Կանաչ աշխարհ
Անանաս
Բույսի անվանումն առաջացել է նրա հարավամերիկյան տեղական անվանման փոփոխված ձևից: Այս ընտանիքի մեջ հավաքված են 8 տեսակ, որոնք տարածված են Բրազիլիայում, Պարագվայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, ինչպես նաև լայնորեն աճեցվում են երկու կիսագնդերի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Բույսը ճանաչված է XVII դարի կեսերից:
Բնակարանային պայմաններում հիմնականում աճեցվում է անանասի մի տեսակը: Դա հողին կպած բույս է, շատ կարճ ցողունով և կոշտ, ուղիղ տերևների վարդակով: "Variegatus" ձևի տերևները գծավոր, կանաչա-մարմնագույն են, պայծառ լույսի տակ երևում են վարդագույն: Ծաղկելուց հետո առաջանում է հյութալի, մսեղ, ոսկեդեղնավուն պտուղ, որը հիշեցնում է “կոն”: Պտղի ծայրին շարունակում է աճել հիմնական առանցքը և ձևավորվում է կարճ վերին ճյուղը` "սուլթանը”: Պտուղը հասունանում է 4,5-5 ամսում:
Խորհուրդ է տրվում բույսն աճեցնել հարավային և հարավարևմտյան պատուհաններին, ոչ ստվերոտ և լավ օդափոխվող սենյակներում:
Անանասի A. comosus (L.) Merr. տեսակը հասնում է մինչև 1 մ բարձրության և ունենում է մինչև 2 մ տրամագիծ:
Լուսավորությունը
Պայծառ լույս
Ջրելը
Աճման շրջանում առատ ջրում են և ցողում, սնուցում` օրգանական և հանքանյութերով պարարտանյութերով, իսկ աշնանից աստիճանաբար նվազեցնում են ջրելը:
Օդի խոնավությունը` չափավոր, աճի ժամանակ խորհուրդ է տրվում ցողել բույսը:
Խնամքը.
Գարնանն ու ամռանը 2-3 շաբաթը մեկ պարարտացնել:
Բազմացումը.
Գարնան կեսերից մինչև ամառվա կեսերը, ճյուղերով, 24°С ջերմաստիճանում:
Բացի դրանից, անանասը կարելի է աճեցնել տանը, խանութից գնած անանասից: Դրա համար անհրաժեշտ է վերցնել հասած անանաս, զգուշորեն պտտեցնելով առանձնացնել տերևներով վերնամասը: Վերին մասը թողնել չորանա օդափոխվող սենյակում 5 օր, ինչի շնորհիվ փակվում են անոթները և թույլ չեն տալիս զարգանալու տարբեր մանրէների: Հետո հեռացնել ներքևից 15-20 տերևիկներ, ավելի լավ կլինի մեկ-մեկ: Նրանք կառանձնանան պարույրաձև: Եթե տեսնեք տերևների արանքում փոքրիկ կոճղիկներ, աշխատեք չվնասել: Եթե արդեն տերևիկները հեռացված են և կոճղը `մերկացած, վերին մասը թողեք ևս 2-3օր, բայց դա պարտադիր չէ: Ամենահաճախ պատահող խնդիրն այն է, որ մինչ արմատներ տալը կոճղը փտում է: Կարելի է վերին մասի վրա ածուխ լցնել (կարելի է նաև դեղատներում վաճառվող ակտիվացված ածուխը):
Հողի բաղադրությունը պետք է լինի այնպիսին, ինչպես բրոմելիաների համար է նախատեսված, նախընտրելի է պլաստիկ թաղարը: Անանասը լույսի կարիք ունի, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթների: Հողը պետք է լինի խոնավ, բայց ոչ թաց: 6-8 շաբաթից անանասը պիտի արմատակալի, այդ ժամանակ նրան չպետք է պարարտացնել և շտապել, ընթացքը կարող է տևել 3 ամիս: Երբ ի հայտ կգան նոր` բաց կանաչ տերևներ, անանասը կարելի տեղափոխել ավելի մեծ թաղարի մեջ: Այդ ժամանակ անանասին անհրաժեշտ է ավելի շատ լույս` 6-8 ժամ արևի ուղիղ ճառագայթներ:Հարկավոր է պարարտացնել ամիսը մեկ: Մեկ տարի հետո անանասը կունենա ուժեղ զարգացած արմատներ և նրան կարելի է նորից տեղափոխել:
Անհրաժեշտ է հիշել, որ անանասը խոնավասեր է, բայց լավ դրենաժի կարիք ունի:
Հնարավոր դժվարությունները. ալրացող որդը, տերևների ծայրերի չորանալը չոր օդով սենյակներում:
12.01.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ