Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

Ճապոնացին ոտքով 4.5 տարվա ընթացքում անցել է ողջ երկրագունդը

Ճապոնացին ոտքով 4.5 տարվա ընթացքում անցել է ողջ երկրագունդը

Ճապոնացին՝ իր սայլակով, ոտքով երկիր մոլորակը շրջանցել է 4.5 տարվա ընթացքում, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին, որը այս տեղեկությունները ստացել է ճապոնական ԶԼՄ-ներից:

 


32-ամյա Մասահիտո Յոսիդան ճանապարհորդությունը 2009թ. սկսել է Շանհայից: Կենտրոնական Ասիայից մինչև պորտուգալական Միսա Ռոկա հասնելու համար նրանից պահանջվել է 1 տարի և 8 ամիս: Դրանից հետո թռչել է ԱՄՆ, որտեղ Նյու Յորքից ուղևորվել է կանադական Վանքուվեր, ուր հասել է 2011 թվականի հոկտեմբերին: Դրանից հետո Յոսիդան անցել է Ավստրալիայով, Սինգապուրով և Վիետնամով: Վիետնամում նրա մոտ խնդիրներ են առաջացել առողջության հետ կապված, սակայն դա նրան չի խանգարել օրական 30 կմ-ից ավել տարածք անցնել, որովհետև վիետնամական վիզայի ժամկետն ավարտվում էր:


Չնայած նրան, որ ճապոնացին արդեն անցել է ողջ երկրագունդը, նա ծրագրում է Շանհայից ուղևորվել դեպի Թայվան և միայն այդտեղից վերադառնալ հայրենիք:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ