Կանաչ աշխարհ
Դիֆենբախիա
Դիֆենբախիա անվանումը տվել է ավստրական բուսաբան Հենրիխ Վիլհելմ (1794-1865) , որը հայտնի է Արոիդների ընտանիքի բույսերի ուսումնասիրությամբ: Այս անունը դրվել ի պատիվ Վիեննայի Շյոնբրունյան կայսերական պարտեզների ավագ այգեպան Ժոզեֆ Դիֆենբախի (1796—1863).
Այս բույսի 30 տեսակ աճում են Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում: Այն մշտականաչ թուփ է ուղիղ, ամուր, կանաչ ցողունով: Ունի խոշոր, լայն տերևներ ` զարմանալի գույներով, բաց և դեղնականաչ կետերով:
Դիֆենբախիայի տեսակները դժվար են իրարից տարբերվում, միայն կանաչավուն տերևներով `մեջտեղից սպիտակ երակ ունեցող Dieffenbachia oerstdii է: Ամենատարածված տեսակը Dieffenbachia picta (Dieffenbachia maculta) է, ձվաձև տերևներով` վրան փղոսկրե գույնի պուտիկներ: Այդ կետերը տարբեր չափերի են կամ միձուլվում են ավելի մեծ նշանի հետևյալ տեսակների մոտ` Camila, Marianne և Rudolf Roehrs , որոնց տերևները համարյա ամբողջովին կրեմագույն է կամ փղոսկրի գույնի: Dieffenbachia amoena –ն ավելի խոշոր բույս է , նրա տերևները հասնում են 50 սմ, իսկ ցողունը 1,6 մ բարձրության: Մուգ կանաչ տերևների վրա սպիտակ գծիկներ են, որոնք ավելի հստակ երևում են Tropic Snowտեսակի վրա: Անսովոր տեսք ունի դեղնականաչավուն Dieffenbachia basei-ը և հսկայական տերևներով Dieffenbachia bowmannii (մինչև 70 սմ և ավելի) :
Տարիքով դիֆենբախիան կարող է հասնել մինչև 2 մետրի և ավելի, սակայն սովորական տան պայմաններում ներքևի տերևները թափվում են և բույսը նմանվում է կեղծ արմավենու:
Դիֆենբախիան աճեցնելը դյուրին չէ, նա չի սիրում սառը միջանցիկ քամիներ, ձմռանը` ցածր ջերմաստիճան: Այս խոշոր դեկորատիվ բույսը սիրում է աճել տաք պայմաններում կլոր տարին նվազագույնը 18°С ջերմաստիճանում, ցանկալի է ավելի բարձր: Որոշ կամակոր տեսակներ կարող են մահանալ ջերմաստիճանի տատանումներից, բայց ավելի տարածված տեսակները (Dieffenbachia picta и Dieffenbachia amoena) բավականաչափ դիմացկուն են և լավ են աճում կենտրոնացած ջեռուցում ունեցող բնակարաններում:
Պետք է հիշել, որ դիֆենբախիայի և մի քանի այլ արոիդների հյութը մաշկի կամ լորձափաղանթի վրա ընկնելու դեպքում, կարող է հանգեցնել անսպասելի ռեակցիայի: Այդ պատճառով վերատնկելիս հարկավոր է մտածել անվտանգության մասին: Հարկավոր է հագնել ձեռնոցներ, ինչու չէ նաև մառլիայի վիրակապ: Աշխատանքից հետո հարկավոր է լավ լվանալ ձեռքերը: Բույսի հյութը թունավոր է, այն խորհուրդ չի տրվում դնել երեխաների սենյակում:
Դիֆենբախիան շատ օգտակար հատկություններ ևս ունի: Այն մաքրում է օդը տոքսիններից: Այս բույսը խորհուրդ է տրվում աճեցնել արտադրությունում կամ այն տներում, որոնք գտնվում են խոշոր գործարանների կամ մայրուղիների կողքին:
Տեղը
Դիֆենբախիան լուսասեր է, բայց չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ: Մութ տեղում տերևները գունաթափվում են և բույսը կորցնում է գրավչությունը:.
Ջրելը
Բույսը չի սիրում, երբ հողը չափազանց չորանում է : Այսպիսով, այն պահանջում է մշտական ջրել և տերևները լվանալ տան ջերմաստիճանի ջրով:
Օդի խոնավությունը
Չափավոր
Բազմացումը
Բազմացնում են վերին ցողունի կտրոնով:
Վերատնկումը
3-4 տարին մեկ անգամ վերատնկում են ոչ շատ մեծ թաղարներում: Պարբերաբար հարկավոր է պարարտեցնել ապրիլից մինչև օգոստոս, այդ ժամանակշրջանում է նա նոր տերևներ տալիս և գեղեցկանում: Բայց եթե այն շատ է մեծացել և ցողունը մերկացել է , այն կարելի կտրել 10սմ բարձրության, որից շատ արագ նոր ցողուններ են աճում:
Հնարավոր դժվարությունները
Ցողունիհիմքըփափուկէևկորցնումէգույնը`ցողունը փտում է: Հիվանդությանը նպաստում է չափից շատ ջրելը և ցածր ջերմաստիճանը: Հիվանդության սկզբում կարելի է կտրել վնասված մասը և վրան փայտածուխ լցնել, այնուհետև բույսը տնկել թարմ հողով թաղարում: Եթե վնասվածքը մեծ է, ապա ցողունի վերևի մասը հարկավոր է կտրել, արմատակալել, իսկ մնացած հիվանդ մասը դեն նետել:
Ներքևի տերևները դեղնում են և շրջվում`ձմռանը ցածր ջերմաստրճան և սառը միջանցահովիկներ: Բույսը կարող է ապրել 10-12°С ջերմաստիճանում, բայց ներքևի տերևները տուժում են :
Գույների կորուստ ` չափազանց պայծառ լույս կամ տերևների վրա արևի ուղիղ ճառագայթներ, որոնք հանգեցնում են գունաթափման: Տեղափոխեք բույսը ավելի քիչ լուսավոր տեղ:
Տերևների մահ` ամենահավանական պատճառը չափազանց ցածր ջերմատիճանն է, չոր օդը կամ սառը միջանցահովիկները: Հին տերևները տարիքի հետ միշտ մահանում են:
Տերևների եզրերի շագանակագույնը հողի շատ չոր լինելու հետևանք է, այն պետք է խոնավ լինի , բայց ոչ թաց: Հաջորդ պատճառը սառը օդն է:
15.12.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ