Կանաչ աշխարհ
Սենյակային բույսերը հաճախ ջրեք խաշած բանջարեղենի, բրնձի կամ ձվի ջրով. aravot.am
Գրեթե բոլորը գիտեն, որ կանաչ բույսերը դրական ազդեցություն ունեն մեր առողջության վրա: Տնային բույսերը միայն զարդարանք չեն, այլ մաքրում են մթնոլորտը, հանդարտեցնում մեր նյարդերը, սենյակում պահպանում օդի խոնավությունը: Կանաչ բույսերի տերեւները համարվում են օդի զտման եւ մաքրման «գործարաններ»:
Նրանք ո՛չ միայն մաքրում եւ զտում են օդը, այլ նաեւ չեզոքացնում են փափուկ հատակից, պատի պաստառներից, գորգերից օդի մեջ առաջացող ոչ առողջարար նյութերը, որոնք, խառնվելով տան մաքրության համար օգտագործվող քիմիական նյութերի հետ, կարող են վնասել մեր աչքերն ու թոքերը։ Նրանք նաեւ բնակարանը ձերբազատում են ծխախոտի ծխից` փոխարինելով ծուխը չեզոքացնող հատուկ մոմերին։
Այս ամենը բնակարանում ապահովելու համար, նախ անհրաժեշտ է ունենալ առողջ բույսեր, որոնց պետք է հաճախ ջրել խաշած բանջարեղենի, բրնձի կամ ձվի ջրով, որոնք հարուստ են հանքային նյութերով եւ կենսանյութերով։ Անշուշտ, եփի ջուրը պետք է լինի սառը եւ առանց աղի։
Ձվերի կեղեւները դնել ջրով լի սափորի մեջ եւ թողնել 24 ժամ։ Ապա այդ ջրով ջրել տնային բույսերը։ Կարելի է նաեւ ձվի կեղեւները շատ մանր փշրել եւ բույսի հողի հետ խառնել` նույն օգտակարությունը ստանալու համար։ Նախընտրելի է բույսերը ջրել եռացրած, ապա հոսող ջրով սառեցրած ջրով։
Խաշած կարտոֆիլի ջրի պարբերաբար օգտագործումը շատ օգտակար է բույսերի համար։
Բույսի թաղարի եզրերին կուտակված կրի հետքերը կարելի է վերացնել հում կիսված կարտոֆիլով շփելու միջոցով։ Հողի միջի որդերից ազատվելու համար հողի մեջ չորս մասի բաժանված կարտոֆիլ դրեք:
Հողից փչող խոնավության հոտից առաջացած ճանճերն իրենց ձվերը հաճախ դնում են հողի մեջ, որը վնասում է բույսի արմատներին։ Դրանցից ձերբազատվելու համար` հողի երեսը ծածկել ապակյա գնդիկներով, խճաքարով կամ ծովեզերքից հավաքած ոստրեներով։
Սուրճի մրուրը թափելու փոխարեն, լցնել բուսահողի վրա` զորացնելու համար բույսերի դիմադրողականությունը եւ նպաստելու հողի պարարտացմանը։
Հողի մեջ առաջացած մանրէները իսպառ կվերանան, եթե 23 կաթիլ անուշահոտ լցնեք ջրի մեջ եւ այդ ջրով ջրել բույսերը կամ ջրով լի ամանի մեջ շատ մանր կտրտել մեկ գլուխ սոխ եւ սխտոր, թողնել մեկ գիշեր եւ առավոտյան այդ ջրով ցողել բույսերի տերեւները եւ հողը։
Բույսը սնկային հիվանդություններից պաշտպանելու համար հողի մեջ խրել կիսված սխտորի երկու պճեղ։
Կարմիր սարդերը բույսի վրայից վերացնելու համար սխտորի մեկ պճեղը եռացնել 1 լիտր ջրով, թողնել սառչի, ապա այդ ջրով ցողել տերեւները։
Մեկ ասպիրինի հաբը լուծել մեկ լիտր ջրի մեջ եւ այդ ջրով ցողել բույսի տերեւները՝ բույսի դիմադրողականությունը աշխուժացնելու եւ անհրաժեշտ հորմոններով ապահովելու համար։
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
04.05.2016 