Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի նախագահներին

ԵՊԲՀ ՈՒԽ-ն 20 տարեկան է: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական խորհրդարանի  նախագահներին

1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի  աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

Չնայած իր բազմազբաղվածությանը ՀՀ ԿԳ նախարարն ակտիվորեն մասնակցում է բժշկական համալսարանում իրականացվող միջոցառումներին, ծրագրերին` դառնալով ջատագովը այն կրթօջախի, որի սանն է եղել: 

 

Ներկայացնել ՈՒԽ նախագահի ողջ գործունեությունը դժվար է: Այն չափազանց մեծ ընդգրկում ունի: Նշենք միայն մեկ փաստ...

Երբ Արմեն Աշոտյանը բժշկականի ուսանողական խոհրդարանի նախագահն էր...

 

Հանրապետության ԲՈՒՀ-երի մեծ մասն ունեին իրենց պաշտոնաթերթերը: Բժշկականի խորհրդարանականները որոշեցին ստեղծել ուսանողական թերթ: Հանրապետությունում առաջին ուսանողական թերթի` Medicus-ի կնքահայրը բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Արմեն Աշոտյանն էր: Նախաձեռնությունը օրինակ հանդիսացավ մյուս բուհերի համար` ունենալ իրենց ուսանողական թերթերը:

 

Ի դեպ` մի հետաքրքիր փաստի մասին ևս: Ներկայումս, երբ առիթ եմ ունենում լսել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ստեղծագործական հաջողությունների մասին` բանաստեղծություններ, երաժշտություն, հիշում եմ այն օրը, երբ  երկուստեք փոխհամաձայնության գալով` որոշեցինք ՙԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ՚ ընթերցողների դատին ներկայացնել Արմեն Աշոտյանի բանաստեղծությունները` առանց նշելու հեղինակի անունը: Քիչ է ասել` բանաստեղծությունները դուր եկան«ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» ընթերցողներին: Ավելին` մինչև օրս հիշում եմ մորը նվիրված նրա բանաստեղծություններից շատ հուզիչ հատվածներ...

Հեղինակ. Ս.Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ