Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Ամենաթանկարժեք նկարիչներից մեկը խոստովանել է, որ օգտվում է մանկական գաղափարներից

Ամենաթանկարժեք նկարիչներից մեկը խոստովանել է, որ օգտվում է մանկական գաղափարներից

Բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթը իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ հավատարիմ է աշխարհին մանկական գաղափարների տեսանկյունից նայելու սկզբունքին: Նկարչի խոսքով՝ ինքը երեխաներին լավագույն ստեղծագործողներ է համարում ու իր աշխատանքներում օգտվում է նրանց մտքերից:

 

Ինչպես Հերստն է բացատրել, մարդիկ նրա շատ աշխատանքներ համարում են մանկական կամ մանկականին նման, սակայն ըստ նրա՝ դա լավ է: Նա նկատել է, որ ժամանակակից աշխարհը պարզունակ վայր չէ ու ամենից լավը դրան մանկական աչքերով նայելն է: Ինչպես նկարիչն է պարզաբանել, «աշխարհի առաջ բոլորս էլ երեխաներ ենք»:

 

Նա նաեւ նկատել է, որ երեխաները մեծահասակներից ավելի լավ կարող են ստեղծագործել: Նա կարծում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք վախ են ապրում:

 

Նա պատմել է նաեւ, որ ոգեշնչվում է իր տղաների գաղափարներով: Այսպես՝ նրա բրոնզե մոծակի նախատիպն իր որդու պատրաստած մոդելն է եղել՝ պլաստիկ տուփերից, պարանից ու ձողիկից, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ