Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Քեմբրիջ

Քեմբրիջ

The Guardian-ը հրապարակել է աշխարհի լավագույն 100 համալսարանների ցուցակը` ըստ QS World University Rankings-ի: Առաջին հորիզոնականում Բրիտանականան հեղինակավոր Քեմբրիջի համալսարանն է, երկրորդ և երրորդ հորիզոնականներում ամերիկյան Հարվարդն ու Յելի համալսարաններն են: 

 

Քեմբրիջի համալսարանը` Օքսֆորդից հետո Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենահին համալսարանը, ութ հարյուր տարեկան է, որը նշելուն նվիրված տոնական միջոցառումները կատարվել են մեծ հանդիսություններով:

 

Տոնակատարության առիթով կազմակերպվել է հատուկ շոու` նվիրված Քեմբրիջի պատմությանն ու համալսարանի հայտնի շրջանավարտներին, որոնց շարքում են Իսահակ Նյուտոնը, Չարլզ Դարվինը, Ֆրենսիս Բեկոնը, Էռնեստ Ռազենֆորդը և այլոք:

 

Միևնույն ժամանակ քաղաքի կենտրոնում գտնվող չորս եկեղեցիների զանգակատներից հնչել է ղողանջ` հատուկ այդ տոնական միջոցառման համար գրված երաժշտությամբ: Մեղեդու հեղինակը Քեմբրիջի շրջանավարտ, կոմպոզիտոր Ֆիլ Իրիսն (Phil Earis) է:

 

Շատ հետաքրքիր է Քեմբրիջի համալսարանի ստեղծման պատմությունը: Համալսարանը հիմնադրվել է Քեմբրիջ քաղաքի այն մտավորականների կողմից, ովքեր լքել էին Օքսֆորդ քաղաքը և Օքսֆորդի համալսարանն այն պատճառով, որ օքսֆորդյան ուսանողը դաժանաբար սպանել էր քաղաքի մի բնակչուհու: Բացի այդ` Օքսֆորդի երկու գիտնականներ մեղավոր էին ճանաչվել մի կնոջ սպանության մեջ և կախաղան հանվել քաղաքային իշխանության կողմից` թագավորի համաձայնությամբ: Ի նշան բողոքի` համալսարանի ղեկավարությունը հոժարակամ դադարեցրեց համալսարանի գիտական գործունեությունը, և գիտնականները ցրվեցին այլ գիտական հաստատություններ, այդ թվում` Քեմբրիջում գոյություն ունեցող դպրոցը: 

 

Քեմբրիջի ամենահայտնի կառույցը Թագավորական քոլեջի տաճարն է, որը կառուցվել է 100 տարի:

 

Քեմբրիջի շրջանավարտներից 83-ը նոբելյան մրցանակակիրներ են: Այս ցուցանիշով աշխարհում այն հավասարը չունի:

 

Ի դեպ` նոբելյան 23 մրցանակները տրվել են բժշկության բնագավառի առնչությամբ: 

Հեղինակ. Ս.Թ.
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ