Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Անծերի մեքսիկական - Долгоцветка мексиканская - Ageratum Mexicanum

Անծերի մեքսիկական -  Долгоцветка мексиканская - Ageratum Mexicanum

Բազմամյա բույս է, բայց օգտագործվում է որպես միամյա: Տարածվել է Մեքսիկայից: Պատկանում է աստղածաղկազգիների ընտանիքին: Սորտերի գերակշռող մասը ցածրաճ է, ունենում է 12-60 սմ բարձրություն: Ծաղկում է հունիսից մինչև ուշ աշուն, ընդ որում թուփը համատարած կերպով ծածկվում է փիրուզագույն կամ գեղեցիկ երկնագույն առատ ծաղիկներով, որոնք լրիվ ծածկում են բույսի տերևներն ու մյուս օրգանները: Կան սորտեր, որոնց ծաղիկները լրիվ սպիտակ են (սնեժինկա):

 

Մեր  հանրապետությունում վայրի վիճակում չի հանդիպում: Բազմանում է սերմերով և ցողունային կտրոնների միջոցով: Սերմերը ցանում են մարտի սկզբին` ջերմատանը, այնուհետև երկու անգամ վերատնկում արկղերի ու թաղարների մեջ: Դաշտ են տեղապոխում այն ժամանակ, երբ լրիվ անցել է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը (Արարատյան դաշտի պայմաններում` մայիսից հետո): Կտրոնավորման համար առանձնացված բույսերը պետք է պահել զով ջերմատներում: Կտրոնները վերցնում են աստիճանաբար` հունվարից սկսած: Կտրոններից աճած երիտասարդ բույսերը ապրիլին տնկում են  ջերմատներում, որոնք արդեն մայիսին տալիս են անհրաժեշտ քանակությամբ կտրոններ: Դրանք արմատակալեցնում են կիսատաք ջերմոցներում և հունիսին տեղափոխում են դաշտ ու տնկում մեկը մյուսից 15-30 սմ հեռավորության վրա:

 

Անծերի մեքսիկական -  Долгоцветка мексиканская - Ageratum Mexicanum Անծերի մեքսիկական -  Долгоцветка мексиканская - Ageratum Mexicanum Անծերի մեքսիկական -  Долгоцветка мексиканская - Ageratum Mexicanum

Անծերի մեքսիկական -  Долгоцветка мексиканская - Ageratum Mexicanum

 

 

Անծերին ջերմասեր և լուսասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ, չափավոր խոնավասեր է, հեշտությամբ է խուզվում, ձևավորվում, որի շնորհիվ կարելի է օգտագործել որպես եզրաշերտ: 

 

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ