Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Բրախիկոմե իբերիստատերև - Брахикома иберисолистная - Brachycome Iberidifolia

Բրախիկոմե իբերիստատերև - Брахикома  иберисолистная - Brachycome Iberidifolia

Միամյա բույս է` մանր կտրտված տերևներով և կապույտ ծաղիկներով: Արտաքին տեսքով նման է զինածաղկին: Հայրենիքը Ավստրալիան է: Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Բարձրությունը հասնում է մինչև 30 սմ-ի: Մշակության մեջ հանդիպում են սորտեր` սպիտակ, մանուշակագույն և  մանուշակավարդագույն ծաղիկներով:

 

Սերմերը ցանում են ապրիլի սկզբին` կիսատաք ջերմոցներում: Բրախիկոմեն վերատնկումը լավ է տանում միայն այն դեպքում, եթե աճեցվում է փոքր թաղարներով և դաշտ է տարվում մայիսի կեսերին, հողագնդով: Տնկում են բույսը բույսից 15-ից մինչև 20 սմ հեռավորության վրա: Լավ է աճում ու ծաղկում տաք, արևոտ վայրերում, թեթև ավազակավային հողերում: Վատ է տանում գոմաղբով պարարտացումը: Օգտագործվում է եզրաշերտերում, ծաղկադեկորատիվ ժապավեններում, միքսբորդերներում և ընդհանրապես բոլոր տիպի պարտերային ձևավորումներում: Արարատյան դաշտի պայմաններում  կարելի է ցանքը կատարել անմիջապես բաց գրունտում` ապրիլի վերջերին: Ծիլերը երևում են 2-3 շաբաթ հետո: Ցանքից  70-80 օր հետո սկսում է առատորեն ծաղկել: Տարածված սորտերն են`  «Կապույտ գորգ»,  «Վարդագույն գորգ», «Ձյունե աստղ»:

 

Բրախիկոմե ցեղն ընդգրկում է 50 տեսակ, որոնք տարածված են Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Թասմանիայում: 

 

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ