Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Ձնծաղիկ

Ձնծաղիկ

Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները:

Ձնծաղիկների ընտանիքում (Galanthus) կա 12-18 տեսակ (տարբեր աղբյուրներ տարբեր քանակի մասին են հաղորդում), որոնք սերում են Եվրոպայի, Կովկասի և Թուրքիայի անտառներից, դաշտերից ու սարերից:

Եվրոպայի տարբեր կլիմայական գոտիներում ձնծաղիկները տարբեր ժամանակ են ծաղկում` դեկտեմբեր-հունվարից մինչև մարտ-ապրիլ:

Ձնծաղիկները հասնում են 20-25 սմ բարձրության, տարբեր տեսակներ ունեն տարբեր չափեր և ծաղկի տարբեր ձևեր:

Տարվա մեծ մասը ձնծաղիկներն անց են կացնում սոխուկի տեսքով, հողի տակ և սկսում են ակտիվանալ աշնանից, երբ սոխուկներն արթնանում են և արմատներ տալիս: Դա տևում է մինչև գարուն, երբ նրանք սկսում են աճել, ծաղկում են և ուժ են հավաքում նոր սեզոնի համար:

Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները: Նա չի վախենում ձնից, ձմեռային սառնամանիքներից կամ գարնանային ցրտերից: Ձնծաղիկի ծաղկումը գարնան գալու առաջին նշանն է:

Подснежники1Ձնծաղիկների ընտանիքում (Galanthus) կա 12-18 տեսակ (տարբեր աղբյուրներ տարբեր քանակի մասին են հաղորդում), որոնք սերում են Եվրոպայի, Կովկասի և Թուրքիայի անտառներից, դաշտերից ու սարերից: Եվրոպայի տարբեր կլիմայական գոտիներում ձնծաղիկները տարբեր ժամանակ են ծաղկում` դեկտեմբեր-հունվարից մինչև մարտ-ապրիլ:

Ձնծաղիկները հասնում են 20-25 սմ բարձրության, տարբեր տեսակներ ունեն տարբեր չափեր և ծաղկի տարբեր ձևեր:

Տարվա մեծ մասը ձնծաղիկներն անց են կացնում սոխուկի տեսքով, հողի տակ և սկսում են ակտիվանալ աշնանից, երբ սոխուկներն արթնանում են և արմատներ տալիս: Դա տևում է մինչև գարուն, երբ նրանք սկսում են աճել, ծաղկում են և ուժ են հավաքում նոր սեզոնի համար:

ПодснежникиՁնծաղիկները բազմանում են սոխուկներով, որոնք աճում են ամռան ընթացքում: Ձնծաղիկը չի սիրում տեղափոխություն, բայց եթե այն անհրաժեշտ է, դա հարկավոր է անել անմիջապես ծաղկելուց հետո, երբ դեռ տերևները կանաչ են: Հարկավոր է տեղափոխել սոխուկին կպած հողագնդի հետ միասին: Սոխուկները պետք է տնկել 5սմ խորությամբ: Սերմերով բազմացումը հնարավոր է , բայց դա լավագույն ձևը չէ, քանի որ այդ բույսերը ծաղկում են 4-5 տարի հետո: Ձնծաղիկի համար գերադասելի է ձմռան մինուսային ջերմաստիճանը, գոնե կարճ ժամանակահատվածի համար:

Երկու կարևոր հանգամանք հաջող ծաղկման համար. շատ խոնավություն և գարնանը մի քանի ժամ լուսավորություն: Բնության մեջ այս երկու պայմանը բնականորեն պահպանվում են: Այգում, եթե ձեր կողմերում ձմեռներն անձյուն են, անհրաժեշտ է կոկոնների և ծաղկման ընթացքում ջրել ձնծաղիկներին: Որքան ցուրտ է եղանակը, այնքան երկար են ծաղկում ձնծաղիկները: Ծաղկելուց հետո հարկավոր է թողնել տերևներին բնական ձևով մահանալ:

Ինչպես շատ սոխուկավոր բույսեր, ձնծաղիկները համարյա խնամք չեն պահանջում, բայց երբեմն նոր ձեռք բերած ձնծաղիկներին դժվար է լինում ստիպել, որ ծաղկեն: Եթե նրանք հաջող արմատակալում են ձեր այգում և զգում իրենց ինչպես իրենց տանը, նրանք կծաղկեն ամեն տարի և ուշադրություն չեն պահանջի:

Այգում ձնծաղիկներ կարող են աճել ալպիական բլրի վրա, ծառերի եւ թփերի տակ, ոչ բարձր թմբերի վրա, թաղարների մեջ: Նրանք լավ են նայվում կոկիկ բազմաթիվ խմբերի տեսքով կամ գորգի նման տարածված:

Ձնծաղիկների համար լավ ընկերներ են այնպիսի վաղ ծաղկող ծաղիկներ, ինչպիսիք են ցրտադիմացկուն ցիկլամենը, կրոկուսները, նարգիզները, նաև խոստան, գարնանածաղիկը և այլ գարնանային բազմամյա բույսեր:

Հետաքրքիր փաստեր ձնծաղիկի մասին

Ամեն տարի ապրիլի 19-ին շատ երկրներ ավանդաբար տոնում են գարնանային "Ձնծաղիկի օրը" տոնը: Այդ պատմությունը գալիս է Անգլիայից, 1984 թվից: Ընդհանրապես աշխարհում, կլիմայական պայմաններից կախված, ձնծաղիկները ծաղկում են հունվարից ապրիլ: Եվ քանի որ Մեծ Բրիտանիայում այն ծաղկում է ապրիլի կեսերին, այդ տոնը համարվում է գարնան սկզբի, տաք արևոտ օրերի տոն և նշվում է շատ երկրներում: Պետք է նկատել, որ Անգլիայում ձնծաղիկները շատ հարգի են: Կարծիք կա, կապված է հին անգլիական հավատի հետ, որ տան շուրջը տնկած ձնծաղիկները պահպանում են բնակիչներին չար ոգիներից: Միացյալ Թագավորությունում ձնծաղիկներով զարդարում են քաղաքային ծաղկաթմբերը, նրանց բազմացմանը նույնքան ուշադրություն են դարձնում, որքան Հոլանդիայում վարդակակաչների բազմացմանը:

Ձնծաղիկի լատինական անվանումը` Galanthus, նշանակում է "կաթնային ծաղիկ": Այս բույսը հայտնի է դեռ առաջին հազարամյակից, միջին դարերում նրան մեծարում էին որպես անաղարտության խորհրդանիշ, իսկ 19-րդ դարում սկսեցին աճեցնել: Այժմ ձնծաղիկ աճեցնում են երկրագնդի շատ վայրերում, բայց պրակտիկորեն նրանք գրանցված են Կարմիր գրքում: Ամենատարածվածը ձյունասպիտակ ձնծաղիկն է, կան նաև հունական, կովկասյան, բյուզանդական … նրանք բոլորը տարբերվում են ձևով, գույնով և նույնիսկ բույրով , բայց բոլորը սիրելի են: Կան նաև առասպելներ ձնծաղիկի մասին, օրինակ, երբ Ադամն ու Եվան վտարվել են դրախտից, ձյուն է եկել: Եվան սառել է և սկսել է արտասվել` հիշելով դրախտի տաք օրերը: Որպեսզի նրան մխիթարի, Աստվածը ձյան փաթիլների մի մասը վեր է ածել ձնծաղիկների: Տեսնելով ծաղիկները` Եվան ուրախացել է, և հույս է արթնացել , որ ամեն ինչ լավ կլինի: Այստեղից համարվում է, որ ձնծաղիկը հույսի խորհրդանիշ է:

Մեկ այլ առասպելում աստվածուհի Ֆլորան ծաղիկներին հագուստներ է բաժանում և ձնծաղիկին նվիրում է սպիտակ զգեստ: Բայց ձյունը նույնպես ցանկանում է մասնակցել պարահանդեսին, չնայած նրան հագուստ չէր հասնում: Եվ նա խնդրում է ծաղիկներին իրեն օգնել, բայց վերջինները վախենում են ցրտից ու չեն համաձայնում: Միայն ձնծաղիկն է նրան ծածկում իր սպիտակ թիկնոցով և նրանք միասին պտտվելով պարում են ծաղիկների պարահանդեսում, լցվում միմյանց նկատմամբ համակրանքով և մինչ օրս անբաժան են :

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրիզանթեմ
Քրիզանթեմ

Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...

Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս
Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույս

Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...

Ձմռանը ծաղկող բույսեր
Ձմռանը ծաղկող բույսեր

Եթե ցանկանում եք ձմռանը ձեր տանը ծաղկող բույսեր ունենալ, ապա խոլորձ, լեռնավարդ կամ մրտավարդ (ալպյան վարդ), պուանսետիա, սենյակային փողաշուշաններ (կալա), զիգոկակտուս, ռիպսալիդոպսիս...

​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com
​Աֆրիկյան կամ կասպյան մարգարտածաղիկ. ankakh.com

Գեղեցիկ և էկզոտիկ ծաղիկների թվին պատկանող այս բազմամյա կիսաթուփը ծագումով Հարավային Աֆրիկայից է: Այս ծաղիկն անսովոր գեղեցիկ ձև և գույներ ունի: Նրա միջուկը վառ կապույտ գույնի է` պսակավորված դեղին գույնով, իսկ ծաղկաթերթիկները...

Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com
Բարերար ազդեցությամբ սենյակային ծաղիկներ. ankakh.com

Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին...

Մանուշակ
Մանուշակ

Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է: Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտավոչապես 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի...

Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը
Սենյակային բույսեր, որ առավելագույնս մաքրում են օդը

Սենյակի օդը մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան` փողոցինը։ Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները հագեցնում են սենյակը թունավոր...

Սոճի
Սոճի

Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է: Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus)...

Սետկրեասեա (Setcreasea)
Սետկրեասեա (Setcreasea)

Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են...

Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)
Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)

Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է...

Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)
Գվիանական Կուրուպիտա (Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ: Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը: Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով...

Պենտաս (Pentas)
Պենտաս (Pentas)

Տորոնազգիների ընտանիք, որի մեջ մտնում են երկշաքիլավորների դասին պատկանող բույսեր` թփեր, խոտաբույսեր, ծառեր, լիաններ (Rubiaceae)...

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»
Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ»

Էուստոմա, Լիզիանտուս կամ «Իռլանդական վարդ». ահա այս հիասքանչ բույսի անվանումների ոչ լրիվ ցանկը, որին, իսկապես, կարելի է ոչ սովորական վարդի տեղ դնել: Էուստոման պատկանում է երկշաքիլավորների ընտանիքին, նրա հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է...

Անանաս
Անանաս

Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ