Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Գարնանթարամ գեղեցիկ - Мелколепестник красивый - Erigeron Speciosus.

Գարնանթարամ գեղեցիկ - Мелколепестник красивый - Erigeron Speciosus.

Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս է: Շատ նման է ալպիական  բազմամյա աստղածաղկին: Ծաղիկները մանր են, մեծ մասամբ մանուշակագույն, դեղին միջնամասով, հավաքված բազմածաղիկ ծաղկաբույլերում: Բույսի բարձրությունը հասնում է  40-70 սմ-ի: Ծաղկում է հունիսից մինչև աշուն: Տերևները երկարավուն են, ցողունը` խորդուբորդ: Գերադասում է արևոտ, լուսավոր վայրերը, չափավոր խոնավ, լավ դրենաժի ենթարկվող սևահողերը: Բավականին ջերմասեր է: Բազմանում է թփի բաժանմամբ և սերմերով: Վայրի վիճակում տարածված է Հյուսիսային Ամերիկայում (Կալիֆոռնիա): Մեր հանրապետությունում մշակվում է 1950-ական թվականներց սկսած:

 

Սերմերը սովորաբար ցանում են ջերմատանը` մարտի առաջին կեսին: Առաջին զույգ տերևները կազմավորվելուց հետո սերմնաբույսերը վերատնկում են արկղերում: Անհրաժեշտության դեպքում կատարում են երկրորդ  վերատնկումը: Սածիլները կարելի է դաշտ տեղափեխել մայիսի վերջին:

 

Արժանի է լայն ներդրման, քանի որ դեկորատիվ առանձնահատկությունների հետ միասին աչքի է ընկնում նաև մեծ դիմացկունությամբ: Խորհուրդ է տրվում օգտագործել ծաղկային գրեթե բոլոր ձևավորումներում: Հատկապես լավ է դիտվում միքսբորդերներում, եղրաշերտերում, պարտերային ձևավորումներում, խմբերով` գազոնի ֆոնի վրա: Համեմատաբար ցածրաճ սորտերը խորհուրդ է տրվում օգտագործել քարապարտեզներում: Խոշորածաղիկ սորտերը մինգամայն պիտանի են նաև որպես կտրած ծաղիկ օգտագործելու համար:

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://dachnoe-carstvo.ru/
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ