Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Ապրիլի 7` մայրերի տոն

Ապրիլի 7` մայրերի տոն

Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում. 

«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս: 

 

Սա համոզիչ ու սպառիչ պատասխան է, բայց խոստովանենք, որ երբ մայրիկին նվեր գնելու պահն է գալիս, մենք ավելի շատ ենք շրջում առևտրի կենտրոններում: Փորձում ենք հարմար մի բան գտնել, որը և պիտանի, և արժեքավոր լինի: Իսկ ինչու է այդքան դժվար մայրիկի համար նվեր ընտրելը, որովհետև մայրը նվիրել է մեզ ամենաթանկ բանը այս աշխարհում` մեր կյանքը: Երանի բոլորս Շիրազի տաղանդը ունենայինք, որպեսզի այնքան գեղեցիկ նկարագրեինք մեր սերը մեր մայրերի հանդեպ: Երանի այնքան ուժ ունենայինք, որ կարողանայինք աստղեր նվիրել մեր մայրիկներին, կամ մեր սիրտը հանեինք ու նվիրեինք նրանց, որ տեսնեին մեր մեծ սերը իրենց հանդեպ:

 

Բայց կարծում եմ դրա կարիքը չունի ոչ մի մայր, որովհետև մեր որդիական սերը չնչին է նրանց անսահման մայրական սիրո համեմատ: Որովհետև մայրական սերը անաղարտ է ու անսահման, որովհետև այն ջերմ է ու կենսատու, իսկ բոլոր մայրերը նման են իրար` աչքերի նույն արտահայտությունը, նույն ժպիտը, երբ նայում են իրենց զավակներին: 

 

Սկսեցինք փիլիսոփայել ու մոռացանք` այնուամենայնիվ ի±նչ նվիրել մայրիկին այդ օրը: 

 

Առաջարկում եմ մի ջերմ ու ամուր համբույր նվիրել մեր մայրերին, որովհետև ինչ էլ նվիրենք, որքան էլ թանկարժեք ու ճոխ լինի մեր նվերը, միևնույնն է, նա կժպտա ու կասի.

 

- Իմ ամենամեծ նվերը դու ես, զավակս: 

Հեղինակ. Գ. Սլոյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. otvet.mail.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ