Կանաչ աշխարհ
Բույսերը կարողանում են հաշվել, բայց միայն գիշերը. ankakh.com
Դպրոցական կենսաբանության դասընթացից շատերը կհիշեն` ինչ է ֆոտոսինթեզը: Երբ արևը լուսավորում է, բույսը սինթեզում է օրգանական նյութերը (օսլան և շաքարը) ածխաթթու գազից և ջրից: Բայց երբ գալիս է գիշերը, բույսերի համար դժվարություններ են ստեղծվում, քանի որ պարզ նյութերի փոխակերպումը օրգանականի և հետագա սնուցումը խանգարվում է: Բույսերը ստիպված են լինում հույսը դնել իրենց պահեստային միջոցների վրա:
Պարզվում է` նրանք նախատեսում և հաշվում են բավականին հաջող. օսլայի պահուստը բաժանում են չափաբաժինների, որոնցով սնվում են ամբողջ գիշերվա ընթացքում, մինչև արևի դուրս գալը. "Սա ֆունդամենտալ կենսաբանական գործընթացների մակարդակի վրա առաջին թվաբանական հաշվարկների համոզիչ օրինակն է ",- ասում է հետազոտությունների համահեղինակ Մարտին Հովարդը (Martin Howard),որը Ջոն Ինսի կենտրոնում ուսումնասիրում է մաթեմատիկական մոդելները:
Հովարդն ու իր թիմը կառուցել են համակարգչային մաթեմատիկական մոդել, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչպես է բույսերին հաջողվում անց կացնել գիշերը, նաև շարունակել աճել օրվա մութ ժամերին: Օրինակի համար նրանք վերցրել են դասական բույս ` Arabidopsis thaliana (резуховидку), որը խոտաբույս է կաղամբազգիների ընտանիքից:
Փորձը ցույց է տվել, որ ֆոտոսինթեզի ընթացքում բույսերը օսլան և շաքարը պահեստավորում են "սև օրվա" համար: Գիշերը պահեստավորված նյութերը սկսում են օգտագործվել: Բույսը դրանք բաժանում է հստակ չափաբաժինների և հաշվում, որ իրեն բավարարեն մինչև առավոտ, ավելին, այդ մեխանիզմն աշխատում է, երբ գիշերը սովորականից շուտ է գալիս և պահեստը քիչ կամ շատ է լինում:
Այնպիսի զգացողություն է, որ բույսն իրոք թվաբանական բաժանում է կատարում, որ սովից չմեռնի:
"Մաթեմատիկական հաշվարկ կատարելու ունակությունը կյանքի անհրաժեշտություն է բույսի համար: Այդ գործընթացի հետ ծանոթանալը թույլ կտա ոչ միայն զարգացնել կենսաբանական տարբեր ճյուղեր, այլև լավացնել տարբեր կուլտուրաների բերքատվությունը", - կարծում է մետաբոլիզմի ոլորտի փորձագետ, կենսաբան Էլիսոն Սմիտը(Alison Smith), որը նաև հետազոտության հեղինակներից մեկն է:
Երբ գալիս է գիշերը, ամեն մի տերևի ներսում հատուկ գործողություններ են կատարվում, ինչը թույլ է տալիս բույսին չափել իր պահեստի քանակը մինչև լուսաբաց: Հետո բույսը որոշում է չափաբաժնի չափը, որը պիտի օգտագործի գիշերվա ընթացքում և այնքան ճշգրիտ, որ լուսադեմին մնում է պահեստավորած օսլայի միայն 5 տոկոսը:
"Նրանց հաշվարկները այնքան ճշգրիտ են, որ նրանք ոչ միայն պաշտպանում են իրենց սովից, այլև իրենց մշակած օրգանական նյութերը օգտագործում են առավելագույն օգուտով և արդյունավետությամբ: Եթե նրանք ծախսել են պահեստավորվածը համեմատաբար արագ, ապա առավոտյան կլինեն քաղցած, իսկ եթե կերակրվել են չափազանց դանդաղ, ապա կերակրի մի մասը ավելորդ կլինի և անիմաստ արտադրված",— պատմում է Սմիտը մամուլի հաղորդագրության մեջ:

Մաթեմատիկական մոդելը ցույց է տվել նաև, թե հատկապես ինչպես են բաշխվում պահեստավորված նյութերը: Գիտնականները հասկացել են, որ "մաթեմատիկական հաշվարկները" կատարվում են մոլեկուլների մակարդակով:Չափաբաժիններ բաժանման և դրանց օգտագործման գործընթացը կարգավորվում է երկու տեսակի մոլեկուլների միջոցով: Գիտնակաների կողմից պայմանական անվանված S մոլեկուլը (starch — օսլա), ներկայացնում է պահետավորվածի քանակի մասին տեղեկություն, իսկ T մոլեկուլը `(time — ժամանակ) հաղորդում է , թե որքան է մնացել լուսաբացին: S մոլեկուլներն օգնում են իրացնելու պահեստը, իսկ T -երը չեզոքացնում են այդ գործընթացը:
Մոդելը հաշվի է առել նաև սպիտակ գիշերները, երբ Arabidopsis thaliana-ն կարող է վերսկսել օսլայի արտադրությունը: Այդ ժամանակահատվածներում բույսը կարգավորում է սննդարար նյութերի գործածումը, հաշվի առնելով, որ դեռ ժամանակ կունենա ցերեկը լրացնել իր պահեստները:
Կենսաբանները գտել են, թե որ սպիտակուցներն են մասնակցում S -ն T-ի վրա բաժանման սիստեմում, քանի որ այդպիսի հատկությունները պայմանավորված են միայն գենետիկակական կոդի հատուկ կառուցվածքով:Պարզվել է, որ PWDգենի մեջ մուտացիան կարգավորում է օսլայի իրացման գործընթացը և կարևոր դեր է խաղում բույսի թվաբանական հաշվարկներում:
Իհարկե, բոլոր այս գործընթացները բնական են ընթանում և պայմանավորված չեն իրական մաթեմատիկայով: Բույսերը, լինելով բարդ բազմաբջիջ օրգանիզմ, ունեն իրենց որոշակի կենսաբանական համակարգը, որը բիոդաշտում ապահովում է հարմարավետ և երկարատև գոյատևում: Այնուամենայնիվ, կենսաբանական գործընթացների աշխատանքը ուսումնասիրելու համար մաթեմատիկական մոդելների ստեղծումը սկզբունքային նոր մոտեցում է, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ բույսերի ապրելակերպը:
Հոդվածը, որը նկարագրում է հետազոտության արդյունքները, կհրապարակվի eLIFE-ում: Մինչ այդ աշխատանքի արդյունքները կարելի է կարդալ arXiv.org կայքում հրապարակված հոդվածում:
09.01.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ