Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

«ԱՐՄԵՆՊՐԵՍԸ» մեր լավագույն շրջանավարտներից մեկի` ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախկին նախագահի մասին

«ԱՐՄԵՆՊՐԵՍԸ» մեր լավագույն շրջանավարտներից մեկի`  ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախկին նախագահի մասին

–   Տղամարդը դժվարությամբ է կարողանում բարձունքների հասնել, երբ կողքին չի լինում կին, ով միշտ հասկանում է ու օգնում դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից:

 

Եթե անգամ այս տեսակետը չի կարելի ընդհանրացնել բոլոր տղամարդկանց համար, այնուամենայնիվ, պարզ է` նրանց ճախրելու համար թևեր պարգևող կանայք սովորաբար մնում են ստվերում: Առանց որևիցե ֆեմինիստական շարժում սկսելու ակնկալիքի պետք է նշել, որ մեր տեսակետը դարձավ համոզմունք, երբ«Արմենպրես»-ը հանդիպեց և զրուցեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տիկնոջ` Լուսինե Նավասարդյանի հետ: 

 

–   Լուսինե´, իրականում դժվա՞ր է լինել նախարարի կնոջ դերում:

 

–   Տանը ես բացարձակապես չեմ զգում որևիցե տարբերություն կամ առանձնահատկություն, որ նախարարի կին եմ: Մեր տանը գործում է ընդհանուր բանաձևը` ամուսին-կին-երեխաներ: Իսկ ահա դրսում պետք է նշել, որ շատ դժվար է: Դա կաշկանդվածության պատճառ է, քանի որ հաճախ աշխատանքի վայրում, երբ ցանկանում ես մի փոքր թուլանալ, ծիծաղել, միշտ հիշում ես, որ կողքից քեզ նայում են որպես նախարարի կնոջ:

 

–   Ընդունված է կարծել, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու ետևում կանգնած է ուժեղ կին; Ձեր ամուսնու հաջողությունների քանի՞ տոկոսն եք «վերագրում» Ձեր ուժեղությանը:

 

–   Այդ հարցին, կարծում եմ` պետք է ամուսինս պատասխանի (համեստորեն ժպտում է): Միայն մի բան հասցրել եմ նկատել, որ երբ ունենում ենք որոշակի խնդիրներ, ճգնաժամային պահեր, դա միանգամից տեսանելի է դառնում նրա պահվածքում: Հեռուստատեսությամբ ամուսնուս տեսնելիս միանգամից զգում եմ, թե ինչպես է կոնկրետ իրադարձությունն անդրադարձել նրա վրա: Փոխվում է նրա դեմքի արտահայտությունը, որոշակի լարվածություն է սկսվում նկատվել: Կարծում եմ, որ հենց նմանատիպ պարագաներում ես համոզվում, որ, իրոք, գտել ես քո երկրորդ կեսին:

 

–   Կարողանու՞մ եք Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի գործունեությանը հետևել քննադատի աչքերով:

 

–   Միշտ դա մեր հարաբերություններում եղել է պարտադիր պայման: Կարծում եմ, որ նույնիսկ իր կատարած ընտրության մեջ այդ հանգամանքը կարևոր տեղ է գրավել: Ես միշտ նայում եմ նրան քննադատի աչքով: Իր խոսքերով` իր առաջին քննադատը ես եմ: Իհարկե, թերություններ նկատելիս անպայման մատնաշում եմ դրանք: Կարծում եմ` իրեն դա օգնում է:

 

–   Դուք բժիշկ եք, աշխատում եք ձեր մասնագիտությամբ: Որքանո՞վ է պարոն Աշոտյանն օգնում Ձեզ: 

 

–   Ինչպես յուրաքանչյուր կնոջ համար, ինձ համար էլ չափազանց կարևոր է ունենալ այն գիտակցությունը, որ կարող ես հույսդ դնել կողակցիդ վրա: Ընդհանրապես, կնոջ աշխատելու մեջ մեծ է ամուսինների դերը ցանկացած մասնագիտությամբ` անկախ ամուսինը նախարար է, թե ոչ: Ուրախ եմ, որ նա կարողանում է ընտանիքում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կարողանամ հանգիստ աշխատել:

 

–   Իսկ Դուք կցանկանայի՞ ք լինել կրթության նախարար: Ի՞ նչ փոփոխություն կիրականացնեիք այդ պաշտոնում: 

 

–   Ոչ, չէի ցանկանա, քանի որ շատ բարդ աշխատանք է: Ես տեսնում եմ, թե նա ինչքան կարոտ ունի իր երեխաների, ընտանիքի նկատմամբ: Չունի շաբաթ-կիրակի, հանգստյան օրեր: Տան կինը, մայրը չի կարող այդ ռեժիմով աշխատել: Իսկ փոփոխության մասին պետք է նշեմ, որ իր աշխատանքից, իրականացվող բարեփոխումներից քիչ եմ տեղյակ: Մենք տանը աշխատանքային ոչ մի հարց չենք քննակում: 

 

–   Ընդունված է կանանց համարել թույլ սեռի ներկայացուցիչներ: Որքանո՞ վ եք համամիտ այդ բնութագրմանը: 

 

–   Համամիտ եմ այդ գաղափարին, քանի որ իրականում կինը թույլ է: Իհարկե, կան ուժեղ կանայք, ովքեր կարողանում են կարևոր որշումներ կայացնել, դժվարին իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնել: 

 

–   Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը սովորաբար ընդունում ենք որպես լավագույնը կանանց կյանքում տարվա ընթացքում, քանի որ տղամարդիկ ավելի ուշադիր են և բարեհամբույր: Ինչքանո՞վ է Ձեր ինքնազգացողությունը փոխվում այդ շրջանում:

 

–   Չեմ ասի, որ ամբողջովին նույնն է և չի փոխվում, բայց եթե ասեմ արտասովոր փոփոխություն եմ զգում, դա էլ սխալ կլինի: Հեռուստատեսությունը, ցուցափեղկերն են ավելի շատ տոնական մթնոլորտ ստեղծում: 

 

–   Ինչպիսի՞ նվերներ եք նախընտրում ստանալ:

 

–   Իրականում նվերներ ստանալ շատ եմ սիրում: Իսկ Արմենի նվիրած նվերները միշտ յուրահատուկ են և հետաքրքիր: Ծաղիկներ ստանալ ևս շատ եմ սիրում:

 

–   Այժմ ինչի մասին է երազում Լուսինեն: Արմեն Աշոտյանը վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում նշել էր, որ երազում է աղջիկ ունենալու մասին: 

 

–   Նպատակներ շատ ունեմ: Ապագայի պլաններում ես էլ եմ աղջիկ ուզում, քանի որ մայրը միշտ աղջիկ է ուզում ունենալ (ծիծաղում է): Հետաքրքիր է, որ դա ոչ թե ընդունում եմ, այլ զգում եմ: Ես միշտ կատակով ասում եմ, որ եթե իմանամ, որ զույգ աղջիկ կունենամ, հենց հիմա էլ կունենամ:

 

–   Ո՞րն է ձեր շնորհավորանքի խոսքը հայ կանանց:


Ցանկանում եմ, որ բոլոր հայ կանայք լինեն իրենք իրենց մեջ հաշտ ու համերաշխ, ինչը ես ներդաշնակություն եմ անվանում: ցանկանում եմ, որ իրենց զգան լիարժեք ու սիրված և միշտ ժպտան:

 

–   Դուք մաղթում եք հոգեկան ներդաշնակություն: Իսկ ինքներդ ունե՞ք Ձեր երկու «ես»-երին հաշտեցնելու խնդիր:

 

–   Վտանգավոր հարց եք տալիս (ծիծաղում է): Երբեմն լինում են վեճեր, սակայն, իմ կարծիքով` դա առաջընթացի գրավականն է` հակառակ դեպքում ես չեմ ապրի, եթե իմ մեջ որոշակի դրվագներում չունենամ պայքար, կկարծեմ, որ չեմ ապրում, այլ գոյատևում եմ, երբ ամեն ինչ սկսում է գոհացնել. ապրել նշանակում է ձգտել ու հասնել` հաճախ հակամարտությունների հաշվին:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ