Հանգստի ժամին
Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ). ter-hambardzum.net
Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց.
– Ո՞վ է ցանկանում ստանալ այս 20 դոլլարանոց թղթադրամը:
Շատ ձեռքեր բարձրացան… Ցանկացողները շատ էին…
– Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը, ես ինչ-որ բան կանեմ նրա հետ,- շարունակեց հոգեբանը:
Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց, թե ինչ-որ մեկը ցանկանում է վերցնել այն …
Կրկին բարձրացան ձեռքեր…
– Այդ դեպքում, - պատասխանեց նա, - ես կանեմ հետևյալը.
Նա թղթադրամը նետեց հատակին, ոտքով տրորեց, հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.
– Դե՛, և ձեզանից ում է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը:
Դարձյալ ցանկացան բոլորը…
– Սիրելի բարեկամներ, հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս, - ասաց հոգեբանը, - չնայած այն ամենին, ինչ արեցի այս թղթադրամի հետ, միևնույն է, դուք բոլորդ ցանկացաք ստանալ… Քանի որ այն չի կորցրել արժեքը… Նա շարունակում է մնալ 20 դոլլար արժողությամբ թղթադրամ…
Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում, երբ մենք հայտվում ենք «հատակին», տրորված, կեղտոտված… Նման իրավիճակում մենք մեզ զգում են անարժեք, անպետք …Կարևոր չէ, թե ինչ է պատահել, կամ՝ կպատահի… Կեղտոտ, թե՝ մաքուր, դու երբեք չես կորցնի քո արժեքը…Դու միշտ կլինես անգին` Աստծո և նրանց համար, ովքեր սիրում են քեզ…
06.03.2015 Կարդացեք նաև
05.02.2016 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ