքում ուսանողները դադարել են մտածել ոչ ստանդարտ ձևով և այլևս չեն արտահայտում սեփական գաղափարներ: Ավելին, այն սխալները, որոնք հիմա անում են գերազանցիկները, նախկինում միայն թույլ ուսանողների «մենաշնորհն» էր:«Ուսանողները որոշակի արդյունքի վրա են կենտրոնանում, նրանք ուղղակի մտածելու կարիք չունեն»,-կարծում են պրոֆեսորները:

 

Լոնդոնի հռետորական դպրոցի նախկին տնօրեն և կառավարության խորհրդական Ջոն Մակինտոշը կարծում է, որ դրա մեղավորը կրթության թեստային համակարգն է: Այն ուսուցիչներին և ուսանողներին բառացի «ռոբոտների» է վերածել: Նրա խոսքով`  Քեմբրիջում ուսանողները նույնիսկ չգիտեն, թե ինչպես շարադրություն գրել, բայց կարող են ցանկացած թեստ անսխալ անցնել, որը նրանց կրթված մարդ չի դարձնում:

 

«Ջերի Ջարվիսը, ով չորս տարի գլխավորել է Մեծ Բրիտանիայում խոշորագույն քննական կենտրոն Edexcel-ը, կոչ է արել արմատական վերափոխում կատարել որակավորման համակարգում»,- գրում է Telegraph-ը:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ